Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 19։1-19

19  Որոշ ժամանակ անց Ամմոնի որդիների Նաաս+ թագավորը մահացավ, և նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդին+։  Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց. «Ես սիրառատ բարություն+ ցույց կտամ Նաասի որդի Անոնի հանդեպ, քանի որ նրա հայրն էլ իմ նկատմամբ է սիրառատ բարություն ցույց տվել»+։ Ուստի Դավիթը պատգամաբերներ ուղարկեց, որ մխիթարի նրան իր հոր համար, և Դավթի ծառաները եկան Ամմոնի+ որդիների երկիրը՝ Անոնի մոտ, որպեսզի մխիթարեն նրան։  Սակայն Ամմոնի որդիների իշխաններն ասացին Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ պատվելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Չէ՞ որ նրա ծառաները քեզ մոտ են եկել, որ մանրակրկիտ զննեն երկիրը, լրտեսեն+ ու հետո կործանեն»+։  Անոնն էլ բռնեց Դավթի ծառաներին+, ածիլեց+, հագուստները կտրեց մինչև նստատեղը+ և արձակեց նրանց+։  Երբ եկան ու այդ մարդկանց մասին պատմեցին Դավթին, նա անմիջապես մարդիկ ուղարկեց նրանց դիմավորելու, որովհետև այդ մարդկանց խիստ անարգել էին։ Թագավորը նրանց պատվիրեց. «Մնացեք Երիքովում+, մինչև որ ձեր մորուքները աճեն, և հետո վերադարձեք»։  Երբ Ամմոնի որդիները տեսան, որ ատելի+ են դարձել Դավթի համար, Անոնը+ և Ամմոնի որդիները հազար տաղանդ+ արծաթ ուղարկեցին, որպեսզի Միջագետքից, Արամ-Մաաքայից+ և Սուբայից+ կառքեր+ ու հեծյալներ վարձեն։  Նրանք իրենց համար վարձեցին երեսուներկու հազար կառք+, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա ժողովրդին+, որոնք եկան ու բանակ դրեցին Մեդաբայի+ դիմաց։ Ամմոնի որդիները հավաքվեցին իրենց քաղաքներից ու եկան պատերազմելու։  Երբ Դավիթը լսեց այդ մասին, անմիջապես ուղարկեց Հովաբին+ և ամբողջ զորքին՝ ուժեղ մարդկանց հետ միասին+։  Ամմոնի որդիները դուրս եկան ու մարտական կարգով շարվեցին քաղաքի մուտքի մոտ, իսկ այն եկած թագավորները+ դաշտում առանձին կանգնեցին։ 10  Հովաբը, տեսնելով, որ պատերազմը առջևից ու հետևից իր վրա է հասնում, ընտրեց Իսրայելի լավագույն զինվորներից մի քանիսին և մարտական կարգով շարեց նրանց՝ ասորիների դեմ կռվելու+։ 11  Մարդկանց մնացած մասին նա հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային+, որպեսզի նրանք էլ մարտական կարգով շարվեն Ամմոնի որդիների+ դեմ։ 12  Հովաբն ասաց. «Եթե ասորիները+ ինձ հաղթելու լինեն, դո՛ւ ինձ օգնության կգաս+, իսկ եթե Ամմոնի որդիները քեզ հաղթելու լինեն, ե՛ս կգամ քեզ օգնության+։ 13  Քա՛ջ եղիր+, որ խիզախորեն կռվենք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար+։ Իսկ Եհովան իր աչքին հաճելի եղածը կանի»+։ 14  Հովաբն իր մարդկանցով կռվի դուրս եկավ ասորիների դեմ+, և սրանք փախան+ նրա առաջից։ 15  Տեսնելով, որ ասորիները փախչում են՝ Ամմոնի որդիներն էլ նրա եղբայր Աբեսսայի առաջից փախան+ ու մտան քաղաք+։ Դրանից հետո Հովաբը եկավ Երուսաղեմ։ 16  Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտություն կրեցին+ Իսրայելի առաջ, պատգամաբերներ ուղարկեցին այն ասորիների հետևից, որոնք Գետի*+ շրջանում էին և որոնց գլխավորում էր Ադրազարի զորքերի հրամանատար Սոֆակը*։ 17  Երբ այդ մասին հայտնեցին Դավթին, նա անմիջապես հավաքեց ողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և գալով նրանց մոտ՝ իր զինվորներին մարտական կարգով շարեց նրանց դիմաց+։ Եվ երբ Դավիթը ասորիների դեմ կռվելու համար իր զինվորներին շարեց, ասորիները սկսեցին պատերազմել նրա դեմ։ 18  Նրանք փախան+ Իսրայելի առաջից, և Դավիթը ասորիներից յոթ հազար կառապանների ու քառասուն հազար հետևակ զինվորների կոտորեց ու նրանց զորագլուխ Սոֆակին էլ սպանեց+։ 19  Երբ Ադրազարի ծառաները տեսան, որ իրենք Իսրայելի առաջ պարտություն կրեցին+, խաղաղություն կնքեցին Դավթի հետ ու սկսեցին նրան ծառայել+։ Դրանից հետո Ասորիքը չուզեց օգնել Ամմոնի որդիներին+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Եփրատի։
2Սմ 10։16-ում՝ «Սոբակ»։