Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 5։1-26

5  Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի+ որդիները։ (Անդրանիկը նա էր+, բայց քանի որ պղծեց իր հոր անկողինը+, անդրանիկության իրավունքը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին+, և նա տոհմաբանության մեջ չգրանցվեց որպես անդրանիկ։  Հուդան+ զորավոր եղավ իր եղբայրների մեջ, և նրանից առաջնորդ սերվեց+, սակայն անդրանիկության իրավունքը Հովսեփին տրվեց)+։  Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիներն էին Հանոքը+, Փալլուսը+, Եսրոնը և Քարմին+։  Հովելի որդիները. նրա որդին՝ Սեմայիա, նրա որդին՝ Գոգ, նրա որդին՝ Սեմեի,  նրա որդին՝ Միքա, նրա որդին՝ Ռեայիա, նրա որդին՝ Բաալ,  նրա որդին՝ Բեերահ, որին Ասորեստանի Թգլատպալասար+ թագավորը գերի տարավ։ Նա Ռուբենյանների տոհմապետն էր։  Նրա եղբայրներն են՝ տոհմաբանության+ մեջ գրանցված տոհմերով՝ ըստ իրենց ծագման. գլխավորը՝ Հեյել, ապա Զաքարիա  և Բաղա՝ Հովելի որդի+ Սեմայի որդի Ազազի որդին. նա բնակվում էր Արոերում+ և մինչև Նաբավ+ ու Բաալ-Մեոն+։  Նա իր բնակության տարածքներն ընդարձակեց դեպի արևելք մինչև անապատի մուտքը՝ Եփրատ գետի+ մոտ, քանի որ նրանց անասունները շատացել էին Գաղաադի+ երկրում։ 10  Սավուղի օրերում նրանք պատերազմեցին հագարացիների դեմ+, որոնք ընկան իրենց ձեռքով, և նրանք բնակվեցին հագարացիների վրաններում՝ Գաղաադի բոլոր արևելյան կողմերում։ 11  Գադի որդիները+ բնակվեցին նրանց դիմաց՝ Բասանի+ երկրում, մինչև Սելքա+։ 12  Բասանում գլխավորը Հովելն էր, երկրորդը՝ Սաֆամը, ապա Հանային ու Սաֆատը։ 13  Նրանց եղբայրները, որ իրենց ազգատոհմից էին, սրանք էին. Միքայել, Մեսուլամ, Սաբա, Հովրե, Հաքան, Զիա և Եբեր. ընդամենը՝ յոթ։ 14  Սրանք Բուզի որդի Հակդոյի որդի Հեսիսայի որդի Միքայելի որդի Գաղաադի որդի Հարոայի որդի Հուրիի որդի Աբիհայիլի որդիներն էին։ 15  Գունիի որդի Աբդիելի որդի Աքին ազգատոհմի գլուխն էր։ 16  Նրանք ապրում էին Գաղաադում+, Բասանում+ ու նրա կախյալ քաղաքներում+ և Սարոնի բոլոր արոտավայրերում՝ մինչև դրանց սահմանները։ 17  Սրանք բոլորը տոհմաբանության մեջ գրանցվեցին Հուդայի Հովաթամ+ թագավորի և Իսրայելի Հերոբովամ*+ թագավորի օրերում։ 18  Ռուբենի որդիներից, Գադյաններից և Մանասեի կես ցեղից քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն մարդ կար՝ պատերազմելու պիտանի, խիզախ+, վահան և սուր կրող, աղեղ լարող և պատերազմի վարժված ռազմիկներ+։ 19  Նրանք պատերազմեցին հագարացիների+, Հետուրի+, Նաֆեսի+ և Նոդաբի դեմ։ 20  Նրանց դեմ պատերազմելիս նրանք օգնություն ստացան, և հագարացիներն ու նրանց հետ բոլոր եղողները նրանց ձեռքը մատնվեցին, քանի որ նրանք կանչեցին Աստծուն, որ պատերազմի մեջ օգնի իրենց+։ Նա լսեց նրանց աղերսանքը, քանի որ նրանք ապավինեցին իրեն+։ 21  Նրանք ավար վերցրին նրանց անասուններին+՝ հինգ հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար ու երկու հազար էշ, և հարյուր հազար մարդ* գերի վերցրին+։ 22  Շատերը մեռած ընկան, որովհետև դա ճշմարիտ Աստծու պատերազմն էր+։ Եվ նրանք այնտեղ բնակվեցին մինչև գերությունը+։ 23  Մանասեի կես ցեղի որդիները+ բնակվեցին այն երկրում՝ Բասանից+ մինչև Բաալ-Հերմոն+, Սանիր+ և Հերմոն լեռը+։ Եվ նրանք շատացան։ 24  Սրանք էին նրանց ազգատոհմերի գլուխները. Աֆեր, Եսսի, Ելիել, Եզրիել, Երեմիա, Օդավիա և Հաքդիել՝ խիզախ ու զորեղ ռազմիկներ, անվանի մարդիկ, ազգատոհմերի գլուխներ։ 25  Նրանք անհավատարիմ եղան իրենց հայրերի Աստծու հանդեպ և պոռնկություն գործեցին*+ այն ազգերի աստվածների+ հետ, որոնց Աստված բնաջինջ էր արել նրանց առաջից։ 26  Այդ ժամանակ Իսրայելի Աստվածը գրգռեց Ասորեստանի+ Փուլ+ թագավորի, այսինքն՝ Ասորեստանի Թգլատպալասար+ թագավորի ոգին+, և նա Ռուբենյաններին,Գադյաններին և Մանասեի կես ցեղին գերի վերցրեց+ ու տարավ Քալա+, Քաբոր, Հարա և Գոզան գետը, որտեղ նրանք ապրում են մինչև այսօր։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Հերոբովամ II։
Բռց.՝ «մարդկանց հոգիներ»։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։