Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 2։1-25

2  Երբ Եհովան Եղիային+ մրրիկով երկինք էր բարձրացնելու+, Եղիան ու Եղիսեն+ գնացին Գաղգաղայից*+։  Եղիան ասաց Եղիսեին. «Մնա այստեղ, խնդրում եմ, քանի որ Եհովան ինձ Բեթել է ուղարկել»։ Բայց Եղիսեն պատասխանեց. «Կենդանի է Եհովան+, և կենդանի է քո հոգին+. ես քեզ չեմ լքի»+։ Եվ նրանք գնացին Բեթել+։  Բեթելում գտնվող մարգարեների+ որդիները դուրս եկան Եղիսեի մոտ ու ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Եհովան վեր է առնելու քո տիրոջը և նա այլևս քո գլուխը չի լինի»+։ Իսկ նա պատասխանեց. «Ես էլ գիտեմ+։ Լուռ մնացեք»։  Եղիան նորից ասաց նրան. «Եղիսե՛, մնա այստեղ, խնդրում եմ, քանի որ Եհովան ինձ Երիքով+ է ուղարկել»։ Բայց նա պատասխանեց. «Կենդանի է Եհովան, և կենդանի է քո հոգին. ես քեզ չեմ լքի»։ Եվ նրանք եկան Երիքով։  Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին ու ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Եհովան վեր է առնելու քո տիրոջը և նա այլևս քո գլուխը չի լինի»։ Նա էլ պատասխանեց. «Ես էլ գիտեմ։ Լուռ մնացեք»+։  Եղիան դարձյալ ասաց նրան. «Մնա այստեղ, խնդրում եմ, քանի որ Եհովան ինձ Հորդանան+ է ուղարկել»։ Բայց նա պատասխանեց. «Կենդանի է Եհովան, և կենդանի է քո հոգին. ես քեզ չեմ լքի»+։ Եվ նրանք երկուսով գնացին։  Այնտեղ մարգարեների որդիներից հիսուն մարդ կար, որոնք գնացին և հեռվում կանգնեցին նրանց դիմաց+, իսկ նրանք երկուսով կանգնեցին Հորդանանի մոտ։  Եղիան վերցրեց իր հանդերձը+, ծալեց այն ու դրանով հարվածեց ջրին, և ջուրը այս ու այն կողմ բաժանվեց. երկուսն էլ գետն անցան ցամաքով+։  Երբ նրանք գետը անցան, Եղիան ասաց Եղիսեին. «Ասա՛, ի՞նչ անեմ քեզ համար նախքան քեզանից իմ վեր առնվելը»+։ Եղիսեն պատասխանեց. «Խնդրում եմ, թող քո ոգին+ կրկնապատիկ լինի+ ինձ վրա»+։ 10  Իսկ Եղիան ասաց. «Դժվար բան ես խնդրում+։ Եթե տեսնես ինձ քեզանից վեր առնվելիս, հենց այդպես էլ կլինի, բայց եթե չտեսնես, չի լինի»։ 11  Երբ նրանք գնում էին ու քայլելով խոսում, հանկարծ մի հրեղեն մարտակառք+ և հրեղեն ձիեր հայտնվեցին, նրանց երկուսին բաժանեցին իրարից, և Եղիան մրրիկով երկինք բարձրացավ+։ 12  Իսկ Եղիսեն նայում էր ու բացականչում. «Հա՛յր իմ, հա՛յր իմ+, Իսրայելի մարտակառքն ու նրա ձիավորները»+։ Եվ նա այլևս Եղիային չտեսավ։ Եղիսեն վերցրեց իր հանդերձներն ու պատռելով՝ երկու կես արեց+։ 13  Հետո բարձրացրեց Եղիայի հանդերձը+, որ ընկել էր նրա վրայից, հետ դարձավ ու կանգնեց Հորդանանի ափին։ 14  Նա վերցրեց Եղիայի հանդերձը, որ ընկել էր նրա վրայից, դրանով հարվածեց ջրին+ ու ասաց. «Որտե՞ղ է Եհովան՝ Եղիայի Աստվածը, որտե՞ղ է նա»+։ Եվ երբ հարվածեց ջրին, ջուրը այս ու այն կողմ բաժանվեց, և Եղիսեն անցավ դիմացի ափը։ 15  Երիքովի մարգարեների որդիները հեռվից նրան տեսնելով՝ ասացին. «Եղիայի ոգին+ Եղիսեի վրա է իջել»։ Ուստի ընդառաջ գնալով՝ մինչև գետին խոնարհվեցին+ նրա առաջ 16  ու ասացին. «Քո ծառաները հիսուն քաջազուն մարդիկ ունեն։ Թող նրանք գնան ու փնտրեն քո տիրոջը։ Միգուցե Եհովայի ոգին+ նրան բարձրացրել ու գցել է լեռներից մեկի վրա կամ էլ հովիտներից մեկում»։ Բայց նա ասաց. «Մի՛ ուղարկեք նրանց»։ 17  Սակայն նրանք այնքան համոզեցին, մինչև որ նա անհարմար զգաց ու ասաց՝ ուղարկեք։ Նրանք էլ ուղարկեցին այն հիսուն մարդկանց, և սրանք երեք օր փնտրեցին Եղիային, բայց չգտան։ 18  Երբ վերադարձան Եղիսեի մոտ (այդ ժամանակ նա մնում էր Երիքովում)+, նա ասաց. «Ձեզ չասացի՞՝ մի՛ գնացեք»։ 19  Որոշ ժամանակ անց քաղաքի բնակիչներն ասացին Եղիսեին. «Ինչպես տեսնում է մեր տերը, քաղաքի դիրքը լավն է+, բայց ջուրը+ լավը չէ, և երկիրը վիժումների պատճառ է դառնում»+։ 20  Նա էլ ասաց. «Ինձ մի նոր փոքր գավաթ բերեք և մեջը աղ լցրեք»։ Եվ նրանք բերեցին։ 21  Ապա գնաց ջրի աղբյուրի մոտ, աղ գցեց այնտեղ+ ու ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Ես բուժեցի այս ջուրը+, և այն այլևս մահ կամ վիժումներ առաջ չի բերի»»։ 22  Ջուրը բուժվեց, և այդպես է մինչև այսօր+՝ Եղիսեի ասած խոսքի համաձայն։ 23  Այնտեղից Եղիսեն բարձրացավ Բեթել+, և երբ ճանապարհով գնում էր, քաղաքից փոքր տղաներ+ դուրս եկան, սկսեցին ծաղրել+ նրան ու ասել. «Գնա՛, ճաղա՛տ+։ Գնա՛, ճաղա՛տ»։ 24  Շրջվելով՝ Եղիսեն տեսավ նրանց ու Եհովայի անունով անիծեց+։ Այդ պահին անտառից երկու էգ արջ+ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխայի պատառ-պատառ արեցին+։ 25  Այնտեղից Եղիսեն Կարմեղոս+ լեռը գնաց, իսկ հետո վերադարձավ Սամարիա։

Ծանոթագրություններ

Սա Երիքովի մոտ գտնվող Գաղգաղան չէ, այլ Բեթելի լեռնային շրջանում գտնվող Գաղգաղան է։