Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 17։1-27

17  Այն բանից հետո, երբ Դավիթը սկսեց բնակվել իր տանը+, ասաց Նաթան+ մարգարեին. «Ես ապրում եմ մայրու փայտից կառուցված տան մեջ+, իսկ Եհովայի ուխտի տապանակը+ վրանի պաստառի տակ է գտնվում»+։  Այդ խոսքերը լսելով՝ Նաթանն ասաց Դավթին. «Ինչ որ սրտումդ կա, արա+, որովհետև ճշմարիտ Աստվածը քեզ հետ է»+։  Հենց այդ գիշեր Աստծու խոսքը+ եղավ Նաթանին.  «Գնա իմ ծառա Դավթի մոտ ու ասա նրան. «Այսպես է ասում Եհովան. «Ինձ համար բնակվելու տուն դո՛ւ չես շինելու+։  Ես տան մեջ չեմ բնակվել այն օրից ի վեր, երբ Իսրայելին հանեցի Եգիպտոսից, մինչև այս օրը+, այլ միշտ վրանից վրան եմ գնացել և մի խորանից+ մյուսը+։  Այն ամբողջ ընթացքում, որ շրջել եմ+ ողջ Իսրայելի մեջ, մի՞թե երբևիցե մի խոսք եմ ասել Իսրայելի դատավորներից որևէ մեկին, որին իմ ժողովրդին հովվելու հրաման եմ տվել՝ ասելով, թե՝ «ինչո՞ւ ինձ համար մայրու փայտից տուն չեք շինել»»»+։  Իսկ հիմա այսպես ասա իմ ծառա Դավթին. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես քեզ վերցրի արոտավայրից, որտեղ դու հոտի հետևից էիր գնում+, որպեսզի քեզ իմ Իսրայել ժողովրդի առաջնորդը+ դարձնեմ։  Ես քեզ հետ կլինեմ, ուր էլ որ դու գնաս+, և քո առջևից կոչնչացնեմ բոլոր թշնամիներիդ+ ու քո անունը+ կդարձնեմ երկրի վրա եղող մեծամեծների անվան պես+։  Իմ Իսրայել ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու նրան այնտեղ հաստատեմ*+։ Նրանք իրենց տեղում պիտի բնակվեն, ու այլևս նրանց չպիտի անհանգստացնեն։ Անարդարության որդիները+ առաջվա պես այլևս չպիտի հյուծեն նրանց+՝ 10  այն օրից սկսած, երբ ես դատավորներ+ կարգեցի իմ Իսրայել ժողովրդի վրա։ Եվ ես կխոնարհեցնեմ քո բոլոր թշնամիներին+։ Ասում եմ քեզ. «Եհովան քեզ համար տուն է* շինելու»+։ 11  Եվ երբ քո օրերը լրանան և դու քո հայրերի հետ ննջես+, այդ ժամանակ ես անպատճառ կբարձրացնեմ քեզանից հետո քո միջից դուրս եկող սերնդին՝ քո որդիներից մեկին+, ու նրա թագավորությունը կհաստատեմ+։ 12  Նա է ինձ համար տուն կառուցելու+, և ես նրա գահը կհաստատեմ դարեդար+։ 13  Ես նրա հայրը կդառնամ+, իսկ նա ինձ որդի կլինի+, և իմ սիրառատ բարությունից չեմ զրկի նրան+, ինչպես որ քեզանից առաջ եղողին զրկեցի+։ 14  Իմ տան մեջ+ և իմ թագավորության մեջ+ ես նրան դարեդար կհաստատեմ, և նրա գահը+ կմնա դարեդար»»»։ 15  Այս բոլոր խոսքերն ու այս ամբողջ տեսիլքը Նաթանը նույնությամբ հաղորդեց Դավթին+։ 16  Դրանից հետո Դավիթ թագավորը եկավ, նստեց Եհովայի առաջ+ ու ասաց. «Ո՞վ եմ ես+, ո՛վ Եհովա Աստված, և ի՞նչ է իմ տունը+, որ դու այսքան բան արեցիր ինձ համար+։ 17  Սակայն սա էլ քո աչքին փոքր երևաց+, ո՛վ Աստված+, և դու քո ծառայի տան հեռավոր ապագայի մասին էլ ես խոսում+։ Ո՛վ Եհովա Աստված, դու նայում ես ինձ ինչպես մի բարձրաստիճան մարդու+։ 18  Ուրիշ էլ ի՞նչ կարող է Դավիթն ասել այն պատվի մասին, որին արժանացրել ես քո ծառային+. չէ՞ որ դու լավ ես ճանաչում քո ծառային+։ 19  Ո՛վ Եհովա, բոլոր այս մեծ բաները քո ծառայի համար և քո սրտի համաձայն արեցիր+ ու դրանք ակնհայտ դարձրիր+։ 20  Ո՛վ Եհովա, քեզ նման մեկը չկա+։ Թեպետ մեր ականջներով լսել ենք ուրիշ շատ աստվածների մասին, սակայն քեզանից բացի, ուրիշ Աստված չկա+։ 21  Եվ երկրի վրա ո՞ր ազգն է քո Իսրայել ժողովրդի նման+, որին ճշմարիտ Աստվածը իր համար փրկագնեց որպես ժողովրդի+ և իր անունը փառավորեց մեծամեծ ու վախ ներշնչող գործերով+՝ վռնդելով ազգերին+ իր ժողովրդի առաջից, որին դու փրկագնեցիր Եգիպտոսից։ 22  Քո Իսրայել ժողովրդին+ դարեդար քեզ համար որպես սեփական ժողովուրդ հաստատեցիր, և դու ինքդ, ո՛վ Եհովա, դարձար նրանց Աստվածը+։ 23  Եվ հիմա, Եհո՛վա, թող քո ծառայի ու նրա տան համար ասած խոսքդ ընդմիշտ հավատարիմ լինի, և արա այն, ինչ որ ասացիր։ 24  Հավատարիմ մնա քո անվանը+, և թող որ քո անունը հավիտյան մեծ լինի+, որպեսզի ասեն. «Զորքերի Տեր Եհովան+՝ Իսրայելի Աստվածը+, Աստված է Իսրայելի համար»+։ Թող որ քո ծառա Դավթի տունը հաստատուն մնա քո առջև+։ 25  Քանի որ դու ինքդ, Աստվա՛ծ իմ, հայտնեցիր քո ծառային, որ նրա համար տուն կշինես+, դրա համար էլ քո ծառան աղոթում է քո առաջ։ 26  Ո՛վ Եհովա, դո՛ւ ես ճշմարիտ Աստվածը+, և դու խոստանում ես քո ծառային այս բարիքն անել+։ 27  Եվ հիմա արա այդ ու օրհնիր քո ծառայի տունը, որպեսզի այն դարեդար քո առջև լինի+, քանի որ դու ինքդ օրհնեցիր, ո՛վ Եհովա, և այն օրհնյալ է դարեդար»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տնկեմ»։
Այսինքն՝ թագավորական դինաստիա։