Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 26։1-32

26  Դռնապանների+ խմբերն էին. Կորխյաններից+՝ Ասափի որդիներից Կորեի որդի Մասելամիան+։  Մասելամիայի որդիները. անդրանիկը՝ Զաքարիան, երկրորդը՝ Հեդիելը, երրորդը՝ Զաբադիան, չորրորդը՝ Հաթնիելը,  հինգերորդը՝ Էլամը, վեցերորդը՝ Հովհանանը, յոթերորդը՝ Ելիոենային։  Աբդեդոմի+ որդիները. անդրանիկը՝ Սեմայիան, երկրորդը՝ Հովզաբադը, երրորդը՝ Հովաքը, չորրորդը՝ Սաքարը, հինգերորդը՝ Նաթանայելը,  վեցերորդը՝ Ամիելը, յոթերորդը՝ Իսաքարը, ութերորդը՝ Փելաթը. արդարև, Աստված օրհնել էր Աբդեդոմին+։  Նրա որդի Սեմայիան որդիներ ունեցավ, որոնք իրենց ազգատոհմում իշխաններ դարձան, որովհետև շնորհալի և զորեղ մարդիկ էին։  Սեմայիայի որդիներն էին Օթնին, Ռաֆայելը, Օբեդը, Ելզաբադը, որի եղբայրները՝ Եղիուսն ու Սամաքիան, շնորհալի մարդիկ էին։  Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներից էին. իրենք, իրենց որդիներն ու իրենց եղբայրները ծառայության համար շնորհալի և ուժեղ մարդիկ էին։ Աբդեդոմից վաթսուներկու հոգի էին։  Մասելամիան+ տասնութ որդիներ ու եղբայրներ ուներ, որոնք շնորհալի մարդիկ էին։ 10  Մերարիի որդիներից Ուսան որդիներ ուներ. գլխավորը Սամարին էր (թեպետ նա անդրանիկը+ չէր, բայց նրա հայրը նրան գլուխ էր նշանակել)+, 11  երկրորդը Քեղկիան էր, երրորդը՝ Տաբալիան, չորրորդը՝ Զաքարիան։ Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասներեքն էին։ 12  Դռնապանների այս խմբերում ինչպես գլխավորները, այնպես էլ նրանց եղբայրները Եհովայի տան ծառայության մեջ ունեին իրենց պարտականությունները+։ 13  Յուրաքանչյուր դարպասի համար փոքրն ու մեծը հավասար վիճակ գցեցին+՝ իրենց ազգատոհմերի համեմատ+։ 14  Արևելյան կողմը վիճակով ընկավ Սելեմիային+։ Հետո վիճակ գցեցին նրա որդու՝ իմաստուն խորհրդական+ Զաքարիայի+ համար, և վիճակով նրան բաժին ընկավ հյուսիսային+ կողմը։ 15  Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, իսկ նրա որդիներին+՝ ամբարները+։ 16  Սուփիմին և Ուսային+ բաժին ընկավ արևմտյան կողմը՝ Սալեքեթի դարպասի մոտ, որը դեպի վեր տանող գլխավոր ճանապարհի վրա էր։ Մեկ պահակախումբը+ մյուսի դիմացն էր+։ 17  Արևելյան կողմում կանգնում էր վեց ղևտացի, հյուսիսային կողմում՝ ամեն օր+ չորս ղևտացի, հարավային կողմում՝ ամեն օր չորս, իսկ պահեստների+ մոտ՝ երկուական ղևտացի։ 18  Արևմտյան կողմում, որտեղ սյունասրահն էր, չորս հոգի կանգնում էր գլխավոր ճանապարհի+ վրա, իսկ երկուսը՝ սյունասրահի մոտ։ 19  Սրանք էին Կորխյանների+ որդիների և Մերարիի+ որդիների դռնապանների խմբերը։ 20  Ղևտացիներից Աքիան նշանակված էր ճշմարիտ Աստծու տան գանձերի+ և սրբացված իրերի+ գանձարանի վրա։ 21  Լադանի+ որդիներից, այսինքն՝ Լադանի սերնդից Գերսոնյանների որդիներից Հեքիելն+ էր՝ Գերսոնյան Լադանի ազգատոհմի գլուխներից մեկը։ 22  Հեքիելի որդիները՝ Զեթամն ու նրա եղբայր Հովելը+, Եհովայի տան գանձերի+ վրա էին նշանակված։ 23  Ամրամյաններից, Իսահառյաններից, Քեբրոնյաններից և Օզիելյաններից+. 24  Մովսեսի որդի Գերսամի որդի Սեբուելը+ պահեստապետն էր։ 25  Նրա եղբայրները՝ Եղիեզերի+ որդիները. նրա որդին Ռաբիան+ էր, նրա որդին՝ Հեսայիան, նրա որդին՝ Հորամը, նրա որդին՝ Զեքրին, և նրա որդին՝ Սալոմոթը։ 26  Սալոմոթն ու նրա եղբայրները պատասխանատու էին գանձարանում գտնվող բոլոր սրբացված իրերի համար+, որոնք Դավիթ+ թագավորը, ազգատոհմերի գլուխները+, հազարապետները, հարյուրապետներն ու զորապետները սրբացրել էին։ 27  Պատերազմների+ ժամանակ վերցված ավարի+ մի մասը նրանք սրբացրել էին Եհովայի տան պահպանության համար։ 28  Այն ամենը, որ Սամուել տեսանողը+, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբեները+, Շարուհեայի+ որդի Հովաբը+ սրբացրել էին, ինչպես նաև մյուս մարդկանց կողմից սրբացված բոլոր իրերը դրվեցին Սալոմիթի* ու նրա եղբայրների հսկողության տակ։ 29  Իսահառյաններից+ Քոնոնիան ու նրա որդիները կատարում էին Աստծու տան դրսի գործերը+ և գլխավորներ ու դատավորներ+ էին Իսրայելում։ 30  Քեբրոնյաններից+ Ասաբիան ու նրա եղբայրները՝ հազար յոթ հարյուր շնորհալի+ մարդիկ, Հորդանանից արևմուտք ընկած տարածքում ղեկավարում էին Եհովայի և թագավորի ծառայության հետ կապված Իսրայելի բոլոր գործերը։ 31  Քեբրոնյաններից՝ Քեբրոնյանների ընտանիքների ու ազգատոհմի գլուխն էր Հերիյան+։ Դավթի թագավորության քառասուներորդ+ տարում նրանց մեջ սկսեցին փնտրել խիզախ և ուժեղ մարդկանց և այդպիսիներին գտան Գաղաադի+ Հազերում+։ 32  Նրա եղբայրները երկու հազար յոթ հարյուր շնորհալի մարդիկ էին+ և ազգատոհմերի+ գլուխներ։ Դավիթ թագավորը նրանց Ռուբենի, Գադի ու Մանասեի կես ցեղի+ վրա նշանակեց ճշմարիտ Աստծու և թագավորի բոլոր գործերի+ համար։

Ծանոթագրություններ

25, 26-րդ համարներում՝ «Սալոմոթ»։