Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 6։1-33

6  Մարգարեների որդիները+ Եղիսեին ասացին. «Դու գիտես, որ այն տեղը+, ուր մենք ապրում ենք քո առաջ, շատ նեղ+ է մեզ համար։  Թույլ տուր՝ գնանք մինչև Հորդանան ու ամեն մեկս մի-մի գերան վերցնելով՝ մեզ համար բնակվելու տեղ շինենք այնտեղ»+։ Նա էլ ասաց՝ գնացե՛ք։  Իսկ նրանցից մեկն ասաց. «Խնդրում եմ, դու էլ արի քո ծառաների հետ»։ Եղիսեն պատասխանեց. «Լավ, կգամ»։  Եվ նրանց հետ գնաց։ Ի վերջո, նրանք եկան Հորդանանի մոտ ու սկսեցին ծառեր կտրել+։  Երբ նրանցից մեկը գերան էր կտրում, կացնի սայրը+ ջուրն ընկավ։ Նա սկսեց բղավել. «Վա՜յ, տե՛ր իմ+, ես այն ուրիշից փոխ էի առել»+։  Ճշմարիտ Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկավ»։ Եվ նա ցույց տվեց տեղը։ Այդ ժամանակ նա մի փայտի կտոր կտրեց ու նետեց այնտեղ, և կացնի սայրը ջրի երեսը դուրս եկավ+։  Եղիսեն ասաց՝ վերցրո՛ւ։ Նա էլ մեկնեց ձեռքն ու վերցրեց։  Ասորիքի թագավորը+ պատերազմ սկսեց Իսրայելի դեմ։ Նա խորհրդակցեց իր ծառաների հետ+՝ ասելով. «Այսինչ ու այնինչ տեղը ինձ հետ բանակ կդնեք»+։  Ճշմարիտ Աստծու մարդը+ լուր ուղարկեց Իսրայելի թագավորին. «Զգույշ եղիր, որ այսինչ տեղով չանցնես+, որովհետև ասորիներն այնտեղ են իջել»+։ 10  Ուստի Իսրայելի թագավորը լուր ուղարկեց այն տեղը, որի մասին ճշմարիտ Աստծու մարդն էր ասել իրեն+։ Եղիսեն զգուշացրեց+ թագավորին, և նա հեռու մնաց այդ վայրից։ Այդպես եղավ ո՛չ մեկ և ո՛չ էլ երկու անգամ։ 11  Այս բանի պատճառով Ասորիքի թագավորի սիրտը վրդովվեց+, ուստի նա կանչեց իր ծառաներին ու հարցրեց. «Ինձ չե՞ք ասի, թե մեզանից ով է Իսրայելի թագավորի հետ»+։ 12  Նրա ծառաներից մեկը պատասխանեց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր։ Դա Իսրայելում գտնվող Եղիսե+ մարգարեն է, որ Իսրայելի թագավորին հայտնում է+ նույնիսկ այն, ինչ որ դու քո ննջասենյակում ես խոսում»+։ 13  Թագավորն ասաց. «Գնացեք և տեսեք, թե ուր է նա, որ մարդ ուղարկեմ ու բռնեմ նրան»+։ Որոշ ժամանակ անց նրան տեղեկացրին, որ նա Դոթայիմում է+։ 14  Թագավորն իսկույն ձիեր, մարտակառքեր ու մեծաքանակ զորք+ ուղարկեց այնտեղ։ Գիշերը նրանք եկան ու շրջապատեցին քաղաքը։ 15  Ճշմարիտ Աստծու մարդու ծառան+, առավոտ կանուխ վեր կենալով, դուրս գնաց ու տեսավ, որ զորքը ձիերով ու մարտակառքերով շրջապատել է քաղաքը։ Նա ասաց. «Օ՜հ, տե՛ր իմ+, ի՞նչ պիտի անենք»։ 16  «Մի՛ վախեցիր+,– պատասխանեց Եղիսեն,– որովհետև մեզ հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները»+։ 17  Եվ Եղիսեն աղոթք արեց+ ու ասաց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, բա՛ց արա նրա աչքերը+, որ տեսնի»։ Այդ պահին Եհովան բաց արեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը+ լեռները հրե մարտակառքերով+ ու ձիերով են լցված։ 18  Երբ ասորիները սկսեցին