Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 10։1-19

10  Որոշ ժամանակ անց Ամմոնի որդիների+ թագավորը մահացավ, և նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Անոնը+։  Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց. «Ես սիրառատ բարություն ցույց կտամ Նաասի որդի Անոնի հանդեպ, ինչպես որ նրա հայրն էլ իմ նկատմամբ է սիրառատ բարություն ցույց տվել»+։ Ուստի Դավիթն ուղարկեց իր ծառաներին+, որ նրանց միջոցով մխիթարի նրան իր հոր համար, և Դավթի ծառաները եկան Ամմոնի որդիների երկիրը։  Սակայն Ամմոնի որդիների իշխաններն ասացին իրենց տիրոջը՝ Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ պատվելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Չէ՞ որ Դավիթը իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել, որ զննեն քաղաքը, լրտեսեն+ այն ու հետո կործանեն»+։  Անոնն էլ բռնեց Դավթի ծառաներին, նրանց մորուքները կիսով չափ ածիլեց+, հագուստները կտրեց մինչև նստատեղը և արձակեց նրանց+։  Երբ այդ մասին տեղեկացրին Դավթին, նա անմիջապես մարդիկ ուղարկեց նրանց դիմավորելու, որովհետև այդ մարդկանց խիստ անարգել էին։ Թագավորը նրանց պատվիրեց. «Մնացեք Երիքովում+, մինչև որ ձեր մորուքները աճեն, և հետո վերադարձեք»։  Երբ Ամմոնի որդիները տեսան, որ ատելի են դարձել+ Դավթի համար, մարդիկ ուղարկեցին և Բեթ-Րոոբի+ ու Սուբայի+ ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, ինչպես նաև Մաաքայի+ թագավորին ու նրա հետ հազար մարդ և տասներկու հազար մարդ էլ Իստոբից։  Երբ Դավիթը լսեց այդ մասին, ուղարկեց Հովաբին և ամբողջ զորքին՝ ուժեղ մարդկանց հետ միասին+։  Ամմոնի որդիները դուրս եկան ու մարտական կարգով շարվեցին քաղաքի* մուտքի մոտ, իսկ Սուբայի և Րոոբի+ ասորիները և Իստոբից ու Մաաքայից եկած մարդիկ դաշտում առանձին կանգնեցին+։  Հովաբը, տեսնելով, որ պատերազմը առջևից ու հետևից իր վրա է հասնում, ընտրեց Իսրայելի լավագույն+ զինվորներից մի քանիսին և մարտական կարգով շարեց նրանց՝ ասորիների դեմ կռվելու։ 10  Մարդկանց մնացած մասին նա հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային+, որպեսզի Ամմոնի որդիների+ դեմ մարտական կարգով շարի նրանց։ 11  Հովաբն ասաց. «Եթե ասորիները ինձ հաղթելու լինեն, ապա դո՛ւ ինձ օգնության կգաս, իսկ եթե Ամմոնի որդիները քեզ հաղթելու լինեն, ապա ե՛ս կգամ քեզ օգնության+։ 12  Քա՛ջ եղիր, որ խիզախորեն+ կռվենք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար+։ Իսկ Եհովան իր աչքին հաճելի եղածը կանի»+։ 13  Հովաբն իր մարդկանցով կռվի դուրս եկավ ասորիների դեմ, և սրանք փախան նրա առաջից+։ 14  Տեսնելով, որ ասորիները փախչում են՝ Ամմոնի որդիներն էլ Աբեսսայի առաջից փախան ու մտան քաղաք+։ Հովաբը Ամմոնի որդիների մոտից վերադարձավ ու եկավ Երուսաղեմ+։ 15  Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտություն կրեցին Իսրայելի առաջ, մեկտեղ հավաքվեցին։ 16  Ադրազարը+ մարդ ուղարկեց այն ասորիների հետևից, որոնք Գետի*+ շրջանում էին. նրանք եկան Հելամ՝ Ադրազարի զորքերի հրամանատար Սոբակի+ գլխավորությամբ։ 17  Երբ այդ մասին հայտնեցին Դավթին, նա անմիջապես հավաքեց ողջ Իսրայելին, անցավ Հորդանանը ու եկավ Հելամ։ Ասորիները մարտական կարգով շարվեցին, որպեսզի դուրս գան Դավթի դեմ ու պատերազմեն+։ 18  Նրանք փախան+ Իսրայելի առաջից, և Դավիթը ասորիներից յոթ հարյուր կառապաններ+ ու քառասուն հազար հեծյալներ սպանեց, նրանց զորագլուխ Սոբակին էլ հարվածեց, և նա մեռավ այնտեղ+։ 19  Երբ բոլոր թագավորները+՝ Ադրազարի ծառաները, տեսան, որ իրենք Իսրայելի առաջ պարտություն կրեցին+, խաղաղություն կնքեցին Իսրայելի հետ ու սկսեցին նրանց ծառայել+։ Իսկ ասորիները այդուհետև վախենում էին օգնել Ամմոնի որդիներին+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դարպասի»։ Տե՛ս 1Տգ 19։9։
Այսինքն՝ Եփրատի։