Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տիմոթեոս 3։1-16

3  Արժանահավատ է այս խոսքը+։ Եթե որևէ մեկը ձգտում է վերակացուի+ պարտականության, լավ գործի է ձգտում։  Ուստի վերակացուն պետք է լինի անպարսավելի+, մեկ կնոջ ամուսին, սովորությունների մեջ չափավոր+, ողջամիտ+, կարգապահ+, հյուրասեր+, սովորեցնելու համար որակյալ+,  ո՛չ հարբեցող+, ո՛չ հարվածող*+, այլ լինի խոհեմ*+, ո՛չ կռվարար+, ո՛չ փողասեր+,  իր ընտանիքը լավ ղեկավարող+, ունենա այնպիսի երեխաներ, որոնք հնազանդվում են ամենայն լրջությամբ+  (քանի որ եթե որևէ մեկը չգիտի, թե ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին),  ո՛չ էլ պետք է նոր ընդունած լինի հավատը+, որ հանկարծ հպարտությամբ+ չլցվի ու չընկնի այն դատաստանի տակ, որը Բանսարկուի համար է վճռված+։  Բացի այդ, նա պետք է լավ անուն ունենա դրսի մարդկանց շրջանում+, որպեսզի իր վրա նախատինք չբերի և չընկնի Բանսարկուի թակարդը+։  Նմանապես, ծառայող օգնականները+ պետք է լինեն լուրջ, չլինեն երկերեսանի, չափից շատ գինի խմող, շահամոլ+,  այլ մաքուր խղճով+ հավատի սրբազան գաղտնիքը+ պահեն։ 10  Նրանք թող նաև փորձվեն+ և եթե զերծ լինեն մեղադրանքից+, ապա թող ծառայեն։ 11  Կանայք էլ պետք է լինեն լուրջ, չզրպարտող+, իրենց սովորությունների մեջ չափավոր+, ամեն ինչում հավատարիմ+։ 12  Ծառայող օգնականները թող լինեն մեկ կնոջ ամուսին+, լավ ղեկավարեն իրենց երեխաներին և իրենց տան անդամներին+, 13  որովհետև այն տղամարդիկ, ովքեր լավ են ծառայում, բարի համբավ են ձեռք բերում+ և կարող են մեծ ազատությամբ խոսել+ Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին։ 14  Թեև հույս ունեմ, որ շուտով քեզ մոտ կգամ+, սակայն գրում եմ քեզ այս բաները, 15  որպեսզի եթե ուշանամ, դու իմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծու տան մեջ+, որը կենդանի Աստծու ժողովն է՝ ճշմարտության սյունն ու հենարանը+։ 16  Եվ իրոք, Աստծու հանդեպ նվիրվածության սրբազան գաղտնիքը+ անհերքելիորեն մեծ է. «Նա հայտնվեց մարմնով+, արդար հայտարարվեց ոգով+, երևաց հրեշտակներին+, քարոզվեց ազգերի մեջ+, հավատով ընդունվեց աշխարհում+ և երկինք վերցվեց փառքով»+։

Ծանոթագրություններ

Այստեղ օգտագ. հուն. բառը կարող է նշ. նաև ուրիշներին խոսքերով վիրավորել։
Բռց.՝ «զիջող»։