Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 3։1-27

3  Աքաաբի որդի Հովրամը+ Սամարիայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի Հովսափատ թագավորի կառավարման տասնութերորդ տարում և թագավորեց տասներկու տարի։  Նա չարիք գործեց Եհովայի աչքում+, բայց ո՛չ իր հոր+, ո՛չ էլ իր մոր նման. Հովրամը հեռացրեց Բահաղի սուրբ սյունը+, որն իր հայրն էր կանգնեցրել+,  սակայն կառչած մնաց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից+, որոնցով նա Իսրայելին էլ մեղք գործել էր տվել+, և դրանցից չհեռացավ։  Մովաբի Մեսա+ թագավորը ոչխարներ էր բազմացնում և Իսրայելի թագավորին հարկ էր տալիս հարյուր հազար գառ ու հարյուր հազար չխուզված խոյ։  Սակայն Աքաաբի մեռնելուց+ հետո Մովաբի թագավորը ապստամբեց+ Իսրայելի թագավորի դեմ։  Այդ ժամանակ Հովրամ թագավորը Սամարիայից դուրս եկավ ու հավաքեց+ ողջ Իսրայելին։  Նա նաև մարդ ուղարկեց Հուդայի Հովսափատ թագավորի մոտ՝ ասելով. «Մովաբի թագավորը ապստամբել է իմ դեմ։ Կգա՞ս ինձ հետ Մովաբի դեմ պատերազմելու»։ «Կգա՛մ+,– ասաց նա,– ինչպես դու, այնպես էլ ես, ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը+, և ինչպես քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։  Նա հարցրեց. «Ո՞ր ճանապարհով պիտի գնանք»։ Հովրամը պատասխանեց. «Եդոմի+ անապատի ճանապարհով»։  Իսրայելի թագավորը, Հուդայի թագավորն ու Եդոմի թագավորը+ ճանապարհ ընկան և յոթ օր գնացին շրջանցիկ ճանապարհով. ո՛չ բանակի համար ջուր կար, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների։ 10  Այդ ժամանակ Իսրայելի թագավորն ասաց. «Ավա՜ղ, Եհովան կանչել է երեք թագավորներիս, որ Մովաբի ձեռքը մատնի»+։ 11  Հովսափատը հարցրեց+. «Այստեղ Եհովայի մարգարե չկա՞+։ Եկեք նրա միջոցով հարցնենք Եհովային»+։ Իսրայելի թագավորի ծառաներից մեկը պատասխանեց. «Այստեղ է Սաֆատի որդի Եղիսեն+, որ Եղիայի ձեռքերին ջուր էր լցնում»+։ 12  Հովսափատն ասաց. «Եհովայի խոսքը նրա հետ է»։ Եվ Իսրայելի թագավորը, Հովսափատն ու Եդոմի թագավորը գնացին նրա մոտ։ 13  Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ+։ Գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների+ մոտ»։ Բայց Իսրայելի թագավորը պատասխանեց. «Մի՛ մերժիր ինձ, որովհետև Եհովան հավաքել է մեզ՝ երեք թագավորներիս, որ Մովաբի ձեռքը մատնի»+։ 14  Եղիսեն ասաց. «Կենդանի է Զորքերի Տեր Եհովան+, որի առաջ ես կանգնում եմ. եթե ես չհարգեի Հուդայի Հովսափատ թագավորին+, քեզ չէի նայի և քեզ ուշադրություն չէի դարձնի+։ 15  Իսկ հիմա ինձ մոտ մի քնարահար+ բերեք»։ Եվ երբ քնարահարը սկսեց նվագել, Եհովայի ձեռքը+ եկավ Եղիսեի վրա։ 16  Նա ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Այս հեղեղատում թող լիքը փոսեր փորվեն+, 17  որովհետև Եհովան այսպես է ասում. «Քամի չեք տեսնի և անձրև չեք տեսնի, բայց այս հեղեղատը ջրով կլցվի+, և դուք, ձեր հոտերն ու ձեր անասունները կխմեք»»+։ 18  Սա դժվար բան չէ Եհովայի համար+, և նա Մովաբին ձեր ձեռքն է մատնելու+։ 19  Դուք քանդելու եք բոլոր բերդաքաղաքներն+ ու բոլոր ընտիր քաղաքները, տապալելու+ եք բոլոր լավ ծառերը+, բոլոր աղբյուրները փակելու եք ու բոլոր լավ հողակտորները քարերով ավերելու»։ 20  Առավոտյան+, երբ եկավ հացի ընծան+ մատուցելու ժամանակը, ահա Եդոմի կողմից ջրեր հոսեցին, և երկիրը ջրով լցվեց։ 21  Երբ բոլոր մովաբացիները լսեցին, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, կանչեցին բոլոր գոտի կապողներին+ և տարիքով նրանցից ավելի մեծերին ու կանգնեցին սահմանի վրա։ 22  Առավոտյան վաղ նրանք վեր կացան, և երբ արևը փայլեց ջրերի վրա, հանդիպակաց կողմից ջուրը մովաբացիներին արյան պես կարմիր թվաց։ 23  Նրանք ասացին. «Սա արյո՛ւն է։ Թագավորները կռվել են իրար դեմ և մեկը մյուսին սրով կոտորել է։ Մովաբացինե՛ր, ավարի՛+ գնանք»։ 24  Երբ նրանք Իսրայելի բանակատեղին մտան, իսրայելացիները+ վեր կացան ու սկսեցին ջարդել մովաբացիներին, մինչև որ սրանք փախան նրանց առաջից+։ Մովաբացիներին ջարդելով՝ նրանք մտան Մովաբ, 25  քանդեցին նրանց քաղաքները+ և ամբողջությամբ քարերով լցրին բոլոր լավ հողակտորները, փակեցին+ ջրի բոլոր աղբյուրներն ու բոլոր լավ ծառերը տապալեցին+, այնպես որ Կիր-Հարեսեթում+ միայն քարեր մնացին։ Պարսավորները շրջապատեցին քաղաքը և սկսեցին քարեր նետել քաղաքի վրա։ 26  Երբ Մովաբի թագավորը տեսավ, որ պարտություն է կրում, իր հետ վերցրեց յոթ հարյուր սուսերակիրներ, որպեսզի ճեղքելով Եդոմի թագավորի+ մոտ հասնի, բայց դա նրանց չհաջողվեց։ 27  Այդ ժամանակ նա վերցրեց իր անդրանիկ որդուն, որը պետք է իր փոխարեն թագավոր լիներ, և պարսպի վրա ողջակեզ մատուցեց նրան+։ Իսրայելի դեմ մեծ բարկություն եղավ, ուստի նրանք հետ քաշվեցին ու վերադարձան իրենց երկիր։

Ծանոթագրություններ