Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 7։1-20

7  Եղիսեն ասաց. «Եհովայի խոսքը լսեցեք+։ Այսպես է ասում Եհովան. «Վաղը՝ մոտավորապես այս ժամին, Սամարիայի դարպասների մոտ մեկ գրիվ* բարձրորակ ալյուրը՝ մեկ սիկղ*, և երկու գրիվ գարին մեկ սիկղ պիտի արժենա»»+։  Այդ խոսքերի վրա թագավորի օգնականը, որի ձեռքին նա հենվում էր+, ասաց ճշմարիտ Աստծու մարդուն. «Նույնիսկ եթե Եհովան բաց անի երկնքի պատուհանները+, մի՞թե այդպիսի բան կարող է պատահել»+։ Նա էլ ասաց. «Քո աչքերով ես տեսնելու+, բայց դրանցից չես ուտելու»+։  Դարպասների մուտքի մոտ չորս բորոտ մարդ կար+։ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք այստեղ նստել ու սպասում մահվան։  Եթե ասեինք՝ եկեք քաղաք գնանք (իսկ հիմա քաղաքում սով է), քաղաքում էլ կմեռնեինք+։ Իսկ եթե այստեղ նստած մնանք, էլի կմեռնենք։ Ուրեմն՝ եկեք գնանք ասորիների բանակատեղին։ Եթե նրանք մեզ կենդանի թողնեն, կապրենք, իսկ եթե ոչ՝ կմեռնենք»+։  Ուստի նրանք մթնշաղին վեր կացան, որ ասորիների բանակատեղին մտնեն, և երբ մոտեցան բանակի ծայրին, տեսան, որ այնտեղ ոչ ոք չկա։  Ահա թե ինչ էր պատահել. Եհովան այնպես էր արել, որ ասորիների բանակում մարտակառքերի դղրդյուն, ձիերի դոփյուն ու մեծ զորքի+ աղմուկ էր լսվել+, և ասորիներն ասել էին իրար. «Իսրայելի թագավորը վարձել է քետացիների+ թագավորներին և Եգիպտոսի թագավորներին+, որ մեզ վրա հարձակվեն»։  Նրանք անմիջապես վեր էին կացել ու մթության մեջ փախել+՝ թողնելով իրենց վրանները, իրենց ձիերն+ ու էշերը՝ ամբողջ բանակատեղին, ինչպես որ կար. փախել էին, որ իրենց հոգիները+ փրկեն։  Երբ այդ բորոտները հասան բանակատեղիի ծայրը, մի վրան մտան և սկսեցին ուտել ու խմել, այնտեղից վերցրին արծաթ, ոսկի ու հագուստներ, գնացին ու այդ ամենը թաքցրին։ Ապա վերադարձան և մտնելով մեկ ուրիշ վրան՝ այնտեղից էլ իրեր վերցրին, տարան ու թաքցրին+։  Հետո իրար ասացին. «Ճիշտ չէ մեր արածը։ Չէ՞ որ այսօր բարի լուրի օր է+։ Եթե մենք դանդաղենք և սպասենք մինչև լույսը բացվելը, ապա մեզ վրա մեղք կընկնի+։ Եկեք գնանք թագավորի տուն ու ամեն բան պատմենք»։ 10  Ուստի նրանք գնացին, ձայն տվին քաղաքի դռնապաններին+ ու պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնացել էին այնպես, ինչպես որ կային»+։ 11  Դռնապանները այդ լուրը հասցրին թագավորի տուն։ 12  Թագավորը գիշերով վեր կացավ ու ասաց իր ծառաներին+. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիներն ինչ են արել+։ Իմանալով, որ սոված ենք+՝ նրանք դուրս են եկել բանակատեղիից ու թաքնվել են դաշտում+՝ մտածելով. «Երբ նրանք քաղաքից դուրս գան, նրանց կենդանի կբռնենք ու քաղաք կմտնենք»»։ 13  Այդ ժամանակ նրա ծառաներից մեկն ասաց. «Խնդրում եմ, մարդիկ ընտրիր, և թող նրանք վերցնեն քաղաքում մնացած ձիերից հինգին+։ Այդ մարդկանց էլ նույնն է սպասում, ինչ որ իսրայելացիների բազմությանը, որ դեռ քաղաքում են մնացել։ Եվ նրանք ավելի լավը չեն իսրայելացիների այն բազմությունից, որոնք արդեն զոհվել են+։ Ուղարկենք նրանց ու կտեսնենք»։ 14  Նրանք ձիերով երկու կառք վերցրին, և թագավորը նրանց ասորական բանակի հետևից ուղարկեց՝ ասելով. «Գնացեք ու տեսեք»։ 15  Նրանք էլ ասորիների հետևից գնացին մինչև Հորդանան ու տեսան, որ ամբողջ ճանապարհին հագուստներ ու տարբեր իրեր+ են նետված, որոնք ասորիները խուճապահար փախչելիս գցել էին+։ Պատգամաբերները վերադարձան ու այդ ամենը հաղորդեցին թագավորին։ 16  Դրանից հետո ժողովուրդը դուրս եկավ ու կողոպտեց+ ասորիների բանակատեղին։ Եվ այդ ժամանակ մեկ գրիվ բարձրորակ ալյուրի արժեքը դարձավ մեկ սիկղ, և երկու գրիվ գարու արժեքը՝ մեկ սիկղ, ինչպես որ ասել էր+ Եհովան։ 17  Թագավորը քաղաքի դարպասների հսկողությունը հանձնարարել էր այն օգնականին, որի ձեռքին նա հենվում էր+, սակայն ժողովուրդը դարպասների մոտ կոխոտեց+ նրան, և նա մեռավ, ինչպես որ ճշմարիտ Աստծու մարդն էր ասել+, երբ թագավորը նրա մոտ էր եկել։ 18  Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որ ճշմարիտ Աստծու մարդն էր ասել թագավորին, թե՝ «վաղը՝ այս ժամանակ, Սամարիայի դարպասների մոտ երկու գրիվ գարին մեկ սիկղ կարժենա, և մեկ գրիվ բարձրորակ ալյուրը՝ մեկ սիկղ»+։ 19  Սակայն թագավորի օգնականն ասել էր ճշմարիտ Աստծու մարդուն. «Նույնիսկ եթե Եհովան բաց անի երկնքի պատուհանները, մի՞թե կարող է քո ասածի պես լինել»+։ Նա էլ ասել էր. «Քո աչքերով ես տեսնելու, բայց դրանցից չես ուտելու»+։ 20  Այդպես էլ եղավ+. ժողովուրդը կոխոտեց+ նրան դարպասների մոտ, և նա մեռավ։

Ծանոթագրություններ

Մեկ գրիվը հվսր է 7,33 լ.։
Տե՛ս հավելված 17։