Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 20։1-8

20  Տարվա սկզբին+, երբ թագավորները արշավանքի են դուրս գալիս+, Հովաբը զորքին առաջնորդեց Ամմոնի որդիների երկիր և ավերեց այն+, հետո գնաց ու պաշարեց Ռաբան+։ Իսկ Դավիթը մնաց Երուսաղեմում։ Հովաբը հարվածեց+ Ռաբան ու կործանեց այն։  Դավիթը Մեղքոմի* գլխից հանեց թագը+, և պարզվեց, որ այն մեկ տաղանդ* ոսկի էր կշռում, և վրան թանկարժեք քարեր կային։ Թագը Դավթի գլխին դրեցին։ Այդ քաղաքից նա մեծ քանակությամբ ավար առավ+,  իսկ նրանում եղած ժողովրդին դուրս հանեց, քարեր սղոցելու գործի վրա դրեց+ և ստիպեց նրանց երկաթե սուր գործիքներով ու կացիններով աշխատել+։ Դավիթն այդպես վարվեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Այնուհետև Դավիթը և ամբողջ ժողովուրդը վերադարձան Երուսաղեմ։  Դրանից հետո Գազերում+ պատերազմ բռնկվեց փղշտացիների դեմ+։ Այդ ժամանակ հուսացի Սիբակը+ սպանեց Սեփիային*, որը ռաֆայիմների+ սերնդից էր, և փղշտացիները հպատակվեցին։  Դարձյալ պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և Հայիրի որդի Ելեանան+ սպանեց Լեեմիին՝ գեթացի Գողիաթի+ եղբորը, որի նիզակի կոթը ջուլհակահաստոցի գլանի էր նման+։  Հետո պատերազմ բռնկվեց Գեթում+։ Այնտեղ մի աժդահա մարդ կար+, որի ձեռքերի և ոտքերի մատները վեց-վեց էին՝ քսանչորս մատ+։ Նա նույնպես ռաֆայիմների սերնդից էր+։  Նա ծաղրում էր+ Իսրայելին, ուստի Դավթի եղբայր Սեմաայի+ որդի Հովնաթանը սպանեց նրան։  Սրանք ծնվել էին ռաֆայիմներից+՝ Գեթում+, և ընկան+ Դավթի ու նրա ծառաների ձեռքով։

Ծանոթագրություններ

Տե՛ս 2Սմ 12։30-ի ծնթ.։
Մոտ 34,2 կգ։
2Սմ 21։18-ում՝ «Սաֆ»։