Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 19։1-37

19  Երբ Եզեկիա+ թագավորը լսեց այդ խոսքերը, պատռեց իր հանդերձները+, քուրձ հագավ+ ու Եհովայի տուն մտավ+։  Նա Եղիակիմին+՝ տան վերակացուին, Սեբնա+ քարտուղարին և ավագ քահանաներին քուրձ հագած ուղարկեց Ամոզի+ որդի Եսայիա+ մարգարեի մոտ։  Նրանք ասացին Եսայիային. «Եզեկիան ասում է. «Այս օրը նեղության+, կշտամբանքի+ և նախատինքի+ օր է, որովհետև որդիները հասել են արգանդի բերանը+, բայց ծնելու ուժ չկա+։  Թերևս քո Աստված Եհովան լսի+ ռաբսակի բոլոր խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորն է ուղարկել՝ կենդանի Աստծուն ծաղրելու+, ու թերևս նրանից հաշիվ պահանջի այն խոսքերի համար, որոնք քո Աստված Եհովան լսեց+։ Ուրեմն աղոթք արա+ այն մնացորդի+ համար, որը դեռ կենդանի է»»։  Այս խոսքերով Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայիայի մոտ+։  Եսայիան ասաց նրանց. «Ասացեք ձեր տիրոջը. «Այսպես է ասում Եհովան+. «Մի՛ վախեցիր+ քո լսած խոսքերից, որոնցով Ասորեստանի թագավորի սպասավորները վիրավորեցին ինձ+։  Նրա մեջ ես մի ոգի+ կդնեմ, և նա լուր կլսի+ ու կվերադառնա իր երկիրը։ Այնպես կանեմ, որ նա սրով ընկնի իր երկրում»»»+։  Ռաբսակը+, լսելով, որ Ասորեստանի թագավորը հեռացել է Լաքիսից+, վերադարձավ նրա մոտ ու տեսավ, որ նա Լեբնայի+ դեմ է կռվում։  Երբ Ասորեստանի թագավորը լսեց, որ Եթովպիայի Թարակա թագավորը դուրս է եկել իր դեմ պատերազմելու, դարձյալ պատգամաբերներ+ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. 10  «Այսպես ասացեք Հուդայի թագավոր Եզեկիային. «Թող քո Աստվածը, որին դու ապավինում ես, չխաբի քեզ+՝ ասելով, թե՝ «Երուսաղեմը+ Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվի»+։ 11  Դու ինքդ ես լսել, թե Ասորեստանի թագավորներն ինչ են արել բոլոր երկրներին՝ կործանման մատնելով դրանց+։ Իսկ դու պիտի ազատվե՞ս+։ 12  Մի՞թե այն ազգերի աստվածները+, որոնց բնաջնջեցին իմ նախահայրերը, ազատեցին այդ ազգերին։ Մի՞թե ազատվեցին Գոզանը+, Խառանը+, Ռեսեֆը, Եդենի+ որդիները, որոնք Թելասարում էին+։ 13  Ո՞ւր են հիմա Եմաթի+ ու Արփադի+ թագավորները, Սեֆարուիմ, Անա և Իվա քաղաքների թագավորները»»+։ 14  Եզեկիան պատգամաբերների ձեռքից վերցրեց նամակը ու կարդաց+, ապա գնաց Եհովայի տուն, փռեց այն Եհովայի առաջ+ 15  և սկսեց աղոթել+ Եհովային ու ասել. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված+, որ նստած ես քերովբեների+ վրա. դո՛ւ ես երկրի+ բոլոր թագավորությունների+ միակ ճշմարիտ Աստվածը։ Դո՛ւ ես ստեղծել երկինքն+ ու երկիրը+։ 16  Խոնարհեցրո՛ւ ականջդ, ո՛վ Եհովա, և լսի՛ր+։ Բացի՛ր աչքերդ+, ո՛վ Եհովա, և տե՛ս։ Լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ նա ուղարկել է կենդանի Աստծուն ծաղրելու+ համար։ 17  Եհո՛վա, արդարև Ասորեստանի թագավորները ոչնչացրին ազգերին ու ավերեցին նրանց երկրները+, 18  իսկ նրանց աստվածներին հրի մատնեցին, որովհետև դրանք աստվածներ չէին+, այլ մարդու ձեռքի գործեր+՝ փայտ ու քար։ Դրա համար էլ ոչնչացրին դրանց։ 19  Եվ հիմա, ո՛վ մեր Աստված Եհովա+, խնդրում եմ, փրկի՛ր մեզ+ նրա ձեռքից, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու, ո՛վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված»+։ 