Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 4։1-43

4  Հուդայի որդիներն էին Փարեսը+, Եսրոնը+, Քարմին+, Հուրը+ և Սոբալը+։  Սոբալի որդի Ռեայիան+ ունեցավ Հեթին։ Հեթը ունեցավ Աքիմային և Լաադին։ Սրանք սարաացիների+ տոհմերն էին։  Եթամի+ հոր որդիներն էին Հեզրայելը+, Եսման և Եդբասը (նրանց քրոջ անունն էր Եսելելփոն),  Փանուելը՝ Գեդորի+ հայրը, և Եզերը՝ Հուսայի հայրը։ Սրանք Եփրաթայի անդրանիկ Հուրի+՝ Բեթլեհեմի+ հոր որդիներն էին։  Թեկուեի+ հայր Ասքուրը+ երկու կին ուներ՝ Ելաան և Նաարան։  Նաարան նրա համար ծնեց Ոքոզամին, Օֆերին, Թեմանին և Ահասթարին։ Սրանք Նաարայի որդիներն էին։  Ելաայի որդիներն էին Սարեթը, Իսահառը և Եթնանը։  Կովսը ունեցավ Ենոբին ու Սոբեբային, և նրանից առաջ եկան Հարումի որդի Ահարհելի տոհմերը։  Գաբեսը+ իր եղբայրներից ավելի պատվարժան էր+։ Նրա մայրը նրան Գաբես անվանեց՝ ասելով. «Ցավով ունեցա նրան»+։ 10  Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն+ ու ասաց. «Երանի՜ թե ինձ օրհնես+, իմ տարածքը մեծացնես+, քո ձեռքն+ ինձ հետ լինի, և պահպանես ինձ աղետից+, որ այն ինձ չվնասի...»+։ Եվ Աստված կատարեց նրա խնդրանքը+։ 11  Սուհայի եղբայր Քելուբը ունեցավ Մեքիրին, որը Եսթոնի հայրն էր։ 12  Եսթոնը ունեցավ Բեթռափային, Փասեին և Թանային՝ Իրնաասի հորը։ Սրանք Հռեքայի մարդիկ էին։ 13  Կենեզի+ որդիներն էին Գոթոնիելը+ և Սարայիան։ Գոթոնիելի որդին*՝ Աթաթ։ 14  Մաոնաթային ունեցավ Եփրային։ Սարայիան ունեցավ Հովաբին՝ Գե-Քարասիմի* հորը։ Նրանք արհեստավորներ+ էին։ 15  Հեֆոնեի+ որդի Քաղեբի+ որդիներն էին Իրուն, Էլան և Նաամը։ Էլայի որդին*՝ Կենեզ։ 16  Հալելելի որդիները՝ Զիփ, Զիֆա, Թիրիա և Ասարել։ 17  Եզրայի որդիները՝ Հեթեր, Մորադ, Աֆեր և Հալոն։ Նրա կինը ծնեց Մարիամին, Սամայիին և Եսբային՝ Եսթեմոնի+ հորը։ 18  Նրա հրեա կինը ծնեց Հերեդին՝ Գեդորի հորը, Քաբերին՝ Սոքովի հորը, և Հեքթիելին՝ Զանոայի հորը։ Սրանք Բեթիայի՝ փարավոնի դստեր որդիներն էին, որին Մորադը կին էր առել։ 19  Նայեմի քրոջ՝ Օդիայի կնոջ որդիներն էին գարմեցի Կեիլայի+ հայրը և մաքաթացի Եսթեմոնը։ 20  Սիմոնի որդիները՝ Ամնոն, Ռինա, Բենանան և Թիլոն։ Եսսիի որդիները՝ Զոհեթ և Բենզոհեթ։ 21  Հուդայի որդի Շելայի+ որդիներն էին Էրը՝ Լեքայի հայրը, Լաադան՝ Մարեսայի հայրը, և բարձրորակ կտոր+ գործողների տան տոհմերը, որ Ասբեայի տնից էին։ 22  Նաև Հոկիմ, Քուզեբայի մարդիկ, Հովաս և Սարաֆ, որոնք մովաբացի կանայք ունեին+, և Հասուբի-Լեհեմ։ Այս մասին խոսվում է հին ավանդություններում+։ 