Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 24։1-31

24  Ահարոնի որդիներին բաժանեցին խմբերի։ Ահարոնի որդիներն էին Նադաբը+, Աբիուն+, Եղիազարն+ ու Իթամարը+։  Սակայն Նադաբն ու Աբիուն+ իրենց հորից շուտ մեռան+ և որդիներ չունեին, իսկ Եղիազարն+ ու Իթամարը քահանայություն էին անում։  Դավիթը, Եղիազարի որդիներից Սադոկը+ և Իթամարի որդիներից Աքիմելեքը+ նրանց խմբերի բաժանեցին՝ ծառայության մեջ իրենց նշանակման համաձայն+։  Բայց Եղիազարի որդիների մեջ թվով ավելի շատ ազգատոհմերի գլուխներ գտնվեցին, քան Իթամարի որդիների։ Ուստի նրանց այսպես բաժանեցին. Եղիազարի որդիները տասնվեց ազգատոհմերի գլուխներ ունեցան, իսկ Իթամարի որդիները՝ ութ։  Այնուհետև թե՛ սրանց և թե՛ նրանց վիճակով բաժանեցին+, քանի որ և՛ Եղիազարի, և՛ Իթամարի որդիներից իշխաններ պիտի դրվեին սուրբ վայրի վրա+ ու ճշմարիտ Աստծուն ծառայելու համար։  Նաթանայելի որդի Սեմայիան՝ ղևտացիների քարտուղարը+, թագավորի, իշխանների, Սադոկ+ քահանայի, Աբիաթարի+ որդի Աքիմելեքի+ և քահանայական ու ղևտական ազգատոհմերի+ գլուխների ներկայությամբ գրանցեց նրանց. մեկ ազգատոհմ ընտրվեց Եղիազարից+, մեկ ազգատոհմ՝ Իթամարից+։  Առաջին վիճակն ընկավ Հովարիբին+, երկրորդը՝ Հեդայիային,  երրորդը՝ Հարիմին, չորրորդը՝ Սեուրինին,  հինգերորդը՝ Մելքիային, վեցերորդը՝ Միամինին, 10  յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային+, 11  իններորդը՝ Հեսուային, տասներորդը՝ Սեքենիային, 12  տասնմեկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Հակիմին, 13  տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Հեսբեաբին, 14  տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին, 15  տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեսին, 16  տասնիններորդը՝ Փեթայիային, քսաներորդը՝ Հեզեկիելին, 17  քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուլին, 18  քսաներեքերորդը՝ Դալայիային, և քսանչորսերորդը՝ Մաազիային։ 19  Սա էր նրանց ծառայության+ սահմանված կարգը+՝ այն, թե երբ պետք է գային Եհովայի տուն՝ ըստ իրենց իրավունքի+, որը հաստատել էր նրանց նախահայր Ահարոնը, ինչպես որ նրան պատվիրել էր Իսրայելի Աստված Եհովան։ 20  Ղևիի մնացած որդիներն էին. Ամրամի+ որդիներից՝ Սուբայելը+, Սուբայելի որդիներից՝ Հադայիան, 21  Ռաբիայից+. Ռաբիայի որդիներից՝ գլխավորը՝ Եսիան, 22  Իսահառյաններից+՝ Սալոմոթը, Սալոմոթի+ որդիներից՝ Հեթը, 23  Քեբրոնի որդիները+՝ գլխավորը՝ Հերիան+, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հաազիելը, չորրորդը՝ Հեկամամը, 24  Օզիելի որդին*՝ Միքան, Միքայի+ որդիներից՝ Սամիրը։ 25  Միքայի եղբայրը Եսիան էր։ Եսիայի որդիներից՝ Զաքարիան։ 26  Մերարիի որդիներն էին+ Մոողին+ ու Մուսին+։ Հաազիայի որդին*՝ Բենոն։ 27  Մերարիի որդիներն էին. Հաազիայից՝ Բենոն, Սոհամը, Զաքուրը և Եբրին։ 28  Մոողիից Եղիազարն էր. նա որդիներ չուներ+։ 29  Կիսից՝ Կիսի որդի* Հերամելը։ 30  Մուսիի որդիներն էին Մոողին+, Եդերը և Հերիմոթը+։ Սրանք էին ղևտացիների որդիները իրենց ազգատոհմերի+ համեմատ։ 31  Սրանք էլ իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների պես վիճակ գցեցին+ Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների ազգատոհմերի գլուխների առաջ։ Ավագ եղբոր ազգատոհմը+ հավասար պայմաններում էր, ինչ որ կրտսեր եղբորինը։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «որդիները»։
Բառացի՝ «որդիները»։
Բառացի՝ «որդիները»։