Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 1։1-27

1  Սավուղի մահից և ամաղեկացիներին կոտորելուց հետո+ Դավիթը վերադարձավ Սիկելակ+ ու երկու օր մնաց այնտեղ։  Երրորդ օրը Սավուղի բանակատեղիից մի մարդ+ եկավ, որի հագուստները պատառոտված էին+, իսկ գլխին հող էր լցված+։ Մոտենալով Դավթին՝ նա ընկավ գետին+ ու խոնարհվեց։  Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա պատասխանեց. «Իսրայելի բանակատեղիից եմ փախել»։  Դավիթը շարունակեց հարցնել. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ, խնդրում եմ»։ Նա էլ ասաց. «Մարդիկ փախան կռվի դաշտից, և շատերը մեռած ընկան+, Սավուղն+ ու Հովնաթանն+ էլ մեռան»։  Դավիթը հարցրեց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց գիտես, որ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»+։  Նրան լուր բերող երիտասարդն ասաց. «Պատահաբար Գելբուե+ լեռան վրա էի գտնվում, և ահա Սավուղն այնտեղ էր ու իր նիզակի+ վրա էր կռթնել, իսկ կառքերն ու ձիավորները նրան էին մոտենում+։  Նա շրջվեց ու ինձ տեսնելով՝ ձայն տվեց, և ես պատասխանեցի. «Ահա՛ ես»։  Նա հարցրեց ինձ. «Ո՞վ ես դու»։ Ես էլ ասացի՝ ամաղեկացի+ եմ։  Նա էլ ասաց. «Խնդրում եմ, մոտեցիր ու սպանիր ինձ։ Ես սաստիկ ցավերի մեջ եմ, բայց հոգիս+ դեռ ամբողջությամբ իմ մեջ է»։ 10  Ես էլ մոտեցա ու սպանեցի նրան+, որովհետև գիտեի, որ ծանր վիրավոր է ու չի ապրի։ Հետո նրա գլխից հանեցի թագը+ և նրա բազկից՝ ապարանջանը, որ բերեմ այստեղ՝ իմ տիրոջը»։ 11  Այդ ժամանակ Դավիթը պատռեց իր հագուստները+. նույնը արեցին նաև նրա մոտ գտնվող մարդիկ։ 12  Եվ նրանք սկսեցին ողբալ ու լաց լինել+ ու մինչև երեկո ծոմ պահեցին+ Սավուղի, նրա որդի Հովնաթանի, Եհովայի ժողովրդի ու Իսրայելի տան համար+, քանի որ նրանք սրով ընկել էին։ 13  Դավիթը հարցրեց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց ես դու»։ Նա էլ պատասխանեց. «Մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»+։ 14  Դավիթն ասաց նրան. «Ինչպե՞ս չվախեցար+ ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի+ վրա ու սպանել նրան»։ 15  Դավիթը իր մարդկանցից մեկին կանչեց ու ասաց. «Մոտեցի՛ր ու սպանի՛ր դրան»։ Սա էլ հարվածեց, ու նա մեռավ+։ 16  Եվ Դավիթը նրան ասաց. «Քո արյունը թող քո գլխին լինի+, որովհետև քո բերա՛նը քո դեմ վկայություն տվեց+՝ ասելով. «Ես սպանեցի Եհովայի օծյալին»»+։ 17  Եվ Դավիթը Սավուղի ու նրա որդի Հովնաթանի+ մասին այս ողբերգը երգեց+ 18  ու պատվիրեց, որ Հուդայի+ որդիները սովորեն այդ երգը, որ կոչվում է «Աղեղ»+ և գրված է Յաշարի* գրքում+. 19  «Քո գեղեցկությունը, ո՜վ Իսրայել, սպանվեց քո բարձունքներում+։ Ինչպե՜ս վայր ընկան զորավորները։ 20  Մի՛ պատմեք այդ մասին Գեթում+, Մի՛ հայտարարեք Ասկաղոնի+ փողոցներում, Որ չլինի թե փղշտացիների դուստրերը ուրախանան, Որ չլինի թե անթլփատների դուստրերը հրճվեն+։ 21  Ո՜վ Գելբուեի լեռներ+, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ սուրբ նվիրաբերությունների համար պտուղներ* լինեն+. Քանի որ այստեղ էր, որ պղծվեց հզորների վահանը՝ Սավուղի վահանը, և այլևս չկա յուղով օծված վահան+։ 22  Առանց սպանվածների արյան, առանց զորավորների ճարպի՝ Հովնաթանի աղեղը հետ չէր դառնում+, Եվ Սավուղի սուրը հետ չէր դառնում առանց հաղթանակի+։ 23  Սավուղն ու Հովնաթանը+ իրենց կենդանության ժամանակ սիրելի էին ու հաճելի, Իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին+։ Արծիվներից ավելի սրընթաց էին+, Առյուծներից ավելի զորեղ+։ 24  Ո՜վ Իսրայելի դուստրեր, ողբացե՛ք Սավուղի վրա, Որ ձեզ կարմիր նախշազարդ զգեստներ էր հագցնում, Որ ձեր հագուստների վրա ոսկե զարդեր էր դնում+։ 25  Ինչպե՜ս զորավորներն ընկան պատերազմի դաշտում+։ Հովնաթանը սպանվեց քո բարձունքներում+։ 26  Ողբո՜ւմ եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան, Դու ինձ շատ սիրելի էիր+, Քո սերը ինձ համար կանանց սիրուց ավելի հիասքանչ էր*+։ 27  Ինչպե՜ս ընկան զորավորները+, Եվ կործանվեցին պատերազմի զենքերը»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ուղիղի»։
Բռց.՝ «ոչ էլ սուրբ նվիրաբերությունների դաշտեր»։
Վերաբ. է նրանց մտերիմ ընկերությանը։