Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 24։1-20

24  Հովակիմի օրերում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը դուրս եկավ Հուդայի դեմ, և Հովակիմը երեք տարի նրա ծառան+ եղավ, սակայն հետո ապստամբեց նրա դեմ։  Եհովան նրա դեմ ուղարկեց քաղդեացիների+, ասորիների, մովաբացիների+ և Ամմոնի որդիների հրոսակախմբերին, ուղարկեց նրանց Հուդայի դեմ, որպեսզի կործանեն նրան՝ Եհովայի այն խոսքի համաձայն+, որը նա ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։  Այս ամենը Հուդայի դեմ Եհովայի հրամանով եղավ, որպեսզի նրան հեռացնի+ իր առաջից Մանասեի մեղքերի պատճառով+՝ նրա ամեն արածների համար,  նաև նրա թափած անմեղ արյան+ համար, քանի որ Երուսաղեմը անմեղ արյունով էր լցրել, և Եհովան չուզեց նրան ներում շնորհել+։  Հովակիմի+ մնացած գործերի ու նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։  Ի վերջո, Հովակիմը ննջեց իր նախահայրերի հետ+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովաքինը։  Եգիպտոսի թագավորն այլևս+ դուրս չեկավ իր երկրից+, որովհետև Բաբելոնի թագավորը գրավել էր այն ամենը, ինչը որ Եգիպտոսի թագավորին էր պատկանում+՝ Եգիպտոսի գետահովտից+ մինչև Եփրատ գետը+։  Տասնութ տարեկան էր Հովաքինը+, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում+։ Նրա մոր անունն էր Նեհուսթա, որ Ելնաթանի դուստրն էր՝ Երուսաղեմից։  Նա չարիք գործեց Եհովայի աչքում և ամեն ինչում իր հոր պես վարվեց+։ 10  Այդ ընթացքում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ծառաները եկան Երուսաղեմ ու քաղաքը պաշարեցին+։ 11  Ինքը՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, Երուսաղեմ եկավ, երբ իր ծառաներն արդեն պաշարել էին քաղաքը+։ 12  Ի վերջո, Հուդայի Հովաքին թագավորը իր մոր+, իր ծառաների, իշխանների ու իր պալատականների հետ դուրս եկավ Բաբելոնի թագավորի մոտ+։ Բաբելոնի թագավորը իր թագավորության ութերորդ տարում գերի վերցրեց նրան+։ 13  Ինչպեսև ասել էր Եհովան, նա վերցրեց Եհովայի տան բոլոր գանձերն ու թագավորի տան գանձերը+ և ջարդուփշուր արեց ոսկյա բոլոր իրերը+, որ Իսրայելի Սողոմոն թագավորն էր պատրաստել Եհովայի տաճարի համար։ 14  Իսկ ամբողջ Երուսաղեմին, բոլոր իշխաններին+, բոլոր ուժեղ ու խիզախ+ տղամարդկանց, ինչպես նաև բոլոր արհեստավորներին+ ու պաշտպանական կառույցների շինարարներին՝ ընդհանուր առմամբ տասը հազար մարդու, նա գերի տարավ+։ Երկրի հասարակ ժողովրդից+ բացի, նա ոչ մեկին չթողեց։ 15  Այսպիսով՝ նա Հովաքինին+ գերի տարավ Բաբելոն+, նաև թագավորի մորը+, թագավորի կանանց, նրա պալատականներին+ ու այդ երկրի անվանիներին. նրանց բոլորին Երուսաղեմից գերության տարավ Բաբելոն։ 16  Բոլոր խիզախ տղամարդկանց՝ յոթ հազար մարդու, նաև արհեստավորներին, պաշտպանական կառույցների շինարարներին՝ հազար մարդու, և պատերազմելու ընդունակ բոլոր ուժեղ տղամարդկանց Բաբելոնի թագավորը գերի տարավ Բաբելոն+։ 17  Այնուհետև Բաբելոնի թագավորը+ Հովաքինի փոխարեն թագավոր նստեցրեց նրա հորեղբորը+՝ Մաթանիային, և նրա անունը դրեց Սեդեկիա+։ 18  Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան+, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտալ+, որը լեբնացի Երեմիայի դուստրն էր։ 19  Սեդեկիան չարիք գործեց Եհովայի աչքում և ամեն ինչում վարվեց Հովակիմի պես+։ 20  Երուսաղեմում և Հուդայում տեղի ունեցածը այն աստիճան զայրացրեց Եհովային+, որ նա վերջիվերջո հեռացրեց նրանց իր առաջից+։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ+։

Ծանոթագրություններ