Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 29։1-30

29  Դավիթ թագավորն ասաց ամբողջ ժողովին+. «Իմ որդի Սողոմոնը, որին Աստված ընտրեց+, դեռ անփորձ պատանի է+, իսկ աշխատանքը հսկայական է, քանի որ այդ պալատը* ոչ թե մարդու համար է+, այլ Եհովա Աստծու։  Իմ բոլոր ուժերը+ ներդնելով՝ իմ Աստծու տան համար ես ոսկի+ պատրաստեցի+ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ+՝ երկաթեղենի համար, փայտ+՝ փայտեղենի համար, օնիքսի+ քարեր, շաղախով ամրացվող քարեր, խճաքարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր ու մեծ քանակությամբ ալաբաստրե քարեր։  Սուրբ տան համար պատրաստած բոլոր բաներից բացի, իմ Աստծու տան հանդեպ սիրուց մղված+՝ ես իմ ունեցվածքից+ էլ եմ իմ Աստծու տան համար ոսկի ու արծաթ տալիս+.  Օֆիրի+ ոսկուց երեք հազար տաղանդ ոսկի և յոթ հազար տաղանդ զտված արծաթ՝ տաճարի շինությունների պատերը ծածկելու համար,  ոսկի՝ ոսկե իրերի համար, և արծաթ՝ արծաթե իրերի ու արհեստավորների ձեռքով պատրաստվող բոլոր բաների համար։ Ուրիշ էլ ո՞վ է ուզում այսօր իր հոժար կամքով ինչ-որ բան նվիրաբերել Եհովային»+։  Այդ ժամանակ ազգատոհմերի+ իշխանները+, Իսրայելի ցեղերի իշխանները+, հազարապետներն+ ու հարյուրապետները+, թագավորի գործերը վարողները+ նվիրաբերություններ արեցին։  Ճշմարիտ Աստծու տան ծառայության համար նրանք նվիրաբերեցին հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դարիկ*, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ+։  Նաև ում մոտ որ թանկարժեք քարեր գտնվեցին, հանձնեցին Եհովայի տան գանձարանը, որի պատասխանատուն գերսոնացի+ Հեիելն+ էր։  Ժողովուրդը իր մատուցած կամավոր ընծաների համար ուրախացավ, որովհետև նրանք այդ ընծաները լիակատար սրտով մատուցեցին Եհովային+. ինքը՝ Դավիթ թագավորն էլ անչափ ուրախացավ+։ 10  Դրանից հետո Դավիթն օրհնեց+ Եհովային ամբողջ ժողովի+ առաջ՝ ասելով. «Հավիտյանս հավիտենից օրհնյա՛լ լինես+, Եհո՛վա, մեր հայր Իսրայելի՛ Աստված+։ 11  Քոնն է, ո՛վ Եհովա, մեծությունը+, հզորությունը+, գեղեցկությունը+, վեհությունն+ ու արժանապատվությունը+, քանի որ երկնքում ու երկրի վրա եղած բոլոր բաները քոնն են+։ Քոնն է թագավորությունը+, ո՛վ Եհովա, և դու՝ իբրև գլուխ, բարձրացրել ես քեզ ամենի վրա+։ 12  Քեզանից է հարստությունն+ ու փառքը+, և դու ես ամեն ինչի վրա տիրողը+։ Քո ձեռքում է ուժն+ ու զորությունը+, և քո ձեռքում է ամեն մեկին մեծացնելու+ և զորացնելու կարողությունը+։ 13  Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, մենք շնորհակալություն ենք հայտնում+ քեզ և գովաբանում ենք+ քո սքանչելի+ անունը։ 14  Ո՞վ եմ ես+, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողություն ունենայինք այսպիսի ընծաներ մատուցելու+։ Ամեն բան քեզանից է+, և քո ձեռքից ստացածը մենք քեզ տվեցինք։ 15  Մենք պանդուխտներ ենք քո առջև և նորաբնակներ+՝ մեր բոլոր հայրերի նման։ Երկրի վրա մեր օրերը ստվերի պես են+, և