20  Ամոզի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան+. «Լսեցի+ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին աղոթքդ+։ 21  Ահա այն խոսքը, որ Եհովան ասում է նրա դեմ. «Սիոնի կույս դուստրը քեզ արհամարհեց+, ծաղրեց քեզ+։ Երուսաղեմի դուստրը+ քո հետևից գլուխը շարժեց+։ 22  Դու ո՞ւմ ծաղրեցիր+ և ո՞ւմ վիրավորեցիր+, Ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր+ Եվ աչքերդ վեր հանեցիր+. Չէ՞ որ Իսրայելի Սրբի վրա+։ 23  Պատգամաբերներիդ+ միջոցով ծաղրեցիր Եհովային ու ասացիր+. «Իմ բազմաթիվ մարտակառքերով+ Ես լեռների բարձունքը կելնեմ+, Լիբանանի+ ամենահեռավոր վայրերը, Կկտրեմ նրա վեհաշուք մայրիներն+ ու ընտիր գիհիները+ Եվ կմտնեմ նրա ամենահեռավոր օթևանը՝ անտառը, որն այգու է նման+։ 24  Կփորեմ և օտար ջրեր կխմեմ, Իմ ոտնաթաթերով կցամաքեցնեմ Եգիպտոսի Նեղոս գետի բոլոր ջրանցքները»+։ 25  Մի՞թե դու չես լսել+։ Դեռ հին ժամանակներից եմ որոշել դա անել+։ Վաղեմի օրերից եմ վճռել+ Եվ հիմա պիտի կատարեմ+։ Քո օգնությամբ բերդաքաղաքները կամայանան ու ավերակների կույտի կվերածվեն+։ 26  Նրանց բնակիչների ձեռքերը կթուլանան+, Նրանք կզարհուրեն ու կամաչեն+, Դաշտի բուսականության և կանաչ ու դալար խոտի պես կլինեն+, Կտուրների վրա բուսած խոտի+, երբ նրանց խանձում է արևելյան քամին+։ 27  Ես գիտեմ քո նստելը, դուրս գալն+ ու ներս մտնելը+, Գիտեմ նաև քո զայրույթն իմ դեմ+, 28  Որովհետև քո զայրույթն+ ու քո մռնչոցը ականջիս են հասել+։ Ես կարթ կանցկացնեմ քո քթին և սանձ կդնեմ քո բերանին+ Եվ քեզ ետ կտանեմ քո եկած ճանապարհով»+։ 29  Թող սա քեզ համար նշան լինի+. այս տարի կուտեք թափված հատիկից բուսածը+, երկրորդ տարին՝ ինքնիրեն բուսածը։ Երրորդ տարին ցանեք+ ու հնձեք, խաղողի այգիներ տնկեք և նրանց պտուղը կերեք+։ 30  Իսկ նրանք, ովքեր կփրկվեն Հուդայի տնից, և նրանք, ովքեր կմնան+, ներքևում արմատ կգցեն և վերևում պտուղ կտան+, 31  որովհետև Երուսաղեմից մնացորդ է դուրս գալու+ և Սիոն լեռից՝ փրկվածներ+։ Զորքերի Տեր Եհովայի նախանձախնդրությունն+ է դա անելու։ 32  Դրա համար այսպես է ասում Եհովան Ասորեստանի թագավորի մասին+. «Նա չի մտնելու այս քաղաքը+ և նետեր չի արձակելու+ այստեղ, նրա վրա վահանով դուրս չի գալու և նրա դեմ պատնեշ+ չի կանգնեցնելու։ 33  Նա հետ է դառնալու իր եկած ճանապարհով և չի մտնելու այս քաղաքը,– ասում է Եհովան+։– 34  Ես կպաշտպանեմ+ այս քաղաքը, որպեսզի փրկեմ այն հանուն ինձ+ ու հանուն իմ ծառա Դավթի»»»+։ 35  Եվ հենց այդ գիշեր Եհովայի հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակում+ հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց+։ Երբ վաղ առավոտյան մարդիկ վեր կացան, տեսան, որ իրենց շուրջը միայն դիակներ են+։ 36  Եվ Ասորեստանի Սենեքերիմ+ թագավորը հետ քաշվեց, վերադարձավ+ Նինվե+ ու բնակվեց այնտեղ։ 37  Մի անգամ, երբ նա իր աստծու+՝ Նեսրոքի+ տանը խոնարհվում էր նրա առաջ, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը սրով սպանեցին նրան+ ու փախան Արարատի+ երկիր։ Սենեքերիմի փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ասարհադոնը+։

Ծանոթագրություններ