Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 17։1-41

17  Հուդայի Աքազ թագավորի տասներկուերորդ տարում Էլայի որդի Օսեան+ Սամարիայում+ թագավոր դարձավ Իսրայելի վրա և թագավորեց ինը տարի։  Նա չարիք գործեց Եհովայի աչքում, բայց ոչ Իսրայելի այն թագավորների նման, որոնք իրենից առաջ էին+։  Նրա դեմ դուրս եկավ Ասորեստանի+ թագավոր Սալմանասարը+, և Օսեան նրա ծառան դարձավ ու սկսեց նրան տուրք վճարել+։  Սակայն Ասորեստանի թագավորն իմացավ, որ Օսեան դավադրություն է կազմակերպել+ իր դեմ, որովհետև նա պատգամաբերներ էր ուղարկել Եգիպտոսի+ Սովա թագավորի մոտ և նախորդ տարիների նման Ասորեստանի թագավորին տուրք չէր վճարել։ Այդ պատճառով էլ Ասորեստանի թագավորը նրան բանտը գցեց ու այնտեղ նրան կապված պահեց+։  Ասորեստանի թագավորը հարձակվեց ամբողջ երկրի վրա, դուրս եկավ Սամարիայի դեմ և երեք տարի այն պաշարման+ մեջ պահեց։  Օսեայի թագավորության իններորդ տարում Ասորեստանի թագավորը գրավեց Սամարիան+, իսրայելացիներին գերի տարավ+ Ասորեստան ու բնակեցրեց նրանց Քալայում+ ու Քաբորում՝ Գոզան+ գետի մոտ, և մարերի+ քաղաքներում։  Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Իսրայելի որդիները մեղք գործեցին+ իրենց Աստված Եհովայի դեմ, որն իրենց հանել էր Եգիպտոսի երկրից ու ազատել էր Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի ձեռքից+, և սկսեցին վախենալ ուրիշ աստվածներից+։  Նրանք քայլեցին այն ազգերի կանոնների+ համաձայն, որոնց Եհովան քշել էր Իսրայելի որդիների առաջից, և այն կանոնների համաձայն, որոնք Իսրայելի թագավորներն էին հաստատել։  Իսրայելի որդիները այնպիսի բաներ արեցին, որոնք ճիշտ չէին իրենց Աստված Եհովայի աչքում+, իրենց բոլոր քաղաքներում բարձունքներ սարքեցին+՝ սկսած պահակների աշտարակից+ մինչև բերդաքաղաքը, 10  ամեն մի բարձր բլրի+ վրա և ամեն մի սաղարթախիտ ծառի+ տակ սուրբ սյուներ+ ու սուրբ ձողեր+ կանգնեցրին, 11  բոլոր բարձունքների վրա զոհերի ծուխը վեր հանեցին այն բոլոր ազգերի նման+, որոնց Եհովան քշել էր նրանց առաջից, և չար գործեր արեցին՝ վիրավորելով+ Եհովային։ 12  Նրանք գարշելի կուռքերի*+ ծառայեցին, որոնց մասին Եհովան ասել էր նրանց. «Այդ բանը չանե՛ք»+։ 13  Իր բոլոր մարգարեների+ ու տեսանողների+ միջոցով Եհովան զգուշացրել էր+ Իսրայելին+ ու Հուդային+՝ ասելով. «Հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից+ և իմ պատվիրաններն+ ու կանոնները+ պահեք այն ամեն օրենքի+ համաձայն, որ պատվիրեցի ձեր հայրերին+, և որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառա մարգարեների միջոցով»+։ 14  Սակայն նրանք չլսեցին և համառություն արեցին*+, ինչպես իրենց հայրերը, որոնք հավատ չընծայեցին+ իրենց Աստված Եհովային։ 15  Արհամարհեցին նրա կանոններն ու ուխտը+, որ կնքել էր իրենց հայրերի հետ, և նրա հիշեցումները+, որոնցով զգուշացրել էր նրանց։ Գնացին ունայն կուռքերի հետևից+ և իրենք էլ ունայն դարձան+, ընդօրինակեցին իրենց շրջապատող ազգերին, մինչդեռ Եհովան պատվիրել էր նրանց պես չվարվել+։ 16  Նրանք թողեցին իրենց Աստված Եհովայի բոլոր պատվիրանները+, իրենց համար շինեցին հորթի+ երկու ձուլածո արձաններ+ ու մի սուրբ ձող+ և սկսեցին երկնքի բոլոր զորքերի առաջ խոնարհվել+ ու Բահաղին ծառայել+։ 17  Նրանք իրենց որդիներին ու դուստրերին կրակի մեջ այրեցին*+, գուշակություն արեցին+ և նախանշաններ մեկնեցին+, իրենց ծախեցին+, որ Եհովայի աչքում չարիք գործեն, և վիրավորեցին+ նրան։ 18  Այդ պատճառով Եհովան բարկությամբ բորբոքվեց+ Իսրայելի դեմ և իրենից հեռու վանեց նրանց+. ոչ ոք չմնաց, բացի Հուդայի ցեղից+։ 19  Սակայն նույնիսկ Հուդան չպահեց իր Աստծու՝ Եհովայի պատվիրանները+, այլ Իսրայելի հաստատած կանոններով քայլեց+։ 20  Ուստի Եհովան մերժեց Իսրայելի ամբողջ սերունդը+ և նեղեց նրանց՝ մատնելով կողոպտիչների ձեռքը, մինչև որ նրանց դեն նետեց իր