Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 23։1-32

23  Դավիթը ծերացել+ և օրերով կշտացել էր, ուստի իր որդի Սողոմոնին+ Իսրայելի վրա թագավոր դրեց։  Նա մեկտեղ հավաքեց Իսրայելի բոլոր իշխաններին+, քահանաներին+ ու ղևտացիներին+։  Ղևտացիներից երեսուն տարեկանից բարձր եղող տղամարդկանց մեկ առ մեկ հաշվեցին+, և նրանց թիվը կազմեց երեսունութ հազար։  Նրանցից քսանչորս հազարին նշանակեցին Եհովայի տան աշխատանքները վերահսկողներ, վեց հազարին՝ գլխավորներ+ ու դատավորներ+,  չորս հազարին՝ դռնապաններ+, և չորս հազարին՝ Եհովային գովաբանողներ+ այն երաժշտական գործիքներով+, որոնց մասին Դավիթն ասել էր. «Գովաբանելու համար եմ պատրաստել»։  Հետո Դավիթը նրանց խմբերի բաժանեց+ ըստ Ղևիի որդիների+՝ Գերսոնի, Կահաթի ու Մերարիի։  Գերսոնյաններից էին Լադանն ու Սեմեին։  Լադանի որդիներն էին. գլխավորը՝ Հեիելը+, ապա Զեթամը և Հովելը+. ընդամենը՝ երեք։  Սեմեիի որդիներն էին Սալոմոթը, Հազիելը և Խառանը. ընդամենը՝ երեք։ Սրանք Լադանի ազգատոհմի գլուխներն էին։ 10  Սեմեիի որդիներն էին Հեթը, Զիզան, Հեուսը և Բերիան։ Այս չորսը Սեմեիի որդիներն էին։ 11  Գլխավորը Հեթն էր, իսկ երկրորդը՝ Զիզան։ Հեուսն ու Բերիան շատ որդիներ չունեին, այդ պատճառով մեկ ազգատոհմ+ էին համարվում և մեկ նշանակում ունեին։ 12  Կահաթի որդիներն էին+ Ամրամը, Իսահառը+, Քեբրոնը+ և Օզիելը+. ընդամենը՝ չորս։ 13  Ամրամի որդիներն էին Ահարոնը+ և Մովսեսը+։ Ահարոնը և իր որդիները հավիտյան* առանձնացվեցին+, որպեսզի սրբացնեն Սրբությունների Սրբությունը+, զոհերի ծուխը վեր հանեն+ Եհովայի առաջ, ծառայեն նրան+ և նրա անունով հավիտյան* օրհնեն+։ 14  Ճշմարիտ Աստծու մարդու+՝ Մովսեսի որդիներին Ղևիի ցեղի մեջ հաշվեցին+։ 15  Մովսեսի որդիներն էին Գերսամը+ և Եղիեզերը+։ 16  Գերսամի որդիներից՝ ազգատոհմի գլուխ Սեբուելը+։ 17  Եղիեզերի որդիներից՝ ազգատոհմի գլուխ Ռաբիան+։ Եղիեզերը ուրիշ որդիներ չուներ, բայց Ռաբիայի որդիները խիստ շատացան։ 18  Իսահառի+ որդիներից՝ ազգատոհմի գլուխ Սալոմիթը+։ 19  Քեբրոնի որդիներն էին. գլխավորը՝ Հերիան, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հաազիելը, և չորրորդը՝ Հեկամամը+։ 20  Օզիելի որդիներն էին+. գլխավորը՝ Միքան, և երկրորդը՝ Եսիան։ 21  Մերարիի որդիներն էին+ Մոողին և Մուսին+։ Մոողիի որդիները՝ Եղիազարը+ և Կիսը։ 22  Սակայն երբ Եղիազարը մահացավ, նա որդիներ չուներ, այլ միայն դուստրեր։ Այդ պատճառով Կիսի որդիները՝ նրանց եղբայրները, նրանց կնության առան+։ 23  Մուսիի որդիներն էին Մոողին, Եդերը և Հերեմոթը+. ընդամենը՝ երեք։ 24  Սրանք էին Ղևիի որդիները՝ ըստ իրենց ազգատոհմերի+, ազգատոհմերի գլուխների և պատասխանատվություն ստացողների՝ քսան տարեկանից բարձր+ և մարդահամարի մեջ մեկ առ մեկ անուններով հիշատակված, ովքեր Եհովայի տան ծառայության հետ կապված աշխատանքներն էին կատարում+։ 25  Դավիթն ասել էր. «Եհովան՝ Իսրայելի Աստվածը, հանգստություն է տվել իր ժողովրդին+ և Երուսաղեմում է բնակվելու դարեդար+։ 26  Ղևտացիներն այլևս ստիպված չեն լինի տանել խորանը և երկրպագության մեջ օգտագործվող իրերը»+։ 27  Դավթի վերջին հրամանների+ համաձայն՝ սրանց էր, որ հաշվեցին Ղևիի որդիների մեջ, այսինքն՝ քսան տարեկանից բարձր լինողներին։ 28  Օգնելով Ահարոնի որդիներին+ Եհովայի տան ծառայության մեջ՝ նրանք հետևում էին գավիթներին+ ու ճաշասենյակներին+, մաքրում էին բոլոր սուրբ իրերը+, կատարում էին ճշմարիտ Աստծու տան ծառայության հետ կապված աշխատանքները, 29  հետևում էին ընծայված հացերին+, հացի ընծայի համար մատուցվող բարձրորակ ալյուրին+, անթթխմոր լավաշներին+, թավայի+ մեջ եփվող բլիթներին ու յուղի հետ խառնված խմորին+ և հսկում էին ծավալի ու երկարության բոլոր չափերը+։ 30  Ամեն առավոտ+ ու երեկո նրանք կանգնում էին+ իրենց տեղերում, որ շնորհակալություն հայտնեն+ ու գովաբանեն+ Եհովային, 31  նաև օգնում էին նրանց շաբաթ օրերին+, նորալուսինների+ և տոների+ ժամանակ Եհովայի համար ողջակեզներ մատուցել այն քանակությամբ, որքան որ, ըստ կանոնի, պահանջվում էր, և դա Եհովայի առաջ կատարում էին մշտապես։ 32  Նրանք նաև պահպանում էին+ հանդիպման վրանը և սուրբ վայրը+, նաև Ահարոնի որդիներին՝ իրենց եղբայրներին՝ Եհովայի տանը ծառայություն կատարելու համար+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ծն 3։22-ի ծնթ.։
Տե՛ս Ծն 3։22-ի ծնթ.։