Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 20։1-26

20  Այնտեղ Սաբա+ անունով մի անպիտան մարդ+ կար՝ Բենիամինյաններից Բիքրիի որդին։ Նա հնչեցրեց եղջերափողն+ ու ասաց. «Մենք Դավթի մոտ բաժին չունենք և ոչ էլ ժառանգություն Հեսսեի որդու մոտ+։ Ամեն մարդ թող իր աստծու մոտ վերադառնա+, ո՛վ Իսրայել»։  Եվ Իսրայելի բոլոր մարդիկ թողեցին Դավթին ու Բիքրիի որդի Սաբայի հետևից գնացին+, իսկ Հուդայի մարդիկ Հորդանանից մինչև Երուսաղեմ իրենց թագավորին հետևեցին+։  Ի վերջո, Դավիթը եկավ իր տուն՝ Երուսաղեմ+։ Այնուհետև թագավորը վերցրեց այն տասը կանանց+՝ հարճերին, որոնց թողել էր տանը հոգ տանելու համար, և առանձին մի տան մեջ պահել տվեց։ Նա կերակրում էր նրանց, բայց հարաբերություն+ չէր ունենում նրանց հետ։ Մինչև իրենց մեռնելու օրը նրանք պահված մնացին և այրիների պես ապրեցին, թեև իրենց ամուսինը կենդանի էր։  Թագավորն ասաց Ամեսային+. «Երեք օրվա ընթացքում ինձ մոտ կանչիր Հուդայի մարդկանց, և դու էլ ներկայացիր այստեղ»։  Ուստի Ամեսան գնաց Հուդային կանչելու, սակայն թագավորի նշանակած ժամանակից ուշացավ։  Այդ ժամանակ Դավիթն ասաց Աբեսսային+. «Հիմա Բիքրիի որդի Սաբան+ մեզ ավելի մեծ չարիք կպատճառի, քան Աբիսողոմը+։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին+ ու հետապնդի՛ր նրան, որ չլինի թե իր համար բերդաքաղաքներ գտնի ու մեր աչքից անհետանա»։  Եվ Հովաբի մարդիկ+, քերեթցիները+, փելեթցիներն+ ու բոլոր զորեղ մարդիկ գնացին նրա հետևից։ Նրանք դուրս եկան Երուսաղեմից, որ հետապնդեն Բիքրիի որդի Սաբային։  Երբ նրանք Գաբաոնում+ եղող մեծ քարի կողքին էին, Ամեսան+ դուրս եկավ նրանց դիմաց։ Հովաբը հագել էր իր զինվորական հանդերձը և սուրն իր պատյանով կապել էր մեջքին։ Երբ նա առաջ քայլեց, սուրն ընկավ։  Հովաբը հարցրեց Ամեսային. «Եղբա՛յրս, ամեն ինչ լա՞վ է»+։ Եվ Հովաբն իր աջ ձեռքով բռնեց Ամեսայի մորուքից, որ համբուրի նրան+։ 10  Ամեսան չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից. Հովաբը սուրը խրեց+ նրա որովայնը, ու նրա փորոտիքը գետին թափվեց։ Նա ստիպված չեղավ հարվածը կրկնելու, որովհետև Ամեսան արդեն մեռնում էր։ Ապա Հովաբն ու իր եղբայր Աբեսսան գնացին Բիքրիի որդի Սաբային հետապնդելու։ 11  Հովաբի մարդկանցից մեկը կանգնեց Ամեսայի մոտ ու ասաց. «Ով որ սիրում է Հովաբին, և ով որ Դավթի կողմից է+, թող Հովաբի հետևի՛ց գա»։ 12  Ամեսան գլխավոր ճանապարհի մեջտեղը թավալվում էր արյան+ մեջ։ Երբ այդ մարդը տեսավ, որ բոլոր մարդիկ կանգնում են, Ամեսային ճանապարհի վրայից քաշելով դաշտ տարավ։ Հետո մի հագուստով ծածկեց նրան, քանի որ տեսավ, որ նրա կողքով ամեն անցնողը կանգ էր առնում նրա մոտ+։ 13  Եվ երբ նրան ճանապարհից հեռացրեց, բոլորը գնացին Հովաբի հետևից՝ Բիքրիի որդի Սաբային+ հետապնդելու։ 14  Սաբան անցավ Իսրայելի բոլոր ցեղերի միջով մինչև Աբել-Բեթ-Մաաքա+։ Բոլոր Բիքրիյանները մեկտեղ հավաքվեցին ու գնացին նրա հետևից։ 15  Հովաբն ու նրա մարդիկ եկան, պաշարեցին Աբել-Բեթ-Մաաքան և պատնեշ շինեցին քաղաքի դիմաց+, որը շրջապատված էր բերդապատնեշով։ Եվ երբ Հովաբի բոլոր մարդիկ փորում էին պարսպի տակը, որպեսզի այն փուլ տային, 16  քաղաքի պարսպի վրայից մի իմաստուն կին+ ձայն տվեց՝ ասելով. «Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Ասացե՛ք Հովաբին, որ մոտ գա, ուզում եմ խոսել նրա հետ»։ 17  Նա մոտեցավ կնոջը, և կինը հարցրեց. «Դո՞ւ ես Հովաբը»։ «Ե՛ս եմ»,– պատասխանեց նա։ Կինն ասաց. «Լսիր քո աղախնի խոսքերը»+։ Նա էլ ասաց՝ լսում եմ։ 18  Եվ կինը շարունակեց խոսել. «Նախկինում ասում էին՝ «թող Աբելում հարցնեն և գործն այդպես ավարտեն»։ 19  Ես Իսրայելի խաղաղարարների+ և հավատարիմների+ անունից եմ խոսում։ Դու մի քաղաք+ ու մայր ես ուզում կործանել Իսրայելում։ Ինչո՞ւ բնաջինջ անես+ Եհովայի ժառանգությունը»+։ 20  Հովաբը պատասխանեց. «Անհնա՛ր է, որ ես բնաջինջ անեմ ու ավիրեմ։ 21  Բանն այն է, որ Եփրեմի լեռնային շրջանից+ Սաբա+ անունով մի մարդ կա՝ Բիքրիի որդին։ Նա իր ձեռքը բարձրացրել է Դավիթ թագավորի դեմ+։ Ի՛նձ տվեք նրան+, և ես կհեռանամ քաղաքից»+։ Կինն ասաց Հովաբին. «Նրա գլուխը+ պարսպի վրայից քեզ մոտ կգցենք»։ 22  Կինը գնաց ու իմաստությամբ+ խոսեց ամբողջ ժողովրդի հետ։ Նրանք էլ կտրեցին Բիքրիի որդի Սաբայի գլուխը և Հովաբի մոտ գցեցին։ Այդ ժամանակ նա հնչեցրեց եղջերափողը+, և նրա մարդիկ հեռացան քաղաքից. ամեն մեկն իր տուն գնաց, իսկ Հովաբը վերադարձավ Երուսաղեմ՝ թագավորի մոտ։ 23  Հովաբը նշանակվել էր Իսրայելի ամբողջ զորքի վրա+, իսկ Հովիադայի+ որդի Բանեան+՝ քերեթցիների+ ու փելեթցիների+ վրա։ 24  Ադորամը+ հարկադիր աշխատանքի կանչվածների վրա էր նշանակված, իսկ Աքիլուդի որդի Հովսափատը+ արձանագրիչ էր։ 25  Սևան+ քարտուղար էր+, իսկ Սադոկն+ ու Աբիաթարը+՝ քահանաներ։ 26  Հայիրյան Իրան նույնպես քահանա դարձավ+ Դավթի մոտ։

Ծանոթագրություններ