Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թեսաղոնիկեցիներ 2։1-17

2  Սակայն, եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությանը+ և նրա մոտ մեր միասին հավաքվելուն+, խնդրում ենք ձեզ,  որ դուք իսկույն չկորցնեք ձեր առողջ դատողությունը, ոչ էլ տագնապեք որևէ ներշնչյալ խոսքից+ կամ բանավոր ասվածից+ կամ էլ որևէ նամակից+ (իբր թե մեզանից) այն մասին, թե Եհովայի օրն+ ասես եկել է։  Թող ոչ ոք չմոլորեցնի ձեզ ինչ-որ ձևով, որովհետև այն չի գա, մինչև որ չգա հավատուրացությունը+, և չհայտնվի+ անօրենության մարդը+՝ կործանման որդին+։  Նա հակառակորդ է+ և իրեն բարձրացնում է ամեն մեկի վրա, որն «աստված» կամ մեծարանքի առարկա է կոչվում, այնպես որ նստում է Աստծու տաճարում՝ հրապարակորեն ցույց տալով, թե ինքն աստված է+։  Չե՞ք հիշում, որ երբ ձեզ մոտ էի, այս բաների մասին ասում էի+ ձեզ։  Ուստի հիմա դուք գիտեք, թե ինչն է+ արգելք հանդիսանում+, որ նա հայտնվի իր ժամանակին+։  Ճիշտ է, այս անօրենության առեղծվածն արդեն գործում է+, սակայն իբրև առեղծված կգործի մինչև այն ժամանակը, երբ մեջտեղից կվերցվի նա, ով այս պահին արգելք է հանդիսանում+։  Եվ այդ ժամանակ կհայտնվի անօրենը, որին Տեր Հիսուսը կվերացնի իր բերանի ոգով+ և որին կոչնչացնի, երբ իր ներկայությունը+ հայտնի դառնա+։  Սակայն անօրենի ներկայությունը Սատանայի գործունեության+ հետևանքն է ամեն տեսակ զորավոր գործերով, սուտ նշաններով, հրաշքներով+, 10  անիրավությամբ+ և ամեն տեսակ խաբեությամբ նրանց համար, ովքեր գնում են դեպի կործանում+, և դա որպես հատուցում այն բանի, որ չընդունեցին ու չսիրեցին+ ճշմարտությունը, որ փրկվեն+։ 11  Հենց այդ պատճառով էլ Աստված թույլ է տալիս, որ նրանք ենթարկվեն մոլորության ազդեցությանը, որպեսզի հավատան ստին+ 12  և դատապարտվեն այն բանի համար, որ չհավատացին ճշմարտությանը+, այլ հաճույք գտան անարդարության մեջ+։ 13  Սակայն մենք պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար, Եհովայից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված ի սկզբանե փրկության համար ընտրեց ձեզ+ ոգով+ ձեզ սրբացնելու+ միջոցով և ճշմարտության հանդեպ ձեր ունեցած հավատի միջոցով+։ 14  Հենց այս փրկության համար նա կանչեց ձեզ մեր հռչակած բարի լուրի միջոցով+, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանաք+։ 15  Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստատ կանգնեք+ և պինդ բռնեք այն ամենը, ինչ սովորեցիք+ թե՛ բանավոր, թե՛ մեր նամակի միջոցով։ 16  Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ սիրեց մեզ+ և իր անզուգական բարությամբ հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս+ տվեց մեզ, 17  մխիթարեն ձեր սրտերը ու հաստատեն ձեզ ամեն բարի գործում և խոսքում+։

Ծանոթագրություններ