Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թեսաղոնիկեցիներ 3։1-18

3  Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեք մեզ համար+, որ Եհովայի խոսքը+ շարունակի արագորեն տարածվել+ և փառավորվել, ինչպես որ ձեզ մոտ է,  նաև աղոթեք, որ մենք ազատվենք վտանգավոր ու չար մարդկանցից+, որովհետև բոլորը չէ, որ հավատ ունեն+։  Բայց Տերը հավատարիմ է, և նա կհաստատի ձեզ ու կպահի Չարից+։  Մենք վստահ ենք+ ձեզ համար Տիրոջով, որ դուք կատարում եք և կշարունակեք կատարել այն ամենը, ինչ մենք պատվիրում ենք+։  Թող Տերը շարունակի ուղղել ձեր սրտերը դեպի Աստծու սերը+ և դեպի տոկունությունը+ հանուն Քրիստոսի։  Իսկ հիմա, եղբայրնե՛ր, պատվիրում ենք+ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով հեռու մնալ+ ամեն եղբորից, որը անկարգությամբ է վարվում+ և ոչ թե այն ամենի համաձայն, ինչ ընդունեցիք մեզանից+։  Դուք գիտեք, թե ինչպես պետք է ընդօրինակեք մեզ+, որովհետև մենք անկարգությամբ չվարվեցինք ձեր մեջ+,  ոչ էլ որևէ մեկի հացը ձրի կերանք+։ Հակառակը՝ տքնությամբ ու մեծ ջանքերով+ օր ու գիշեր աշխատում էինք, որպեսզի ձեզանից ոչ մեկին ծախսի տակ չգցենք+,  ոչ թե նրա համար, որ իրավունք չունենք+ ձեզանից մի բան ստանալու, այլ նրա համար, որ մեր անձերը ձեզ համար օրինակ լինեն, որ ընդօրինակեք մեզ+։ 10  Երբ ձեզ մոտ էինք, սա էինք պատվիրում ձեզ+. «Եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, ուրեմն թող ոչ էլ ուտի»+։ 11  Ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում+, ընդհանրապես չեն աշխատում և խառնվում են իրենց չվերաբերող գործերին+։ 12  Այսպիսիներին մենք պատվիրում և հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ իրենց գործով զբաղվեն և իրենց վաստակած հացն ուտեն+։ 13  Բայց դուք, եղբայրնե՛ր, մի՛ հոգնեք ճիշտն անելուց+։ 14  Իսկ եթե որևէ մեկը չի հնազանդվում այս նամակում գրված մեր խոսքին+, նշան դրեք նրա վրա+ ու այլևս մի՛ ընկերակցեք նրա հետ+, որ ամաչի+։ 15  Սակայն թշնամի մի՛ համարեք նրան, այլ շարունակեք հորդորել+ իբրև եղբոր։ 16  Թող խաղաղության Տերը ձեզ միշտ խաղաղություն տա բոլոր առումներով+։ Թող Տերը ձեր բոլորի հետ լինի։ 17  Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով+, որը նշան է իմ բոլոր նամակներում. ես այսպես եմ գրում։ 18  Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը+ ձեր բոլորի հետ լինի։

Ծանոթագրություններ