Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Պետրոս 3։1-18

3  Սիրելինե՛ր, այժմ ես երկրորդ նամակն եմ գրում ձեզ, որում, ինչպես և իմ առաջին նամակում+, հիշեցումներ տալով՝ արթնացնում եմ ձեր առողջ մտածողությունը+,  որ հիշեք այն խոսքերը, որոնք նախապես ասվեցին սուրբ մարգարեների կողմից+, նաև հիշեք Տիրոջ ու Փրկչի պատվիրանը, որ տրվեց ձեր առաքյալների միջոցով+։  Ամեն ինչից առաջ դուք գիտեք, որ վերջին օրերում+ ծաղրողներ+ կգան իրենց ծաղրանքներով, որ իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն+  ու կասեն+. «Որտե՞ղ է նրա խոստացված ներկայությունը+։ Քանի որ այն օրից, երբ մեր նախահայրերը մահվան քնով ննջեցին, ամեն բան շարունակվում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր»+։  Սակայն նրանք միտումնավոր անուշադրության են մատնում այն փաստը, որ վաղուց ի վեր կային երկինքներ+ և երկիր, որը խիտ զանգվածով կանգնած էր ջրերից դուրս+ ու ջրերի մեջտեղը+՝ Աստծու խոսքով,  և որոնց միջոցով այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրերով հեղեղվեց+։  Իսկ այժմյան երկինքներն+ ու երկիրը+ նույն խոսքով պահվում են կրակի համար+ և պահպանվում են մինչև դատաստանի+ ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը+։  Սակայն այս փաստը թող չվրիպի ձեր ուշադրությունից, սիրելինե՛ր, որ Եհովայի համար մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ մեկ օրվա պես+։  Եհովան չի ուշացնում կատարել իր խոստումը+, ինչպես որոշ մարդիկ են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան+։ 10  Բայց Եհովայի օրը+ գողի պես կգա+, երբ երկինքը շառաչյունով կանցնի+, իսկ տարրերը, սաստիկ շիկացած, կլուծվեն+, և երկիրն+ ու նրանում եղած գործերը կբացահայտվեն+։ 11  Եվ քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն, ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ 12  սպասելով+ ու մտքում վառ պահելով Եհովայի օրվա ներկայությունը+, որի միջոցով երկինքը՝ կրակով այրված, կլուծվի+, և սաստիկ շիկացած տարրերը կհալվեն։ 13  Բայց նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի+ ու նոր երկրի+ ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու+։ 14  Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ սպասում եք այս բաներին, ամեն ինչ արեք, որ ի վերջո նա ձեզ գտնի անբիծ+, անարատ և խաղաղության մեջ+։ 15  Բացի այդ, մեր Տիրոջ համբերությունը փրկություն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ+ գրեց ձեզ+։ 16  Այս բաների մասին նա խոսում է նաև իր բոլոր նամակներում։ Սակայն դրանցում դժվարհասկանալի բաներ կան, որոնք անուսում և անհաստատ մարդիկ աղավաղում են։ Նրանք աղավաղում են նաև Սուրբ Գրքի+ մնացած մասերը՝ իրենց վրա կործանում բերելով։ 17  Ուստի դուք, սիրելինե՛ր, նախապես այս բաներն իմանալով+, զգույշ եղեք, որ նրանց հետ միասին չմոլորվեք օրենքն արհամարհող մարդկանց մոլորությամբ և չկորցնեք ձեր հաստատակամությունը+։ 18  Այլ շարունակեք աճել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական բարության և նրա մասին գիտելիքների մեջ+։ Նրան լինի փառքը թե՛ այժմ և թե՛ հավիտյան+։

Ծանոթագրություններ