Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 16։1-20

16  Հուդայի թագավոր Հովաթամի որդի Աքազը+ թագավոր դարձավ Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում։  Քսան տարեկան էր Աքազը, երբ սկսեց թագավորել, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարեց այն, ինչը ճիշտ էր իր Աստված Եհովայի աչքում, ինչը որ իր նախահայր Դավիթն էր արել+։  Նա քայլեց Իսրայելի թագավորների ճանապարհով+ և նույնիսկ իր որդուն կրակի մեջ այրեց*+՝ հետևելով այն ազգերի գարշելի+ գործերին, որոնց Եհովան վռնդել էր Իսրայելի որդիների առաջից։  Նա զոհեր էր մատուցում ու զոհերի ծուխն էր վեր հանում բարձունքների+ և բլուրների+ վրա ու ամեն մի սաղարթախիտ ծառի տակ+։  Ասորիքի թագավոր Ռասինը+ և Ռոմելիայի որդին՝ Իսրայելի թագավոր Փակեեն+, պատերազմի դուրս եկան Երուսաղեմի դեմ ու Աքազին պաշարման մեջ պահեցին, բայց չկարողացան նրան հաղթել+։  Այդ ժամանակ Ասորիքի Ռասին թագավորը Ելաթը+ վերադարձրեց Եդոմին և այնտեղից բոլոր հրեաներին դուրս հանեց։ Եդոմացիները մտան Ելաթ և մինչև այսօր այնտեղ են բնակվում։  Աքազը պատգամաբերներ ուղարկեց Ասորեստանի թագավոր Թգլատպալասարի+ մոտ՝ ասելով. «Ես քո ծառան+ ու քո որդին եմ։ Եկ և փրկիր+ ինձ Ասորիքի թագավորի ու Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք իմ դեմ են դուրս եկել»։  Աքազը Եհովայի տան մեջ ու արքունական տան գանձերի մեջ գտնված արծաթն ու ոսկին վերցրեց+ և Ասորեստանի թագավորին կաշառք+ ուղարկեց։  Ասորեստանի թագավորը լսեց նրան, եկավ Դամասկոս+ և գրավեց այն+, բնակիչներին գերության տարավ Կիր+, իսկ Ռասինին+ սպանեց։ 10  Այդ ժամանակ Աքազ+ թագավորը գնաց Դամասկոս՝ Ասորեստանի Թգլատպալասար+ թագավորին հանդիպելու, և տեսավ Դամասկոսի զոհասեղանը+։ Այդ զոհասեղանի օրինակն ու նրա կառուցվածքի ամբողջ նկարագրությունը նա ուղարկեց Ուրիա քահանային+։ 11  Ուրիա+ քահանան զոհասեղանը կառուցեց+ բոլոր այն ցուցումների համաձայն, որ Աքազ թագավորը Դամասկոսից ուղարկել էր, և մինչև Դամասկոսից թագավորի վերադառնալը ավարտեց այն։ 12  Երբ թագավորը Դամասկոսից եկավ ու զոհասեղանը տեսավ+, մոտեցավ ու սկսեց զոհեր մատուցել դրա վրա+, 13  իր ողջակեզներն+ ու հացի ընծան+ այրեց+, ըմպելիքի ընծան+ թափեց և խաղաղության զոհերի արյունը շաղ տվեց զոհասեղանի վրա։ 14  Իսկ պղնձե զոհասեղանը+, որը Եհովայի առաջ էր կանգնեցված, տան առջևից՝ իր զոհասեղանի ու Եհովայի տան+ մեջտեղից, տեղափոխեց ու դրեց իր զոհասեղանի հյուսիսային կողմում։ 15  Աքազ թագավորը պատվիրեց Ուրիա+ քահանային. «Այս մեծ զոհասեղանի վրա այրիր առավոտվա ողջակեզը+, երեկոյի հացի ընծան+, թագավորի ողջակեզն+ ու հացի ընծան, այս երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզները, նրանց հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները։ Ողջակեզների ամբողջ արյունը և զոհերի ամբողջ արյունը շաղ տուր զոհասեղանի վրա։ Իսկ պղնձե զոհասեղանի համար ես կմտածեմ, թե ինչ անեմ»։ 16  Ուրիա+ քահանան ամեն բան արեց այնպես, ինչպես որ Աքազ թագավորը պատվիրեց նրան+։ 17  Նաև Աքազ թագավորը կոտրեց+ սայլերի+ կողմնապատերը+ և դրանց վրայից վերցրեց տաշտերը+, ծովը+ հանեց պղնձե եզների վրայից+, որոնք ծովի տակ էին գտնվում, և դրեց քարահատակի վրա։ 18  Շաբաթի համար ծածկված տարածքը, որ կառուցել էին տան մոտ, և Եհովայի տուն տանող արքունական արտաքին մուտքը փակեց Ասորեստանի թագավորի պատճառով։ 19  Աքազի մնացած գործերի ու նրա արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 20  Ի վերջո, Աքազը ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Եզեկիան+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կրակի միջով անցկացրեց»։