առաջից+։ 21  Նա պոկեց Իսրայելին Դավթի տնից, և իսրայելացիները Նաբատի որդի Հերոբովամին թագավոր դարձրին։ Բայց Հերոբովամը+ Իսրայելին հեռացրեց Եհովային հետևելուց և նրանց մեծ մեղք գործել տվեց+։ 22  Իսրայելի որդիները քայլեցին Հերոբովամի գործած բոլոր մեղքերի մեջ+ և դրանցից չհեռացան, 23  մինչև որ Եհովան հեռու վանեց Իսրայելին իրենից+, ինչպես որ խոսել էր իր բոլոր ծառաների՝ մարգարեների միջոցով+։ Այսպիսով՝ Իսրայելը իր երկրից գերի գնաց Ասորեստան, որտեղ էլ մնում է մինչև այսօր+։ 24  Հետո Ասորեստանի թագավորը Բաբելոնից+, Քութայից, Ավայից+, Եմաթից+ ու Սեֆարուիմից+ մարդիկ բերեց և իսրայելացիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի+ քաղաքներում։ Նրանք տիրեցին Սամարիան և նրա քաղաքներում բնակվեցին։ 25  Երբ նրանք նոր էին սկսել բնակվել այնտեղ, Եհովայից չէին վախենում+։ Ուստի Եհովան առյուծներ ուղարկեց նրանց վրա, և առյուծները+ սպանեցին նրանց։ 26  Այդ ժամանակ նրանք լուր ուղարկեցին Ասորեստանի թագավորին. «Այն ազգերը, որոնց դու տեղահան արեցիր ու բնակեցրիր Սամարիայի քաղաքներում, չգիտեն, թե ինչպես երկրպագեն այդ երկրի Աստծուն։ Այդ պատճառով էլ նա առյուծներ է ուղարկում նրանց վրա+, և առյուծները սպանում են նրանց, քանի որ ոչ մեկը չգիտի, թե ինչպես պետք է երկրպագել այդ երկրի Աստծուն»։ 27  Լսելով այդ մասին՝ Ասորեստանի թագավորը հրամայեց. «Այնտեղից գերի բերված քահանաներից+ մեկին ուղարկեք այդ երկիր, որ գնա ու բնակվի այնտեղ և սովորեցնի, թե ինչպես պետք է երկրպագել այդ երկրի Աստծուն»։ 28  Սամարիայից գերեվարված քահանաներից մեկը եկավ ու բնակվեց Բեթելում+ և սկսեց սովորեցնել նրանց, թե ինչպես պետք է վախենան Եհովայից+։ 29  Սակայն ամեն ազգ իր աստծուն շինեց+ և դրեց բարձունքների տներում, որոնք սամարացիներն էին կառուցել, ամեն ազգ՝ իր քաղաքներում, որտեղ որ ապրում էր։ 30  Բաբելոնի մարդիկ իրենց համար շինեցին Սաքքոթ-Բանոթին, Քութի+ մարդիկ՝ Ներգալին, Եմաթի մարդիկ՝ Ասիմաթին, 31  ավացիները+՝ Նեբասին ու Թարթակին, իսկ սեֆարուիմցիները+ իրենց որդիներին կրակի մեջ այրում էին+՝ զոհաբերելով նրանց Սեֆարուիմի աստվածներ Ադրամելեքին և Անամելեքին։ 32  Միևնույն ժամանակ նրանք վախենում էին Եհովայից և ժողովրդի միջից բարձունքների քահանաներ էին նշանակում+, որոնք էլ բարձունքների տներում ծառայում էին նրանց։ 33  Նրանք վախենում էին Եհովայից+, բայց իրենց աստվածներին էին երկրպագում+, ինչպես որ անում էին այն ազգերը, որոնց միջից նրանք արտաքսվել էին+։ 34  Մինչև օրս նրանք առաջվա պես են երկրպագում+։ Չկա մեկը, որ վախենա Եհովայից+ և նրա կանոնների, դատավճիռների+, օրենքի+ ու պատվիրանների+ համաձայն վարվի, որոնք Եհովան պատվիրել էր Հակոբի+ որդիներին (որին նա Իսրայել անվանեց)+, 35  երբ Եհովան ուխտ էր կապել+ նրանց հետ և պատվիրել էր՝ ասելով. «Չվախենաք ուրիշ աստվածներից+, չխոնարհվեք նրանց առաջ, չծառայեք նրանց և զոհեր չմատուցեք նրանց համար+։ 36  Այլ Եհովայից վախեցեք+, որը ձեզ դուրս բերեց Եգիպտոսից մեծ զորությամբ ու մեկնած բազկով+, նրա առաջ խոնարհվեք+ ու նրա համար զոհեր մատուցեք+։ 37  Միշտ պահեք+ այն կանոնները+, դատավճիռները+, օրենքն ու պատվիրանը, որոնք նա ձեզ համար գրեց+, և ուրիշ աստվածներից մի՛ վախեցեք։ 38  Այն ուխտը, որ կապել եմ ձեզ հետ, մի՛ մոռացեք+ և ուրիշ աստվածներից մի՛ վախեցեք+։ 39  Եհովայից+՝ ձեր Աստծուց վախեցեք, որովհետև նա է ձեզ ազատելու ձեր բոլոր թշնամիների ձեռքից»+։ 40  Սակայն նրանք չհնազանդվեցին և շարունակեցին իրենց նախկին ձևով երկրպագել+։ 41  Այդ ազգերը թեպետ վախենում էին Եհովայից+, բայց իրենց քանդակված պատկերներին էին ծառայում։ Նրանց որդիներն ու թոռները մինչև այսօր վարվում են այնպես, ինչպես իրենց նախահայրերը։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Բառացի՝ «խստացրին իրենց պարանոցը»։
Բռց.՝ «կրակի միջով անցկացրին»։