23  Նրանք բրուտներ+ էին և բնակվում էին Նեթայիմում ու Գադերայում։ Նրանք բնակվում էին այնտեղ և աշխատում էին թագավորի համար+։ 24  Շմավոնի որդիներն էին Նամուելը+, Համինը+, Հարիբը, Զարան, Շաուլը+, 25  նրա որդին՝ Սեղում, նրա որդին՝ Մաբսամ, և նրա որդին՝ Մասմա։ 26  Մասմայի որդիներն էին. նրա որդին՝ Ամուել, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։ 27  Սեմեին ուներ տասնվեց որդի և վեց դուստր, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեցան, և նրանց տոհմերից ոչ մեկը այնքան որդի չունեցավ, որքան որ Հուդայի որդիներն ունեին+։ 28  Նրանք բնակվում էին Բերսաբեեում+, Մոլադայում+, Ասար-Սուալում+, 29  Բալլայում+, Ասեմում+, Թուլադում+, 30  Բաթուելում+, Հորմայում+, Սիկելակում+, 31  Բեթ-Մարքաբոթում, Ասար-Սուսիմում+, Բեթ-Բիրիում և Սագարիմում+։ Այս քաղաքները նրանցն էին մինչև Դավթի թագավորելը։ 32  Նրանց ավաններն էին Եթամը, Այինը, Ռեմոնը, Թոքանը և Ասան+. ընդամենը՝ հինգ քաղաք։ 33  Նրանց բոլոր ավանները, որ այդ քաղաքների շուրջն էին, հասնում էին մինչև Բաալ+։ Սրանք էին նրանց բնակության վայրերը և տոհմաբանությունը։ 34  Մոսոբաբ, Համլեք, Ամասիայի որդի Հովսան, 35  Հովել, Հոսաբիայի որդի Հեու, Սարայիայի որդի Ասիել, 36  Ելքիոենա, Հեկեբա, Հասուիա, Ասայիա, Ադիել, Հեսիմիել, Բանեա 37  և Զիզա՝ Սեմայիայի որդի Սամարի որդի Հեդայիայի որդի Ալոնի որդի Սեֆեի որդին։ 38  Անուններով հիշվածները իրենց տոհմերում տոհմապետներ էին+։ Նրանց ազգատոհմերը խիստ շատացան։ 39  Իրենց հոտերի համար արոտավայր փնտրելով՝ նրանք գնացին դեպի Գեդորի մուտքը՝ մինչև հովտի արևելյան կողմը։ 40  Ի վերջո, նրանք պարարտ ու լավ արոտավայր+ գտան. այդ երկիրը ընդարձակ էր, խաղաղ+ ու հանգիստ։ Այնտեղ Քամի+ սերունդն էր ապրում։ 41  Անունով բոլոր հիշատակվածները Հուդայի Եզեկիա+ թագավորի օրերում եկան ու հարձակվեցին+ Քամյանների վրանների և այնտեղ գտնվող մոանիմցիների վրա ու նրանց կործանման մատնեցին+, ինչպես որ մինչև այսօր է։ Եվ նրանք սկսեցին նրանց տեղում բնակվել, քանի որ այնտեղ արոտավայր+ կար իրենց հոտերի համար։ 42  Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ գնացին Սեիր+ լեռը։ Նրանց գլխավորներն էին՝ Փալատիան, Նաարիան, Ռաֆայիան և Օզիելը՝ Եսսիի որդիները։ 43  Նրանք հարվածեցին ողջ մնացած ամաղեկացիների+ մնացորդին և մինչև այսօր այնտեղ են բնակվում։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «որդիները»։
Նշ. է «արհեստավորների հովիտ»։
Բառացի՝ «որդիները»։