Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Թագավորներ 1։1-18

1  Աքաաբի մահից հետո Մովաբը+ ապստամբեց+ Իսրայելի դեմ+։  Օքոզիան վայր ընկավ+ Սամարիայում գտնվող իր վերնատան+ վանդակապատից ու վնասվածք ստացավ։ Նա պատգամաբերներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք, Ակկարոնի+ Բահաղ-Զեբուղ+ աստծուն հարցրեք+, թե արդյոք ես կառողջանա՞մ այս հիվանդությունից»+։  Այդ ժամանակ Եհովայի հրեշտակը+ թեզբացի Եղիային+ ասաց. «Վեր կաց գնա Սամարիայի թագավորի պատգամաբերներին դիմավորելու ու ասա նրանց. «Մի՞թե Իսրայելում Աստված չկա+, որ դուք գնում եք Ակկարոնի Բահաղ-Զեբուղ աստծուն հարցնելու։  Դրա համար Եհովան այսպես է ասում. «Դու չես իջնի քո վեր ելած անկողնուց, որովհետև անպատճառ պիտի մեռնես»»»+։ Եվ Եղիան գնաց։  Երբ պատգամաբերները թագավորի մոտ վերադարձան, նա հարցրեց նրանց. «Ինչո՞ւ հետ դարձաք»։  Նրանք էլ ասացին. «Մի մարդ մեզ ընդառաջ դուրս եկավ ու ասաց. «Վերադարձեք ձեզ ուղարկող թագավորի մոտ և ասացեք նրան. «Այսպես է ասում Եհովան+. «Մի՞թե Իսրայելում Աստված չկա, որ դու մարդ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Զեբուղ աստծուն հարցնելու։ Դրա համար էլ դու չես իջնի քո վեր ելած անկողնուց, որովհետև անպատճառ պիտի մեռնես»»»»+։  Թագավորը հարցրեց. «Ի՞նչ տեսք ուներ այն մարդը, որը ձեզ ընդառաջ դուրս եկավ ու այս խոսքերն ասաց»։  Նրանք պատասխանեցին. «Վրան մազոտ հագուստ+ կար, իսկ մեջքին կաշվե գոտի էր կապել»+։ «Թեզբացի Եղիան է»,– ասաց նա։  Թագավորը նրա մոտ մի հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով+։ Երբ հիսնապետը բարձրացավ Եղիայի մոտ, նա նստած էր լեռան գագաթին։ Հիսնապետն ասաց Եղիային. «Ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ+, թագավորն ասում է՝ վա՛յր իջիր»։ 10  Բայց Եղիան պատասխանեց. «Եթե ես Աստծու մարդ եմ, ապա թող երկնքից կրակ+ իջնի և լափի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Եվ երկնքից կրակ իջավ ու լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց+։ 11  Թագավորը մեկ ուրիշ հիսնապետի ուղարկեց նրա մոտ իր հիսուն մարդկանցով+, և սա ասաց Եղիային. «Ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ, թագավորն այսպես է ասում. «Անմիջապես ցա՛ծ իջիր»»+։ 12  Բայց Եղիան պատասխանեց նրանց. «Եթե ես ճշմարիտ Աստծու մարդ եմ, ապա թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Եվ երկնքից Աստծու կրակն իջավ և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։ 13  Թագավորն ուղարկեց երրորդ հիսնապետին իր հիսուն մարդկանցով+։ Բայց այս երրորդ հիսնապետը, բարձրանալով Եղիայի մոտ, ծնկի եկավ+ նրա առաջ ու նրա բարեհաճությունն աղերսեց+՝ ասելով. «Ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ, խնդրում եմ, թող իմ հոգին+ ու քո այս հիսուն ծառաների հոգին թանկ+ լինեն քո աչքում։ 14  Կրակը, որ իջավ երկնքից, լափեց+ նախորդ երկու հիսնապետներին ու նրանց հիսուն մարդկանց, բայց հիմա իմ հոգին թող թանկ լինի քո աչքում»։ 15  Եհովայի հրեշտակն ասաց Եղիային. «Իջի՛ր նրա հետ։ Մի՛ վախեցիր նրանից»+։ Ուստի նա վեր կացավ ու նրա հետ իջավ թագավորի մոտ 16  և ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Քանի որ դու պատգամաբերներ+ ուղարկեցիր Ակկարոնի+ Բահաղ-Զեբուղ աստծուն հարցնելու (կարծես թե Իսրայելում Աստված չկա, որ նրանից հարցնեիր), դու չես իջնի քո վեր ելած անկողնուց, որովհետև անպատճառ պիտի մեռնես»»։ 17  Որոշ ժամանակ անց Օքոզիան մեռավ+՝ Եհովայի այն խոսքի համաձայն+, որ Եղիան ասել էր։ Եվ քանի որ նա որդի չուներ, նրա փոխարեն սկսեց թագավորել Հովրամը+ Հովսափատի որդի Հուդայի թագավոր Հովրամի+ թագավորության երկրորդ տարում։ 18  Մնացած բաների մասին, որ Օքոզիան+ արեց, գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։

Ծանոթագրություններ