Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 12։1-31

12  Եհովան Նաթանին+ Դավթի մոտ ուղարկեց։ Նա էլ եկավ նրա մոտ+ ու ասաց. «Երկու մարդ կար մի քաղաքում, մեկը՝ հարուստ, իսկ մյուսը՝ աղքատ։  Հարուստ մարդը շատ ոչխար ու խոշոր անասուն ուներ+։  Իսկ աղքատ մարդը ոչինչ չուներ, բացի մի փոքր էգ գառնուկից, որին գնել էր+։ Նա սնուցանում էր նրան, և գառնուկը մեծացավ նրա ու նրա որդիների հետ։ Այդ մարդու պատառից ուտում էր և նրա բաժակից խմում, նրա ծոցն էր քնում և նրա համար դստեր պես էր։  Հարուստ մարդու մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր ոչխարներից ու ցլերից վերցնել ու կերակուր պատրաստել իր մոտ եկած ճամփորդի համար։ Ուստի վերցրեց աղքատ մարդու գառնուկը և անցորդի համար կերակուր պատրաստեց»+։  Դա լսելով՝ Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա+ և ասաց Նաթանին. «Կենդանի՛ է Եհովան+, այդ բանն անող մարդը մահվա՛ն է արժանի+։  Գառնուկի համար նա պիտի քառապատիկ+ հատուցի+, որովհետև արեց այդ բանը և կարեկցանք չունեցավ»+։  Նաթանն էլ ասաց Դավթին. «Այդ մարդը դո՛ւ ես։ Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Ես քեզ թագավոր օծեցի+ Իսրայելի վրա, ես քեզ ազատեցի+ Սավուղի ձեռքից։  Քեզ տվեցի քո տիրոջ տունը+ և քո տիրոջ կանանց+ քո ծոցը դրեցի, քեզ տվեցի Իսրայելի և Հուդայի տունը+։ Եվ եթե դա բավական չէր, ես քեզ ավելին կտայի+։  Ինչո՞ւ Եհովայի խոսքը անարգեցիր և նրա աչքում չարիք+ գործեցիր։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային+ և նրա կնոջը քեզ կնության առար+, իսկ նրան սպանեցիր Ամմոնի որդիների սրով։ 10  Հիմա սուրը+ դարեդար չի հեռանա քո տնից+ այն բանի համար, որ ինձ արհամարհեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար»։ 11  Այսպես է ասում Եհովան. «Ահա քո տնից չարիք պիտի հանեմ+ քո դեմ. աչքերիդ առաջ պիտի վերցնեմ քո կանանց ու տամ քո ընկերոջը+, և այս արեգակի տակ նա կպառկի քո կանանց հետ+։ 12  Դու ծածուկ արեցիր այդ բանը+, իսկ ես ամբողջ Իսրայելի+ և արեգակի առաջ կանեմ»»+։ 13  Դավիթն ասաց+ Նաթանին. «Մեղք եմ գործել Եհովայի դեմ»+։ Նաթանն էլ Դավթին ասաց. «Եհովան ներում է քո մեղքը+։ Դու չես մեռնի+։ 14  Բայց քանի որ դրանով դու Եհովայի հետ անհարգալից վերաբերվեցիր+, այն որդին, որը ծնվել է քեզ համար, անպատճառ պիտի մեռնի»+։ 15  Դրանից հետո Նաթանն իր տուն գնաց։ Եվ Եհովան հարվածեց+ այն մանկանը, որին Ուրիայի կինը ծնեց Դավթի համար, և նա հիվանդացավ։ 16  Դավիթը տղայի համար սկսեց աղաչել ճշմարիտ Աստծուն. նա ծոմ պահեց+ և ամբողջ գիշերը գետնի վրա պառկած անցկացրեց+։ 17  Նրա տան երեցները մոտեցան նրան, որ բարձրացնեն գետնից, բայց նա չուզեց ու նրանց հետ հաց չկերավ+։ 18  Յոթերորդ օրը երեխան մահացավ։ Դավթի ծառաները