մոտենալ Եղիսեին, նա աղոթեց Եհովային ու ասաց. «Խնդրում եմ, այս մարդկանց կուրությամբ հարվածիր»+։ Եվ նա նրանց կուրությամբ հարվածեց, ինչպես որ ասել էր Եղիսեն։ 19  Այդ ժամանակ Եղիսեն ասաց նրանց. «Սա չէ ճանապարհը, և սա չէ քաղաքը։ Իմ հետևից եկեք, և ես կտանեմ ձեզ այն մարդու մոտ, ում փնտրում եք»։ Եվ նրանց տարավ Սամարիա+։ 20  Երբ նրանք մտան Սամարիա, Եղիսեն ասաց. «Եհո՛վա, բա՛ց արա նրանց աչքերը, որ կարողանան տեսնել»+։ Եհովան բաց արեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ Սամարիայի մեջ են։ 21  Տեսնելով նրանց՝ Իսրայելի թագավորը հարցրեց Եղիսեին. «Սպանե՞մ սրանց, սպանե՞մ+, հա՛յր իմ»+։ 22  Բայց նա ասաց. «Մի՛ սպանիր։ Մի՞թե դու սպանում ես նրանց, ում սրով ու աղեղով գերի ես վերցնում+։ Նրանց առջև հաց ու ջուր դիր, որ ուտեն ու խմեն+ և իրենց տիրոջ մոտ գնան»։ 23  Եվ նա մեծ խնջույք կազմակերպեց նրանց համար։ Երբ նրանք կերան ու խմեցին, թագավորն արձակեց նրանց, և նրանք իրենց տիրոջ մոտ գնացին։ Դրանից հետո ասորիների հրոսակախմբերը+ այլևս չհարձակվեցին Իսրայելի երկրի վրա։ 24  Որոշ ժամանակ անց Ասորիքի Բենադադ թագավորը հավաքեց իր ամբողջ բանակն ու գնաց պաշարեց+ Սամարիան։ 25  Սամարիայում մեծ սով սկսվեց+, իսկ քաղաքը շարունակում էին պաշարման մեջ պահել, այնպես որ էշի գլուխը+ ութսուն կտոր արծաթ արժեր և երկու բուռ* աղավնու աղբը+՝ հինգ կտոր արծաթ։ 26  Մի անգամ, երբ Իսրայելի թագավորը անցնում էր պարսպի վրայով, մի կին աղաղակելով ասաց նրան. «Օգնի՛ր, տե՛ր իմ թագավոր»+։ 27  Նա էլ ասաց. «Եթե Եհովան քեզ չի օգնում, ապա ես որտեղի՞ց օգնեմ քեզ+, կալի՞ց, թե՞ գինու կամ յուղի հնձանից»։ 28  Ապա թագավորը հարցրեց. «Քեզ ի՞նչ է պատահել»։ Նա էլ պատասխանեց. «Այս կինն ինձ ասաց. «Տուր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կուտենք»+։ 29  Իմ որդուն եփեցինք+ ու կերանք+։ Հաջորդ օրն ասացի նրան. «Հիմա քո որդուն տուր, որ ուտենք»։ Բայց նա թաքցրեց իր որդուն»։ 30  Լսելով այդ կնոջ խոսքերը՝ թագավորը պատռեց+ իր հանդերձները և երբ անցնում էր պարսպի վրայով, մարդիկ տեսան, որ նա իր մարմնի վրա քուրձ էր հագել։ 31  Թագավորն ասաց. «Թող Աստված ինձ այսպես ու սրանից ավելին անի, եթե այսօր Սաֆատի որդի Եղիսեի գլուխը իր վրա մնա»+։ 32  Այն ժամանակ, երբ Եղիսեն երեցների հետ նստել էր իր տանը+, թագավորը մարդ ուղարկեց նրա մոտ։ Բայց մինչև պատգամաբերը Եղիսեի մոտ կգար, նա ասաց երեցներին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի+ որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ պատգամաբերը գա, դռները փակեք ու նրան սեղմեք դռանը։ Չէ՞ որ նրա տիրոջ ոտնաձայնը+ նրա հետևից է գալիս»։ 33  Մինչ նա խոսում էր, պատգամաբերը եկավ, և թագավորն ասաց. «Այս չարիքը Եհովայից է+։ Էլ ինչո՞ւ սպասեմ Եհովային»+։

Ծանոթագրություններ

1 լ-ի մոտ 1/3 մասը։