Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 28։1-21

28  Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին+, ցեղերի իշխաններին+, թագավորին ծառայություն անող ջոկատների իշխաններին+, հազարապետներին+, հարյուրապետներին+, թագավորի ու նրա որդիների+ ունեցվածքի+ և անասունների+ վրա նշանակված վերակացուներին, նաև պալատականներին+ ու զորեղ մարդկանց+, բոլոր քաջազուն և ուժեղ մարդկանց հավաքեց Երուսաղեմում։  Դավիթ թագավորը ոտքի ելավ ու ասաց. «Լսեցե՛ք ինձ, ի՛մ եղբայրներ և ի՛մ ժողովուրդ։ Իմ սրտում ցանկացա+ մի տուն կառուցել, որտեղ Եհովայի ուխտի տապանակը հանգիստ կգտներ, և որը մեր Աստծու ոտքերին պատվանդան+ կլիներ։ Եվ ես պատրաստություն տեսա այն կառուցելու համար+։  Բայց ճշմարիտ Աստվածն ասաց ինձ. «Դու տուն չես շինելու իմ անվան համար+, որովհետև դու պատերազմների մարդ ես և արյուն ես թափել»+։  Իսրայելի Աստված Եհովան իմ հոր ամբողջ տնից ինձ ընտրեց+, որ Իսրայելի վրա թագավոր լինեմ+ հավիտյան, որովհետև նա առաջնորդ ընտրեց Հուդային+, Հուդայի տնից՝ հորս տունը+, և հորս որդիների միջից+ ինձ հավանեց+, որ թագավոր դարձնի ողջ Իսրայելի վրա։  Իմ բոլոր որդիների միջից (Եհովան ինձ շատ որդիներ է տվել+) ընտրեց իմ որդի Սողոմոնին+, որպեսզի նա Իսրայելի վրա Եհովայի թագավորության գահին նստի+։  Հետո նա ասաց ինձ. «Քո որդի Սողոմոնն է շինելու իմ տունն+ ու գավիթները, որովհետև նրան եմ ընտրել, որ իմ որդին լինի+, և ես նրա հայրը կլինեմ+։  Եթե նա այսօրվա պես վճռական լինի կատարելու իմ պատվիրաններն+ ու իմ դատավճիռները+, նրա թագավորությունը+ դարեդար կհաստատեմ»։  Եվ հիմա ամբողջ Իսրայելի՝ Եհովայի ժողովի+ աչքի առաջ և մեր Աստծու առաջ ասում եմ+. «Պահեք և ձգտեք կատարել ձեր Աստված Եհովայի բոլոր պատվիրանները, որպեսզի կարողանաք տիրել այս լավ երկրին+ և ձեզանից հետո այն ժառանգաբար փոխանցեք ձեր որդիներին դարեդար»։  Եվ դու, որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչիր+ քո հոր Աստծուն ու ծառայիր+ նրան լիակատար սրտով+ և ուրախ հոգով+, որովհետև Եհովան քննում է բոլոր սրտերը+ և գիտի բոլոր մտքերն ու ցանկությունները+։ Եթե փնտրես նրան, նա թույլ կտա քեզ գտնել իրեն+, բայց եթե թողնես նրան+, նա քեզ հավիտյան կմերժի+։ 10  Եվ հիմա տես, Եհովան քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպես սրբարան։ Քա՛ջ եղիր ու գործի՛ անցիր»+։ 11  Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց նախասրահի+, տաճարի տարբեր շինությունների՝ մթերանոցների+, վերնասենյակների+, ներքին սենյակների ու հաշտության կափարիչի+ համար սենյակի հատակագիծը+, 12  ինչպես նաև այն ամենի հատակագիծը, ինչը որ ոգու միջոցով հայտնվել էր+ իրեն. Եհովայի տան գավիթների+, շուրջբոլորը գտնվող բոլոր ճաշասենյակների+, ճշմարիտ Աստծու տան գանձարանների ու սրբացված իրերի+ գանձարանների հատակագիծը։ 13  Նա նաև հրահանգներ տվեց քահանաների ու ղևտացիների խմբերի+ վերաբերյալ և Եհովայի տան ծառայության հետ կապված բոլոր աշխատանքների ու Եհովայի տան ծառայության մեջ օգտագործվող բոլոր իրերի վերաբերյալ։ 14  Նա հայտնեց ոսկու կշիռը՝ տարբեր ծառայությունների համար ոսկե բոլոր իրերի կշիռը, և արծաթե բոլոր իրերի կշիռը, տարբեր ծառայությունների համար բոլոր իրերի+ կշիռը, 15  ըստ յուրաքանչյուր ճրագակալի+ գործածության՝ ոսկե ճրագակալների և նրանց ոսկե ճրագների կշիռը՝ ամեն մի ճրագակալի ու նրանց ճրագների, և արծաթե ճրագակալների ու նրանց ճրագների կշիռը, 16  ընծայվող հացերի+ սեղանների՝ ամեն մի սեղանի ոսկու կշիռը և արծաթե սեղանների արծաթի կշիռը, 17  մաքուր ոսկուց պատրաստված եղանների, գավաթների+, սափորների, ոսկե փոքր գավաթների+՝ ամեն մի փոքր գավաթի կշիռը, նաև արծաթե փոքր գավաթների՝ ամեն մի փոքր գավաթի կշիռը, 18  խնկի սեղանի+ զտված ոսկու կշիռը և կառքը+ ներկայացնող ոսկե քերովբեների+ կշիռը, որոնք, իրենց թևերը տարածած, պետք է ծածկեին Եհովայի ուխտի տապանակը։ 19  Դավիթն ասաց. «Եհովայի ձեռքն ինձ վրա էր, և նա օգնեց ինձ հասկանալու ամբողջ գրվածը+, և թե ինչպես իրագործել այդ գծագրի հետ կապված բոլոր աշխատանքները»+։ 20  Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Քա՛ջ եղիր+, զորացի՛ր և գործի՛ անցիր։ Մի՛ վախեցիր+ ու մի՛ զարհուրիր+, որովհետև Եհովա Աստվածը՝ իմ Աստվածը, քեզ հետ է+։ Նա քեզ չի լքի+ ու չի թողնի, մինչև որ չավարտվեն Եհովայի տանը ծառայության համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ 21  Քահանաների+ ու ղևտացիների+ խմբերը պատրաստ են+ կատարելու ցանկացած ծառայություն ճշմարիտ Աստծու տան մեջ, և ամեն հմուտ վարպետ պատրաստ է օգնելու քեզ ծառայության հետ կապված ցանկացած գործում+, իսկ իշխաններն+ ու ամբողջ ժողովուրդը պատրաստ են կատարելու քո բոլոր խոսքերը»։

Ծանոթագրություններ