Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 21։1-26

21  Տասներկու տարեկան էր Մանասեն+, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Էփսիբա։  Նա չարիք գործեց Եհովայի աչքում+՝ հետևելով այն ազգերի գարշելի սովորություններին+, որոնց Եհովան վռնդել էր Իսրայելի որդիների առաջից։  Մանասեն նորից կառուցեց այն բարձունքները, որոնք իր հայր Եզեկիան ոչնչացրել էր+, Բահաղի համար զոհասեղաններ դրեց և սուրբ ձող շինեց, ինչպես որ Իսրայելի Աքաաբ թագավորն էր արել+։ Նա սկսեց խոնարհվել+ երկնքի ողջ զորքի+ առջև ու նրան ծառայել+։  Նաև զոհասեղաններ շինեց Եհովայի տան մեջ+, որի մասին Եհովան ասել էր. «Իմ անունը Երուսաղեմում պիտի հաստատեմ»+։  Եհովայի տան երկու գավիթներում էլ նա երկնքի ողջ զորքի+ համար զոհասեղաններ շինեց+։  Մանասեն իր որդուն կրակի մեջ այրեց*+, մոգությամբ զբաղվեց+, նախանշաններ մեկնեց, ոգեհարցներ+ ու գուշակներ+ նշանակեց։ Նա մեծ չարիք գործեց Եհովայի աչքում և վիրավորեց նրան։  Այնուհետև իր շինած սուրբ ձողի քանդակված պատկերը+ դրեց այն տան մեջ+, որի մասին Եհովան ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տանը և Երուսաղեմում, որն ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան+։  Այլևս չեմ ստիպի, որ Իսրայելի ոտքը թափառի այն երկրից դուրս, որը նրանց նախահայրերին եմ տվել+, միայն թե նրանք զգուշանան և կատարեն այն ամենը, ինչ պատվիրել եմ նրանց+՝ այն ամբողջ օրենքը, որ իմ ծառա Մովսեսն է նրանց տվել»։  Բայց նրանք չլսեցին+։ Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք ավելի մեծ չարիք գործեցին+, քան այն ազգերը+, որոնց Եհովան բնաջինջ էր արել Իսրայելի որդիների առաջ։ 10  Եհովան խոսեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով+ և ասաց. 11  «Քանի որ Հուդայի Մանասե+ թագավորը այդ գարշելիություններն+ արեց, ավելի մեծ չարիք գործեց, քան իրենից առաջ եղող ամորհացիներն էին արել+, և Հուդային էլ մեղք գործել տվեց+ իր գարշելի կուռքերով*, 12  դրա համար Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Ահա ես Երուսաղեմի և Հուդայի վրա այնպիսի աղետ եմ բերելու+, որ ամեն ոք, ով որ լսի այդ մասին, նրա երկու ականջներն էլ կզնգան+։ 13  Երուսաղեմի վրայով կձգեմ այն չափման լարը+, որն օգտագործեցի Սամարիայի համար+, և այն հարթաչափը, որն օգտագործեցի Աքաաբի տան համար+։ Երուսաղեմը պիտի սրբեմ+, ինչպես որ գավաթն են սրբում, սրբում են և շուռ տալիս+։ 14  Իմ ժառանգության+ մնացորդին պիտի լքեմ+ ու իրենց թշնամիների ձեռքը մատնեմ։ Բոլոր թշնամիները կթալանեն ու կկողոպտեն նրանց+, 15  քանի որ իմ աչքում չարիք գործեցին և իրենց նախահայրերի՝ Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այսօր վիրավորեցին ինձ»»+։ 16  Մանասեն նաև անմեղ արյուն թափեց+, այնքան շատ, որ Երուսաղեմը ծայրից ծայր արյունով լցրեց՝ չհաշված իր այն մեղքը, որով Հուդային էլ մեղք գործել տվեց, այնպես որ նրանք էլ Եհովայի աչքում չարիք գործեցին+։ 17  Մանասեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին, նաև նրա գործած մեղքի մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 18  Ի վերջո, Մանասեն ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում+։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ամոնը։ 19  Քսաներկու տարեկան էր Ամոնը+, երբ սկսեց թագավորել, և երկու տարի+ թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Մեսոլոմիթ, որը Արուզի դուստրն էր՝ Ետեբայից։ 20  Իր հայր Մանասեի նման Ամոնն էլ չարիք գործեց Եհովայի աչքում+։ 21  Նա քայլեց այն բոլոր ճանապարհներով, որոնցով իր հայրն էր քայլել+, և ծառայեց այն գարշելի կուռքերին+, որոնց իր հայրն էր ծառայել, և դրանց առաջ խոնարհվեց։ 22  Այսպիսով՝ նա թողեց իր հայրերի Աստված Եհովային+ և չքայլեց Եհովայի ճանապարհով+։ 23  Ամոնի ծառաները դավադրություն կազմակերպեցին թագավորի դեմ և սպանեցին+ նրան հենց իր տան մեջ։ 24  Սակայն երկրի ժողովուրդը սպանեց բոլոր նրանց, ովքեր Ամոն թագավորի դեմ դավադրություն էին կազմակերպել+, և նրա փոխարեն նրա որդի Հովսիային+ թագավոր դարձրեց։ 25  Ամոնի կատարած մնացած գործերի մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 26  Նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտեզում+, իսկ նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Հովսիան+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կրակի միջով անցկացրեց»։
Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։