վախեցան նրան հայտնել, որ մանուկը մահացել է, քանի որ ասում էին. «Քանի դեռ երեխան կենդանի էր, խոսեցինք նրա հետ, և նա չլսեց մեր ձայնին։ Հիմա ինչպե՞ս ասենք, որ մանուկը մեռավ։ Նա հաստատ մի վատ բան կանի»։ 19  Տեսնելով, որ ծառաները իրար հետ փսփսում են՝ Դավիթը հասկացավ, որ երեխան մահացել է։ Ուստի Դավիթը հարցրեց իր ծառաներին. «Երեխան մահացա՞վ»։ Նրանք էլ պատասխանեցին՝ մահացավ։ 20  Այդ ժամանակ Դավիթը գետնից վեր կացավ, լվացվեց, իրեն յուղով օծեց+, փոխեց իր թիկնոցը և մտնելով Եհովայի տուն+՝ մինչև գետին խոնարհվեց+։ Հետո նա իր տուն մտավ և ուզեց հաց ուտել։ Նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։ 21  Ծառաներն ասացին նրան. «Ինչո՞ւ այդպես արեցիր։ Քանի դեռ երեխան կենդանի էր, դու ծոմ պահեցիր նրա համար ու լաց եղար։ Իսկ երբ նա մեռավ, վեր կացար ու սկսեցիր հաց ուտել»։ 22  Նա էլ ասաց. «Քանի դեռ երեխան կենդանի էր, ես ծոմ էի պահում+ ու լալիս+, որովհետև ինքս ինձ մտածում էի. «Ո՞վ գիտի, գուցե Եհովան իմ հանդեպ բարեհաճ լինի, և երեխան ապրի»+։ 23  Հիմա, երբ նա մահացել է, ինչո՞ւ ծոմ պահեմ։ Արդյոք կարո՞ղ եմ նրան հետ բերել+։ Ես ինքս եմ նրա մոտ գնալու+, բայց նա ինձ մոտ հետ չի դառնա»+։ 24  Դավիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբեին+։ Հետո մտավ նրա մոտ ու պառկեց նրա հետ։ Որոշ ժամանակ անց նրա կինը մի որդի ծնեց+, որի անունը Սողոմոն*+ դրեցին։ Եվ Եհովան սիրեց նրան+։ 25  Նա ուղարկեց Նաթան+ մարգարեին, և նրա անունը Հեդիդիա* դրեց, որովհետև Եհովան նրան սիրեց*։ 26  Հովաբը+ շարունակեց կռվել Ամմոնի որդիների Ռաբայի+ դեմ և գրավեց թագավորանիստ քաղաքը։ 27  Հովաբը պատգամաբերներ ուղարկեց Դավթին՝ ասելով. «Ես կռվեցի Ռաբայի դեմ+ ու գրավեցի ջրերի քաղաքը*։ 28  Հիմա հավաքիր մնացած ժողովրդին և բանակ դիր քաղաքի դիմաց ու գրավիր այն, որպեսզի ես գրաված չլինեմ քաղաքը և որպեսզի այն չկոչվի իմ անունով»։ 29  Դավիթը հավաքեց ամբողջ ժողովրդին ու գնաց Ռաբա, կռվեց նրա դեմ ու գրավեց այն։ 30  Նա Մեղքոմի* գլխից հանեց թագը+, որը զարդարված էր թանկարժեք քարերով ու կշռում էր մեկ տաղանդ* ոսկի, և այն դրեցին Դավթի գլխին։ Այդ քաղաքից նա մեծ քանակությամբ ավար+ առավ, 31  իսկ նրանում եղած ժողովրդին դուրս հանեց ու քարեր սղոցելու գործի վրա դրեց և ստիպեց նրանց երկաթե սուր գործիքներով+ ու երկաթե կացիններով աշխատել և աղյուս պատրաստել։ Նա այդպես վարվեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Այնուհետև Դավիթը և ամբողջ ժողովուրդը վերադարձան Երուսաղեմ։

Ծանոթագրություններ

Առաջ է եկել մի արմատից, որը նշ. է «խաղաղություն»։
Նշ. է «Յահից սիրված»։
Բռց.՝ «հանուն Եհովայի»։
Հվնբր քաղաքի ջրի աղբյուրները։
Հվնբր ամմոնացիների աստված, որը կոչվ. է նաև Մողոք։
Մոտ 34,2 կգ։