Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 17։1-29

17  Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թույլ տուր՝ տասներկու հազար մարդ ընտրեմ, վեր կենամ ու հենց այս գիշեր հետապնդեմ Դավթին+։  Նրա վրա կհարձակվեմ, երբ նա հոգնած լինի, ու ձեռքերը թուլացած լինեն+, և նրան վախի մեջ կգցեմ։ Նրա հետ եղող բոլոր մարդիկ կփախչեն, և ես կսպանեմ թագավորին, երբ նա մենակ լինի+։  Ամբողջ ժողովրդին քեզ մոտ կդարձնեմ։ Երբ չլինի այն մեկը, որին փնտրում ես, այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը քեզ մոտ կվերադառնա, ու բոլորը կխաղաղվեն»։  Այս խոսքերը հաճելի եղան Աբիսողոմին+ ու Իսրայելի երեցներին։  Սակայն Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին+ էլ կանչեք, որ լսենք, թե նա՛ ինչ կասի»։  Երբ Քուսին եկավ, Աբիսողոմն ասաց նրան. «Աքիտոփելն այսպիսի խորհուրդ տվեց։ Նրա ասածի պե՞ս անենք։ Եթե ոչ, դու ինքդ խորհուրդ տուր»։  Քուսին պատասխանեց Աբիսողոմին. «Աքիտոփելի տված խորհուրդն այս անգամ լավը չէ»+։  Քուսին ավելացրեց. «Դու լավ ես ճանաչում քո հորը և նրա մարդկանց, գիտես, որ նրանք զորեղ են+ ու հոգով չարացած+, ինչպես դաշտում իր ձագերին կորցրած արջը+։ Քո հայրը ռազմիկ է+, և նա չի գիշերի ժողովրդի հետ։  Հիմա նա թաքնված է+ մի որևէ քարայրում կամ մեկ ուրիշ տեղ։ Եթե նա առաջինը հարձակվի նրանց վրա, այդ մասին լսողը կասի. «Աբիսողոմին հետևող ժողովուրդը պարտություն կրեց»։ 10  Նույնիսկ քաջարի մարդը, որի սիրտը առյուծի+ սրտի է նման, կթուլանա+, որովհետև ողջ Իսրայելը գիտի, որ քո հայրը ուժեղ մարդ է+, ինչպես և նրա հետ եղող քաջերը+։ 11  Իմ խորհուրդն այսպիսին է. թող ամբողջ Իսրայելը հավաքվի քեզ մոտ՝ Դանից մինչև Բերսաբեե+, բազմաքանակ, ինչպես ծովեզերքի ավազի հատիկները+, և դու անձամբ նրանց կռվի առաջնորդիր+։ 12  Մենք նրա վրա կհարձակվենք այն տեղերից մեկում, ուր որ նա թաքնված է+, կհարձակվենք, ինչպես ցողն+ է իջնում երկրի վրա, և կենդանի չենք թողնի ո՛չ նրան, ո՛չ էլ նրա մարդկանցից որևէ մեկին։ 13  Իսկ եթե նա նահանջի ու մի որևէ քաղաք մտնի, ողջ Իսրայելը պարաններ կբերի այդ քաղաքը, և մենք կկապենք այն ու քարշ կտանք մինչև հեղեղատը, այնպես որ այնտեղ մի խիճ էլ չի մնա»+։ 14  Այդ ժամանակ Աբիսողոմն ու բոլոր իսրայելացիներն ասացին՝ «արաքացի Քուսիի խորհուրդը Աքիտոփելի խորհրդից ավելի լավն է»+, որովհետև Եհովան վճռել էր+ Աքիտոփելի խորհուրդը խափանել+ (թեև նրա խորհուրդը լավն էր)+, որպեսզի Եհովան չարիք բերի+ Աբիսողոմի վրա։ 15  Դրանից հետո Քուսին ասաց Սադոկ+ և Աբիաթար քահանաներին. «Աքիտոփելը այսպես ու այնպես խորհուրդ տվեց Աբիսողոմին ու Իսրայելի երեցներին, իսկ ես այսպես ու այնպես խորհուրդ տվեցի։ 16  Շտապ հաղորդեք Դավթին+ ու ասացեք. «Այս գիշեր մի՛ մնա անապատի տափաստաններում, այլ անցիր մյուս կողմը+, որ հանկարծ թագավորն ու նրա հետ եղող ժողովուրդը չկործանվեն»»+։ 17  Հովնաթանն+ ու Աքիմաասը+ կանգնած էին Ենռոգելի+ մոտ, երբ մի աղախին եկավ ու այս ամենը նրանց հաղորդեց։ Նրանք էլ գնացին, որ հայտնեն Դավթին, և քաղաք չմտան, քանի որ իրենց կարող էին տեսնել։ 18  Սակայն մի երիտասարդ տղա տեսավ նրանց ու այդ մասին հայտնեց Աբիսողոմին։ Նրանք երկուսով շտապեցին հեռանալ ու եկան Բահուրիմ+՝ մի մարդու տուն, որն իր բակում ջրհոր ուներ։ Եվ նրանք ջրհորի մեջ մտան։ 19  Այդ մարդու կինը մի ծածկոց վերցրեց, փռեց ջրհորի բերանին և վրան մանրացրած հացահատիկ լցրեց+, այնպես որ ոչինչ չիմացվեց։ 20  Աբիսողոմի ծառաները եկան այդ կնոջ տուն ու հարցրին. «Որտե՞ղ են Աքիմաասն ու Հովնաթանը»։ Կինը նրանց պատասխանեց. «Այստեղից գետի կողմը գնացին»+։ Նրանք փնտրեցին նրանց, բայց չգտնելով+՝ վերադարձան Երուսաղեմ։ 21  Նրանց գնալուց հետո այն երկուսը դուրս եկան ջրհորից, գնացին Դավիթ թագավորի մոտ ու պատմեցին. «Վեր կացեք ու շտապ անցեք գետը, քանի որ Աքիտոփելը խորհուրդ է տվել+, որ ձեր դեմ այսպես ու այնպես անեն»։ 22  Դավիթն էլ իսկույն վեր կացավ, նաև իր հետ եղող ողջ ժողովուրդը, և առավոտյան՝ նախքան լուսանալը, նրանք անցան Հորդանան գետը+, մինչև որ ոչ մեկը չմնաց, որ չանցներ Հորդանանը։ 23  Երբ Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը ի կատար չածվեց+, մի էշ թամբեց, հեծավ ու գնաց իր քաղաքը+՝ իր տուն։ Ընտանիքի անդամներին կարգադրություններ անելուց հետո+ նա կախվեց+ ու մեռավ+։ Նրան թաղեցին+ իր հայրերի գերեզմանում։ 24  Դավիթը գնաց Մանայիմ+, իսկ Աբիսողոմն ու նրա հետ եղող բոլոր իսրայելացիներն անցան Հորդանանը։ 25  Աբիսողոմը Հովաբի+ փոխարեն զորապետ կարգեց Ամեսային+։ Ամեսան իսրայելացի մի մարդու որդի էր, որի անունը Եթրա+ էր, և որը հարաբերություն ուներ* Հովաբի մայր Շարուհեայի քույր Նաասի դուստր Աբիգեայի+ հետ։ 26  Իսրայելն ու Աբիսողոմը բանակ դրեցին Գաղաադի+ երկրում։ 27  Երբ Դավիթը եկավ Մանայիմ, Նաասի որդի Սոբին՝ Ամմոնի որդիների+ Ռաբայից+, Ամիելի+ որդի Մաքիրը+՝ Լադաբարից, և գաղաադցի Բերզելին+՝ Ռոգելիմից+, 28  բերեցին անկողիններ, տաշտեր, բրուտի անոթներ, ցորեն, գարի, ալյուր+, բոված հացահատիկ+, բակլա+, ոսպ+ ու աղանձ։ 29  Նաև բերեցին մեղր+, կարագ+, ոչխարներ, կովի կաթնաշոռ Դավթի ու նրա հետ եղող ժողովրդի համար, որ ուտեն+, որովհետև ասում էին. «Ժողովուրդը անապատում սոված է, հոգնած է ու ծարավ»+։

Ծանոթագրություններ

Ակներև. Եթրան Աբիգեայի ամուսինն էր։