Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տիմոթեոս 6։1-21

6  Բոլոր նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող շարունակեն իրենց տերերին ամեն պատվի արժանի համարել+, որ Աստծու անունը և ուսմունքը չչարախոսվի+։  Իսկ նրանք, ում տերերը հավատացյալ են+, թող չարհամարհեն նրանց+ այն բանի համար, որ եղբայրներ են+։ Ընդհակառակը՝ թող է՛լ ավելի մեծ պատրաստակամությամբ ծառայեն, որովհետև իրենց լավ կատարած ծառայությունից օգտվողները իրենց հավատակիցներն են և սիրելի եղբայրները։ Շարունակիր սովորեցնել այս բաները+ և տալ այս հորդորները։  Եթե որևէ մեկը ուրիշ ուսմունք է սովորեցնում+ և չի համաձայնվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի առողջ+ խոսքերի հետ, ոչ էլ այն ուսմունքի հետ, որը ներդաշնակ է Աստծու հանդեպ նվիրվածությանը+,  նա հպարտությամբ է լցված+, ոչինչ չի հասկանում+ և կլանված է+ բանավեճերով ու վիճաբանություններով+։ Դրանցից են սկիզբ առնում նախանձը+, պառակտումը, վիրավորական+ խոսքերը, չար կասկածները,  կատաղի դատարկ վեճերը այն մարդկանց միջև, ովքեր ապականված են մտքով+, զրկված են ճշմարտությունից+ ու մտածում են, թե Աստծու հանդեպ նվիրվածությունը շահ ստանալու միջոց է+։  Եվ իրոք, Աստծու հանդեպ նվիրվածությունը+ մեծ շահ ստանալու միջոց է+, եթե բավարարված ենք մեր ունեցածով+։  Ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել+,  ուստի եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք+։  Բայց նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության+ և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ+, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ+, 10  որովհետև բոլոր վնասակար բաների+ արմատը+ փողասիրությունն է+, որին ձգտելով՝ ոմանք շեղվել են հավատից ու իրենց շատ ցավերով են խոցել+։ 11  Բայց դու, ո՛վ Աստծու մարդ, փախիր սրանցից+ և հետևիր արդարության, Աստծու հանդեպ նվիրվածության, հավատի, սիրո, տոկունության, մեղմության+։ 12  Մղիր հավատի բարի պատերազմը+, ամուր կառչիր հավիտենական կյանքից, որի համար դու կանչվեցիր և որը հիանալի կերպով հռչակեցիր+ բազում վկաների առջև։ 13  Աստծու առաջ, որը պահպանում է ամենքի կյանքը, և Քրիստոս Հիսուսի առաջ, որը՝ որպես վկա+, Պոնտացի Պիղատոսի+ առջև հրաշալի կերպով վկայություն տվեց+, պատվիրում եմ քեզ+, 14  որ անբիծ և անպարսավելի կերպով պահես այս պատվիրանը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը+։ 15  Նշանակված ժամանակին+ կհայտնվի երջանիկ և միակ Տիրակալը+՝ թագավորների Թագավորը+ և տերերի Տերը+, 16  այն միակը, որն ունի անմահություն+, որն անհասանելի լույսի մեջ է բնակվում+, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել+։ Նրանն է պատիվը+ և հավիտենական հզորությունը։ Ամեն։ 17  Այս աշխարհի* հարուստներին+ պատվիրիր, որ չլինեն գոռոզամիտ+ և իրենց հույսը դնեն ոչ թե անկայուն հարստության վրա+, այլ Աստծու, որն առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք+։ 18  Պատվիրիր, որ բարին գործեն+, հարուստ լինեն բարի գործերով+, լինեն առատաձեռն, ուրիշներին բաժին հանելու պատրաստ+ 19  և գանձեր կուտակեն+ իրենց համար, այսինքն՝ լավ հիմք+ ապագայի համար, որպեսզի ամուր կառչեն իսկական կյանքից+։ 20  Ո՛վ Տիմոթեոս, պահպանիր այն, ինչ վստահված է քեզ+՝ հեռու մնալով դատարկ զրույցներից, որոնք պղծում են սուրբ բաները, ինչպես նաև կեղծ գիտության հակասող գաղափարներից+։ 21  Մի քանիսը, պարծենալով այդպիսի գիտելիքներով, շեղվել են հավատից+։ Թող Աստծու անզուգական բարությունը ձեզ հետ լինի։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։