Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 2։1-32

2  Դրանից հետո Դավիթը հարցրեց Եհովային+. «Գնա՞մ Հուդայի քաղաքներից որևէ մեկը»։ Եհովան էլ ասաց նրան՝ գնա՛։ Դավիթը հարցրեց. «Ո՞ւր գնամ»։ Նա էլ ասաց՝ Քեբրոն+։  Եվ Դավիթը իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի+ և կարմեղոսցի Նաբաղի նախկին կնոջ՝ Աբիգեայի+ հետ բարձրացավ այնտեղ։  Դավիթը իր հետ եղող մարդկանց+՝ ամեն մեկին իր ընտանիքով, այնտեղ բերեց, և նրանք բնակվեցին Քեբրոնի մոտակա տարածքներում։  Հետո եկան Հուդայի+ մարդիկ և Դավթին Հուդայի տան վրա+ թագավոր օծեցին+։ Եվ պատմեցին Դավթին՝ ասելով. «Հաբիս-Գաղաադի բնակիչնե՛րը թաղեցին Սավուղին»։  Դավիթը պատգամաբերներ ուղարկեց Հաբիս-Գաղաադ+, որ նրանց բնակիչներին ասեն. «Օրհնյա՛լ լինեք Եհովայից+, որ սիրառատ բարություն*+ ցույց տվեցիք ձեր տիրոջ՝ Սավուղի նկատմամբ, և թաղեցիք նրան+։  Եվ հիմա, թող Եհովան սիրառատ բարություն+ ու հավատարմություն ցուցաբերի ձեր հանդեպ, և ես էլ ձեզ բարիք կանեմ, քանի որ արեցիք այդ բանը+։  Թող ձեր ձեռքերը զորանան, ու դուք քաջասիրտ լինեք+։ Ձեր տերը՝ Սավուղը, զոհվեց, և Հուդայի տունը ինձ է օծել, որ թագավոր լինեմ+ նրանց վրա»։  Սավուղի զորագլուխ Աբեները+՝ Ների որդին, վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին+, բերեց Մանայիմ+  և թագավոր դարձրեց Գաղաադի+, ասուրացիների, Հեզրայելի+, Եփրեմի+ ու Բենիամինի+, այսինքն՝ ամբողջ Իսրայելի վրա։ 10  Սավուղի որդի Հեբուսթեն քառասուն տարեկան էր, երբ Իսրայելի վրա թագավոր դարձավ, և թագավորեց երկու տարի։ Միայն Հուդայի տունն+ էր, որ Դավթին էր հետևում։ 11  Դավիթը Քեբրոնում Հուդայի տան վրա թագավորեց յոթ տարի և վեց ամիս+։ 12  Որոշ ժամանակ անց Ների որդի Աբեները և Սավուղի որդի Հեբուսթեի ծառաները դուրս եկան Մանայիմից+ ու գնացին Գաբաոն+։ 13  Շարուհեայի+ որդի Հովաբն+ ու Դավթի ծառաներն էլ դուրս եկան և հանդիպեցին նրանց Գաբաոնի ավազանի մոտ. սրանք ավազանի մի կողմում տեղավորվեցին, իսկ նրանք՝ մյուս կողմում։ 14  Աբեներն ասաց Հովաբին. «Թող երիտասարդ տղաները վեր կենան ու մրցեն մեր առաջ»։ Հովաբը պատասխանեց. «Թող վեր կենան»։ 15  Նրանք վեր կացան, և երկու խումբ ընտրվեց՝ տասներկու մարդ Բենիամինի ու Սավուղի որդի Հեբուսթեի+ կողմից, և տասներկու մարդ՝ Դավթի ծառաներից։ 16  Նրանցից ամեն մեկը մյուսի գլխից բռնեց և սուրը մյուսի կողը խրեց, ու բոլորը միասին ընկան։ Այդ տեղը անվանեցին Քելկաթ-Ասուրիմ*, որը Գաբաոնում+ է գտնվում։ 17  Այդ օրը կատաղի