Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Կորնթացիներ 10։1-18

10  Ես՝ Պողոսս, որ ձեր կարծիքով արտաքնապես աչքի չեմ ընկնում+, բայց երբ հեռու եմ ձեզանից, համարձակ եմ ձեր հանդեպ+, խնդրում եմ ձեզ Քրիստոսի մեղմությամբ+ և բարությամբ+։  Աղաչում եմ ձեզ, այնպես արեք, որ երբ ձեզ մոտ գամ, ստիպված չլինեմ համարձակության դիմելու այն նույն վստահությամբ, որով մտադիր եմ խիստ միջոցներ ձեռք առնել+ ոմանց դեմ, ովքեր մեր մասին այն կարծիքին են, իբրև թե մենք մարմնավոր կերպով ենք վարվում։  Թեպետ մենք մարմնում ենք ապրում+, սակայն մարմնավոր կերպով պատերազմ չենք մղում+,  քանի որ մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն+, այլ Աստծով են զորավոր+՝ ցանկացած ամրություն քանդելու համար։  Մենք տրամաբանություններ ենք քանդում և ամեն խոչընդոտ, որ կանգնում է Աստծու մասին գիտելիքների առաջ+, և գերի ենք դարձնում ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։  Մենք պատրաստ ենք պատժելու ցանկացած մեկին, ով կշարունակի անհնազանդ մնալ+ այն բանից հետո, երբ ձեր հնազանդությունը լիակատար լինի+։  Դուք արտաքին երևույթով եք դատում+։ Եթե որևէ մեկը վստահ է, թե Քրիստոսի հետևորդն է, թող կրկին հաշվի առնի այս փաստը, որ ինչպես ինքն է Քրիստոսի հետևորդ, այնպես էլ մենք+։  Ես չեմ ամաչի, եթե անգամ չափից շատ պարծենամ+ այն իշխանության համար, որ Տերը մեզ տվեց ձեզ կերտելու և ոչ թե քանդելու համար+։  Չմտածեք, թե ուզում եմ սարսափեցնել ձեզ իմ նամակներով, 10  քանի որ ոմանք ասում են. «Նրա նամակները ծանրակշիռ են ու ազդեցիկ, բայց երբ նա անձամբ ներկա է, տպավորություն չի գործում+, և նրա խոսքն էլ լսելու բան չէ»+։ 11  Այդպիսի մարդը թող հաշվի առնի հետևյալը՝ ինչպիսին որ նամակներում ենք մեր խոսքով, երբ բացակա ենք, այդպիսին էլ կլինենք գործերով, երբ ներկա լինենք+։ 12  Մենք չենք համարձակվում ինքներս մեզ ոմանց շարքերը դասել կամ ոմանց հետ համեմատել, ովքեր իրենք են իրենց երաշխավորում+։ Անշուշտ նրանք, ովքեր իրենցով են չափում միմյանց և իրենց հետ են համեմատում միմյանց, հասկացողություն չունեն+։ 13  Մենք չափից դուրս չենք պարծենա+, այլ կպարծենանք միայն այն ամենով, ինչին հասել ենք Աստծու կողմից չափով մեզ հատկացված տարածքի սահմաններում, որի մեջ դուք էլ եք մտնում+։ 14  Ինչ խոսք, մենք ոչինչ չենք անում մեզ նշանակված սահմաններից դուրս, ասես թե չենք հասել ձեզ մոտ։ Չէ՞ որ մենք առաջինն էինք, որ հռչակելով Քրիստոսի մասին բարի լուրը՝ հասանք ձեզ մոտ+։ 15  Ո՛չ, մենք չենք պարծենում մեզ նշանակված սահմաններից դուրս ուրիշների կատարած աշխատանքով+, բայց հույս ենք տածում, որ ձեր հավատի աճելու հետ մեկտեղ+ ավելի շատ կգնահատեք այն գործը, որ արել ենք մեր տարածքում+։ Այդ ժամանակ մենք է՛լ ավելին կանենք 16  և բարի լուրը կհռչակենք ձեզանից այն կողմ գտնվող երկրներում+, որ չլինի թե պարծենանք մեկ ուրիշի տարածքով, որտեղ ամեն ինչ արդեն պատրաստ է։ 17  «Բայց նա, ով պարծենում է, թող Եհովայո՛վ պարծենա»+։ 18  Հավանություն ստանում է ոչ թե ինքն իրեն երաշխավորողը+, այլ նա, ում Եհովան+ է երաշխավորում+։

Ծանոթագրություններ