Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Կորնթացիներ 2։1-17

2  Որոշել եմ, որ երբ դարձյալ ձեզ մոտ գամ, չտրտմեցնեմ+ ձեզ։  Եթե ես ձեզ տրտմեցնեմ+, ապա էլ ո՞վ պիտի ուրախացնի ինձ, եթե ոչ նրանք, որոնց ես տրտմեցրի։  Դրա համար էլ հենց սա գրեցի ձեզ, որ երբ գամ, չտրտմեմ+ նրանց պատճառով, որոնցով ես պետք է ուրախանամ+, որովհետև վստահ եմ+, որ իմ ունեցած ուրախությունը ձեր բոլորինն է։  Սիրտս մեծ վշտով ու նեղությամբ էր լցված, երբ գրեցի ձեզ շատ արցունքներով+, բայց ոչ թե նրա համար, որ տրտմեք+, այլ որ իմանաք, թե որքան շատ եմ սիրում ձեզ։  Եթե մեկը տրտմություն է պատճառել+, նա ոչ թե ինձ է տրտմեցրել, այլ (կներեք անկեղծությանս համար) որոշ չափով ձեզ բոլորիդ։  Մեծամասնության կողմից տրված խրատը+ բավական է այդ մարդու համար,  այնպես որ այժմ, ընդհակառակը, դուք պետք է մեծահոգաբար ներեք+ ու մխիթարեք նրան, որ չլինի թե նա կուլ գնա իր ծայրահեղ տրտմությանը+։  Ուստի հորդորում եմ ձեզ, որ հավաստիացնեք նրան ձեր սիրո+ մեջ։  Գրում եմ համոզվելու համար, թե արդյոք դուք հնազա՞նդ եք+։ 10  Ինչ էլ որ դուք որևէ մեկին ներում եք, ես էլ եմ ներում+։ Իսկ երբ ես որևէ մեկին ներում եմ, դա անում եմ ձեր օգտի համար և անում եմ Քրիստոսի առաջ, 11  որ չխաբվենք Սատանայի կողմից+, քանի որ անտեղյակ չենք նրա դիտավորություններին+։ 12  Երբ ես ժամանեցի Տրովադա+՝ Քրիստոսի մասին բարի լուրը հռչակելու, և երբ Տիրոջը ծառայելու համար դուռ էր բացվել իմ առջև+, 13  սիրտս հանգստություն չգտավ, քանի որ չգտա իմ եղբայր Տիտոսին+։ Ուստի հրաժեշտ տվեցի այնտեղի եղբայրներին ու մեկնեցի Մակեդոնիա+։ 14  Շնորհակալություն Աստծուն, որը միշտ հաղթական երթում առաջնորդում է+ մեզ Քրիստոսի հետ+ և իր մասին գիտելիքների բուրմունքը մեր միջոցով տարածում է ամեն տեղ+։ 15  Աստծու համար մենք անուշ բուրմունքն ենք+, երբ քարոզում ենք Քրիստոսի մասին։ Եվ այդ բուրմունքը առնում են թե՛ նրանք, ովքեր փրկության ճանապարհին են, և թե՛ նրանք, ովքեր կործանման ճանապարհին են+։ 16  Կործանվողների համար դա մահվանից բխող ու դեպի մահ տանող հոտ է+, իսկ փրկվողների համար՝ կյանքից բխող ու դեպի կյանք տանող բուրմունք։ Եվ այս ծառայության համար ո՞վ է որակյալ+։ 17  Մե՛նք. քանի որ շատերի նման+՝ Աստծու խոսքի առևտուր անողներ չենք+, այլ անկեղծությունից մղված, այո՛, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ ենք խոսում Աստծու առաջ՝ Քրիստոսի աշակերտները լինելով+։

Ծանոթագրություններ