Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 12։1-21

12  Հովասը+ թագավոր դարձավ Հեուի+ թագավորության յոթերորդ տարում և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Սաբիա, որը Բերսաբեեից էր։  Հովասն իր բոլոր օրերում արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, քանի դեռ Հովիադա քահանան սովորեցնում էր նրան+։  Սակայն բարձունքները չվերացան+։ Ժողովուրդը առաջվա պես շարունակում էր բարձունքների վրա զոհեր մատուցել և զոհերի ծուխը վեր հանել։  Մի անգամ Հովասն ասաց քահանաներին+. «Ամբողջ փողը, որ սուրբ ընծաների+ համար Եհովայի տուն են բերում+, ամեն մեկից տուրք վերցվող փողը+, յուրաքանչյուր հոգու գնահատման+ փողը և այն ամբողջ փողը, որ ամեն մարդ իր հոժար սրտով Եհովայի տուն է բերում+,  թող քահանաները վերցնեն՝ ամեն մեկն իր ծանոթներից+, և թող տան վնասված տեղերը նորոգեն»+։  Սակայն Հովաս թագավորի քսաներեքերորդ տարում քահանաները տան վնասված տեղերը դեռ չէին նորոգել+։  Այդ պատճառով Հովաս թագավորը իր մոտ կանչեց Հովիադա+ քահանային և մյուս քահանաներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը։ Ձեր ծանոթներից այլևս փող մի՛ վերցրեք, այլ այդ փողը տվեք տունը նորոգելուն»+։  Քահանաները համաձայնվեցին այլևս փող չվերցնել ժողովրդից և տան վնասված տեղերը չնորոգել։  Դրանից հետո Հովիադա քահանան մի արկղ+ վերցրեց, կափարիչի վրա անցք բացեց և զոհասեղանի մոտ դրեց՝ Եհովայի տան մուտքի աջ կողմում։ Քահանաներն ու դռնապանները+ սկսեցին այնտեղ լցնել ամբողջ փողը+, որ մարդիկ Եհովայի տուն էին բերում։ 10  Եվ երբ տեսնում էին, որ արկղում շատ փող է հավաքվել, թագավորի քարտուղարն+ ու քահանայապետը գալիս էին, Եհովայի տանը գտնված փողը կապում էին ու հաշվում+։ 11  Այնուհետև հաշված փողը տալիս էին Եհովայի տան գործի վրա նշանակված մարդկանց ձեռքը+, որոնք էլ, իրենց հերթին, վճարում էին Եհովայի տանը աշխատող հյուսներին ու շինարարներին, 12  նաև որմնադիրներին ու քարտաշներին+։ Բացի դրանից, այդ փողով գերաններ ու տաշած քարեր էին գնում Եհովայի տան վնասված տեղերը նորոգելու համար և ծածկում էին տան նորոգման հետ կապված մյուս ծախսերը։ 13  Բայց Եհովայի տուն բերված փողով Եհովայի տան համար արծաթե տաշտեր, կրակմարիչներ+, գավաթներ+, փողեր+ և ոսկե կամ արծաթե որևէ այլ իրեր չպատրաստվեցին+, 14  քանի որ փողը տալիս էին գործն անողներին և նրանք դրանով Եհովայի տունն էին նորոգում+։ 15  Այն մարդկանցից+, որոնց ձեռքն էին հանձնում գործ անողներին տրվող փողը, հաշիվ չէին պահանջում+, քանի որ նրանք իրենց աշխատանքը ազնվորեն էին կատարում+։ 16  Իսկ հանցանքի ընծաների+ և մեղքի ընծաների փողը Եհովայի տուն չէր բերվում։ Այն քահանաներին էր պատկանում+։ 17  Այդ ժամանակ Ասորիքի Ազայել+ թագավորը Գեթի+ դեմ պատերազմի դուրս եկավ և գրավեց այն, որից հետո Ազայելը որոշեց+ պատերազմել Երուսաղեմի դեմ+։ 18  Հուդայի Հովաս թագավորը վերցրեց իր հայրերի՝ Հուդայի Հովսափատ, Հովրամ և Օքոզիա թագավորների սրբացրած բոլոր սուրբ ընծաները+, նաև իր սուրբ ընծաներն ու Եհովայի տան ու արքունական տան գանձարաններում գտնված ամբողջ ոսկին և ուղարկեց+ Ասորիքի Ազայել թագավորին, որից հետո Ազայելը հետ քաշվեց Երուսաղեմից։ 19  Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 20  Նրա ծառաները+ միասին Հովասի դեմ դավադրություն+ կազմակերպեցին ու սպանեցին նրան Թումբի*+ տանը+, որը Սիլլա տանող ճանապարհին է գտնվում։ 21  Նրան սպանեցին իր ծառաներից Սամեթի որդի Հովզաքարը և Սոմերի որդի Հովզաբադը+։ Հովասը մեռավ, ու նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ամասիան+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 2Սմ 5։9-ի ծնթ.։