Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 23։1-39

23  Սրանք են Դավթի վերջին խոսքերը+. «Հեսսեի որդի+ Դավթի խոսքերը, Խոսքերն այն մարդու, որը վեր բարձրացվեց+, Հակոբի Աստծու օծյալի+ Եվ Իսրայելի երգերում+ գովաբանվողի խոսքերը։   Եհովայի ոգին խոսեց իմ միջոցով+, Եվ նրա խոսքը իմ լեզվի վրա էր+։   Իսրայելի Աստվածն ասաց, Իսրայելի Վեմը+ խոսեց ինձ հետ. «Երբ մարդկանց վրա իշխողը արդար է+, Եվ երբ նա Աստծու երկյուղով+ է իշխում,   Այդժամ այն նման է առավոտյան լույսի, երբ արեգակը շողում է+, Նման է անամպ առավոտի։ Լույսից ու անձրևից խոտ է բուսնում երկրի վրա»+։   Մի՞թե այդպիսին չէ իմ տունը Աստծու մոտ+, Չէ՞ որ նա հավիտենական ուխտ+ է կապել ինձ հետ, Որն ամեն ինչում պատրաստ է ու հաստատուն+։ Դա է իմ ողջ փրկությունն+ ու իմ ողջ ուրախությունը, Մի՞թե նա չի ծաղկեցնի այն+։   Իսկ բոլոր անպիտան մարդիկ+ դուրս կնետվեն+ փշոտ թփերի նման+, Որոնք ձեռքով չեն բռնում։   Դրանց դիպչող մարդը Երկաթե զենքով ու նիզակով պիտի սպառազինվի. Նրանք կրակի մեջ պիտի այրվեն»+։  Սրանք են Դավթի զորեղ+ մարդկանց անունները. Թահքեմոնյաններից Հոսեբ-Բասեբեթը+՝ երեքի մեջ գլխավորը։ Նա բարձրացրել էր իր նիզակը և միանգամից ութ հարյուր մարդ էր սպանել։  Հաջորդը Եղիազարն+ էր՝ Աքուքի որդի Դոդայի+ որդին՝ մեկը այն երեք զորեղ տղամարդկանցից, որոնք Դավթի հետ էին։ Նրանք ծաղրեցին փղշտացիներին, երբ սրանք հավաքվել էին Իսրայելի դեմ պատերազմելու+։ Այդ ժամանակ իսրայելացիները նահանջեցին, 10  իսկ նա վեր կացավ ու սկսեց սպանել փղշտացիներին, մինչև որ ձեռքը հոգնեց ու կպավ սրին+։ Այդ օրը Եհովան մեծ փրկություն տվեց+, և մարդիկ Եղիազարի հետևից գնացին միայն նրա համար, որ սպանվածների վրայից նրանց հագուստները հանեն+։ 11  Նրանից հետո հարարացի+ Ագեի որդի Սամման էր։ Փղշտացիները հավաքվել էին Լեքիում, որտեղ մի արտ կար, ուր ոսպ+ էր ցանված, և ժողովուրդը փախավ փղշտացիների առաջից։ 12  Բայց նա կանգնեց արտի մեջտեղը և ազատեց այն։ Նա հարվածեց փղշտացիներին, և Եհովան մեծ փրկություն տվեց+։ 13  Հնձի ժամանակ երեսուն զորավարներից+ երեքը իջան և Դավթի մոտ՝ Ոդողոմի+ քարայրը եկան։ Փղշտացիները վրաններ էին խփել ու ճամբար դրել ռաֆայիմների հովտում+։ 14  Դավիթն այդ ժամանակ անառիկ վայրում էր գտնվում+, իսկ փղշտացիների պահապան զորքը+ Բեթլեհեմում էր։ 15  Դավիթը իր փափագն արտահայտեց՝ ասելով. «Ա՜խ, երանի՜ թե ջուր խմեի Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից»+։ 16  Եվ այդ ժամանակ այդ երեք զորեղ տղամարդիկ ներխուժեցին փղշտացիների բանակատեղին, Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից ջուր հանեցին ու բերեցին Դավթին+։ Բայց նա չուզեց խմել այդ ջրից, այլ Եհովայի առաջ թափեց+ 17  ու ասաց. «Ո՜վ Եհովա, անհնա՛ր է, որ ես այս բանն անեմ+։ Մի՞թե կխմեմ իրենց հոգիները վտանգի ենթարկած մարդկանց արյունը»+։ Եվ նա չխմեց։ Ահա այս բաներն արեցին այդ երեք զորեղ տղամարդիկ։ 18  Աբեսսան+՝ Շարուհեայի+ որդի Հովաբի եղբայրը, այն երեսունի գլխավորն էր։ Նա բարձրացրեց իր նիզակն ու երեք հարյուր մարդ սպանեց։ Աբեսսան այն երեքի նման հռչակավոր մարդ դարձավ+։ 19  Թեպետ նա ավելի անվանի էր, քան այն մնացած երեսունը, և նրանց գլխավորն էր, բայց այն առաջին երեքին չհասավ+։ 20  Հովիադայի+ որդի Բանեան+, որի հայրը մի խիզախ մարդ էր, շատ սխրանքներ գործեց Կաբեսելում+. նա սպանեց մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նաև մի օր, երբ ձյուն էր գալիս, ջրափոսի մեջ իջնելով՝ մի առյուծ+ սպանեց+։ 21  Նա էր, որ սպանեց աժդահա եգիպտացուն+։ Եվ չնայած եգիպտացու ձեռքին նիզակ կար, բայց Բանեան գավազանով գնաց նրա վրա, ձեռքից խլեց նիզակը և հենց նրա նիզակով էլ սպանեց նրան+։ 22  Ահա այս բաներն արեց Հովիադայի որդի Բանեան+։ Այն երեք զորեղների նման նա էլ հռչակավոր մարդ դարձավ+։ 23  Թեև նա այն երեսունից ավելի անվանի էր, բայց այն երեքին չհասավ։ Սակայն Դավիթը նրան իր թիկնապահը նշանակեց+։ 24  Այն երեսունի մեջ էր Հովաբի եղբայր Ասայելը+. զորեղ մարդկանցից էին նաև բեթլեհեմցի Դոդայի որդի Ելեանան+, 25  հարոդացի Սամման+, հարոդացի Ելիկան, 26  փալեթացի Քելեսը+, թեկուեցի Եկգեսի+ որդի Իրան+, 27  անաթոթացի+ Աբիեզերը+, հուսացի+ Մեբունան, 28  աքուքացի+ Սելմոնը, նետոֆաթացի Մաարան+, 29  նետոֆաթացի Բաանահի որդի Ալաբը+, Բենիամինի որդիների Գաբաայից Ռիբայի որդի Եթթային+, 30  փարաթոնցի Բանեան+, Գաասի+ գետահովտից Ադդային, 31  բեթարաբացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը+, 32  սալաբիմացի Ելիաբան, Հասենի որդիները, Հովնաթանը+, 33  հարարացի Սամման, հարարացի Սարարի որդի Աքիամը+, 34  մաքաթացու որդի Ահասբայի որդի Ելիֆալետը, գելոնացի Աքիտոփելի+ որդի Էլիամը, 35  կարմեղոսցի Եզրոն+, արաբիացի Փաարան, 36  Սուբայից Նաթանի+ որդի Իգալը, գադացի Բանին, 37  ամմոնացի Սելեկը+, բեերոթացի Նահարան, Շարուհեայի որդի Հովաբի զինակիրները, 38  հեթերացի+ Իրան, հեթերացի Գարեբը+, 39  քետացի Ուրիան+. ընդամենը՝ երեսունյոթ մարդ։

Ծանոթագրություններ