Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 22։1-51

22  Դավիթը այս երգի+ խոսքերը Եհովային ուղղեց այն օրը, երբ Եհովան ազատեց նրան իր բոլոր թշնամիների ձեռքից+ և Սավուղի ձեռքից+։  Նա ասաց. «Եհովան իմ վեմն է+, իմ ամրոցն+ ու իմ Ազատարարը+։   Իմ Աստվածը իմ ժայռն է+։ Նրա մոտ ես ապաստան կգտնեմ։ Իմ վահանն է+ նա, իմ փրկության եղջյուրն+ ու իմ ապահով բարձունքը+, Իմ ապաստարանը+ և իմ Փրկիչը+. բռնությունից դու փրկում ես ինձ+։   Կկանչեմ Եհովային՝ Նրան, ով արժանի է գովաբանության+, Եվ իմ թշնամիներից ես կփրկվեմ+։   Մահվան ալիքները ինձ պաշարեցին+, Անպիտան մարդկանց հեղեղները սարսափեցնում էին ինձ+։   Գերեզմանի* կապանքները շրջապատեցին ինձ+, Մահվան որոգայթներն իմ դեմ դուրս եկան+։   Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի+ Եվ իմ Աստծուն աղաղակեցի+։ Իր տաճարից նա լսեց իմ ձայնը+, Օգնության աղաղակս նրա ականջին հասավ+։   Այդ ժամանակ երկիրը ցնցվեց ու դողաց+, Երկնքի հիմքերը շարժվեցին+ Ու ցնցվեցին, որովհետև նա բարկացավ+։   Նրա քթից ծուխ բարձրացավ, և լափող կրակ՝ նրա բերանից+, Բոցավառ ածուխներ ցրիվ եկան նրանից+։ 10  Նա խոնարհեցրեց երկինքը ու վայր իջավ+։ Թանձր խավար էր նրա ոտքերի տակ+։ 11  Նա հեծավ մի քերովբե+ ու թռավ Եվ երևաց ոգու թևերի* վրա+, 12  Ապա խավարը, մուգ ջրերն ու թանձր ամպերը+ Նա իր շուրջը որպես տաղավար դրեց+։ 13  Փայլատակումից նրա առջև այրվող ածուխներ բոցավառվեցին+։ 14  Երկնքից Եհովան որոտաց+, Բարձրյալը իր ձայնն արձակեց+։ 15  Նա նետեր ուղարկեց, որ ցրի նրանց+, Շանթեր, որ շփոթության մեջ գցի+։ 16  Ծովի հատակը երևաց+, Երկրի հիմքերը+ բացվեցին Եհովայի սաստելուց, նրա ռունգերից դուրս եկող ահեղ շնչից+։ 17  Բարձունքից նա մեկնեց իր ձեռքը և բռնեց ինձ+, Խոր ջրերից ինձ դուրս հանեց+։ 18  Նա ազատեց ինձ իմ զորեղ թշնամուց+, Ինձ ատողներից, որոնք ինձանից ուժեղ էին+։ 19  Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան+, Սակայն Եհովան ինձ համար հենարան դարձավ+։ 20  Նա ինձ մի լայնարձակ տեղ հանեց+ Եվ փրկեց, որովհետև ինձ հավանեց+։ 21  Եհովան իմ արդարության համեմատ վարձատրում է ինձ+ Եվ իմ ձեռքերի մաքրության համեմատ հատուցում է ինձ+, 22  Որովհետև ես պահեցի Եհովայի ճանապարհները+ Եվ իմ Աստծուց ամբարշտությամբ չհեռացա+, 23  Որովհետև նրա բոլոր դատավճիռներն+ իմ առջևում են, Նրա կանոններից ես չեմ հեռանա+։ 24  Նրա առջև ես անարատ+ կլինեմ Եվ անօրենություն գործելուց կզգուշանամ+։ 25  Թող Եհովան հատուցի ինձ՝ ըստ իմ արդարության+, Ըստ իմ մաքրության՝ իր աչքերի առաջ+։ 26  Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում+, Անարատ մարդու հետ՝ անարատությամբ+, 27  Մաքուրի հետ մաքուր ես լինում+, Բայց խարդախ մարդուն հիմարացնում ես*+։ 28  Խոնարհ մարդկանց դու փրկում ես+, Բայց քո աչքերը ամբարտավանների վրա են, որ նրանց ցածրացնես+։ 29  Դու իմ ճրագն ես, ո՛վ Եհովա+, Եհովան է լուսավորում իմ խավարը+։ 30  Քո օգնությամբ ես կարող եմ հրոսակախմբին ընդդեմ վազել+, Իմ Աստծու օգնությամբ կարող եմ պարիսպ մագլցել+։ 31  Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է+, Եհովայի խոսքը զտված է+։ Նա վահան է բոլոր նրանց համար, ովքեր իր մոտ ապաստան են գտնում+։ 32  Ո՞վ է Աստված, Եհովայից բացի+, Կամ ո՞վ է վեմ, մեր Աստծուց բացի+։ 33  Ճշմարիտ Աստվածը իմ ամրոցն է+, Եվ իմ ճանապարհը նա կատարյալ է դարձնում+։ 34  Ոտքերս եղջերուի ոտքերի պես է անում+ Եվ ինձ բարձունքների վրա է կանգնեցնում+։ 35  Ձեռքերս պատերազմի է վարժեցնում+, Եվ բազուկներս պղնձե աղեղ են ծռում+։ 36  Դու կտաս ինձ քո փրկության վահանը+. Քո խոնարհությունը բարձրացնում է ինձ+։ 37  Դու կընդարձակես ճանապարհը իմ քայլերի համար+, Եվ ոտքերս բնավ չեն երերա+։ 38  Թշնամիներիս կհետապնդեմ ու կոչնչացնեմ Եվ հետ չեմ դառնա, մինչև որ բնաջինջ չլինեն նրանք+։ 39  Ես բնաջինջ կանեմ ու կկոտորեմ նրանց+, որ վեր չկենան+, Ու նրանք կընկնեն իմ ոտքերի տակ+։ 40  Դու ինձ զորությամբ կգոտեպնդես պատերազմի համար+, Իմ դեմ ելնողներին ոտքերիս տակ կգցես+։ 41  Դու այնպես կանես, որ իմ թշնամիները թիկունք դարձնեն ու փախչեն*+, Ինձ ատողներին ես կլռեցնեմ+։ 42  Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա+, Եհովային են կանչում, բայց նա պատասխան չի տալիս+։ 43  Ես կփշրեմ նրանց, ինչպես երկրի փոշին, Փողոցների ցեխի պես կմանրացնեմ+, Կկոխոտեմ նրանց։ 44  Դու կազատես ինձ իմ ժողովրդի պարսավանքից+, Կպահես ինձ ազգերի գլուխ լինելու համար+։ Ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, կծառայի ինձ+։ 45  Օտարականները քծնելով ինձ մոտ կգան+, Նրանք կհնազանդվեն ու կլսեն ինձ+։ 46  Օտարականները կթառամեն Եվ դողալով դուրս կգան իրենց ապաստարաններից+։ 47  Կենդանի է Եհովան+։ Թող օրհնյալ լինի իմ Վեմը+, Եվ թող մեծարվի Աստվածը՝ իմ փրկության վեմը+։ 48  Ճշմարիտ Աստվածն ինձ համար վրեժխնդիր է լինում+ Եվ ժողովուրդներին ինձ է հպատակեցնում+։ 49  Նա հանում է ինձ թշնամիներիս միջից+։ Դու կբարձրացնես ինձ իմ դեմ ելնողներից+, Եվ բռնություն գործող մարդուց դու ինձ կազատես+։ 50  Դրա համար ես կգովեմ քեզ ազգերի մեջ, ո՛վ Եհովա+, Եվ քո անվանը սաղմոս կերգեմ+։ 51  Նա մեծ գործեր է անում իր թագավորին փրկելու համար+ Եվ սիրառատ բարություն է դրսևորում իր օծյալի+՝ Դավթի ու նրա սերնդի հանդեպ հավիտյան»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Կամ՝ «քամու թևերի»։
Կամ՝ «խարդախի հետ անմիտի պես ես վարվում», այսինքն՝ նրա վարվելակերպը այդպիսին է խարդախ մարդու տեսանկյունից։
Կամ՝ «իմ թշնամիների ծոծրակը կտաս ինձ»։