մարտ տեղի ունեցավ, և Աբեներն+ ու Իսրայելի մարդիկ վերջնականապես պարտություն կրեցին Դավթի ծառաների առաջ։ 18  Այնտեղ էին Շարուհեայի երեք որդիները+՝ Հովաբը+, Աբեսսան+ և Ասայելը+։ Ասայելը արագագնաց էր, ինչպես վիթը+ բաց դաշտում։ 19  Ասայելը հետապնդեց Աբեներին և նրա հետևից գնալիս աջ կամ ձախ չշեղվեց։ 20  Աբեները հետ նայեց ու ասաց. «Դո՞ւ ես, Ասայե՛լ»։ Նա էլ ասաց՝ ես եմ։ 21  Աբեներն ասաց նրան. «Քո աջ կամ ձախ կողմը թեքվիր, մարդկանցից մեկին բռնիր և ինչ որ նրա վրայից հանես+, քեզ վերցրու»։ Բայց Ասայելը չցանկացավ նրան հետապնդելուց հետ կանգնել։ 22  Աբեները դարձյալ ասաց Ասայելին. «Մի՛ հետապնդիր ինձ։ Ինչո՞ւ քեզ սպանեմ+։ Հետո ինչպե՞ս եմ նայելու քո եղբայր Հովաբի աչքերին»։ 23  Բայց սա հետ չկանգնեց նրանից, և այդ ժամանակ Աբեները նիզակի հետևի ծայրը խրեց նրա որովայնը+, այնպես, որ նիզակը մյուս կողմից դուրս եկավ. նա ընկավ այնտեղ ու տեղում մեռավ։ Ովքեր Ասայելի ընկած ու մեռած տեղն էին գալիս, կանգ էին առնում+։ 24  Հովաբն ու Աբեսսան Աբեների հետևից ընկան, և երբ արևը մայր էր մտնում, նրանք մոտեցան Ամմայի բլրին, որ Գիայի դիմացն է՝ Գաբաոնի+ անապատի ճանապարհին։ 25  Բենիամինի որդիները հավաքվեցին Աբեների շուրջը, մի խմբի մեջ միավորվեցին ու բլրի վրա կանգ առան։ 26  Աբեները ձայն տվեց Հովաբին. «Մի՞թե սուրը անվերջ խժռելու է+, կամ մի՞թե չգիտես, որ սրա վերջը դառնություն է լինելու+։ Ե՞րբ ես հրամայելու քո մարդկանց, որ դադարեն իրենց եղբայրներին հետապնդելուց»+։ 27  Հովաբն ասաց. «Կենդանի՛ է ճշմարիտ Աստվածը+, եթե դու չխոսեիր+, ապա մարդիկ միայն առավոտյան կողմ կդադարեին իրենց եղբայրներին հետապնդելուց»։ 28  Հովաբը հնչեցրեց եղջերափողը+, և բոլոր մարդիկ կանգ առան, այլևս Իսրայելին չհալածեցին ու չպատերազմեցին։ 29  Աբեներն ու նրա մարդիկ այդ ամբողջ գիշերը գնացին Արաբայի+ միջով, ապա անցան Հորդանանի մյուս ափը+, բարձրացան հովիտը և վերջապես հասան Մանայիմ+։ 30  Հովաբը դադարեց Աբեներին հալածելուց և բոլոր մարդկանց մեկտեղ հավաքեց։ Դավթի ծառաներից պակասում էին Ասայելը և տասնինը մարդ։ 31  Դավթի ծառաներն էլ, իրենց հերթին, Բենիամինի ցեղի ու Աբեների մարդկանց էին կոտորել. սպանվել էր երեք հարյուր վաթսուն մարդ+։ 32  Ասայելին+ տարան ու թաղեցին նրա հոր գերեզմանում+, որ Բեթլեհեմում+ է։ Դրանից հետո Հովաբն ու իր մարդիկ ամբողջ գիշեր գնացին ու արշալույսին հասան Քեբրոն+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սեր»։
Նշ. է «կայծքարե դանակների դաշտ»։