հույս չկա։ 16  Ո՛վ Եհովա, մեր Աստվա՛ծ, այս ամենը, որ մենք առատորեն պատրաստել ենք, որպեսզի քո սուրբ անվան համար տուն կառուցենք, քո ձեռքից է գալիս, և ամենը քեզ է պատկանում+։ 17  Գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սիրտը+ և ուղղամտություն ես սիրում+։ Այս ամեն բաները ես ուղիղ սրտով ու հոժար կամքով ընծա մատուցեցի, և հիմա ուրախությամբ տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդն էլ է քեզ կամավոր ընծաներ մատուցում։ 18  Եհո՛վա, մեր նախահայրեր Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված+, քո ժողովրդի սրտում ընդմիշտ պահպանիր նրանց այս մտքերն ու մտադրությունները+ և նրանց սրտերը դեպի քեզ ուղղիր+։ 19  Իմ որդի Սողոմոնին լիակատար սիրտ տուր+, որ պահի քո պատվիրանները+, վկայություններն*+ ու քո կանոնները+ և անի ամեն բան ու կառուցի այն պալատը+, որի համար ես պատրաստություն+ եմ տեսել»։ 20  Հետո Դավիթն ասաց ամբողջ ժողովին+. «Օրհնե՛ք+ ձեր Աստված Եհովային»։ Եվ ամբողջ ժողովը օրհնեց Եհովային՝ իրենց հայրերի Աստծուն, ու ծնկի գալով+՝ մինչև գետին խոնարհվեց+ Եհովայի և թագավորի առջև։ 21  Հաջորդ օրը նրանք Եհովային զոհեր մատուցեցին+, նաև ողջակեզներ+ մատուցեցին Եհովային. հազար մատղաշ ցուլ, հազար խոյ, հազար արու գառ և դրանց հետ մեկտեղ նաև ըմպելիքի ընծաներ+՝ մեծ թվով զոհեր ամբողջ Իսրայելի համար+։ 22  Այդ օրը նրանք մեծ ուրախությամբ+ կերան ու խմեցին Եհովայի առաջ և Դավթի որդի Սողոմոնին երկրորդ անգամ թագավոր դրեցին+ ու Եհովայի առաջ նրան առաջնորդ օծեցին+, իսկ Սադոկին+՝ քահանա։ 23  Եվ Սողոմոնը իր հոր՝ Դավթի փոխարեն Եհովայի գահին+ նստեց որպես թագավոր ու հաջողությունների հասավ+, և բոլոր իսրայելացիները հնազանդվեցին նրան։ 24  Բոլոր իշխանները+, զորեղ մարդիկ+ և Դավիթ թագավորի բոլոր որդիներն էլ+ Սողոմոն թագավորին հպատակվեցին։ 25  Եհովան ամբողջ Իսրայելի աչքի առաջ Սողոմոնին խիստ բարձրացրեց+ ու նրան արժանացրեց մի այնպիսի թագավորական փառքի, որի նմանը նրանից առաջ Իսրայելի և ոչ մի թագավոր չէր ունեցել+։ 26  Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա+։ 27  Նա Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի+. Քեբրոնում թագավորեց յոթ տարի+, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի+։ 28  Նա մահացավ բարի ծերության մեջ+, օրերով, հարստությամբ+ և փառքով+ կշտացած, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Սողոմոնը+։ 29  Դավիթ թագավորի գործերի մասին, ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների, գրված է Սամուել տեսանողի+, Նաթան+ մարգարեի և Գադ+ տեսանողի գրառումների մեջ, 30  գրված է նաև նրա թագավորության և զորության մասին, ինչպես նաև նրա, Իսրայելի և երկրի բոլոր թագավորությունների հետ պատահած դեպքերի մասին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տաճարը»։
Պարսկական ոսկե մետաղադրամ, որը կշռ. էր 8,4 գ։
Կամ՝ «հիշեցումները»։