Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 15։1-29

15  Նա իր համար Դավթի քաղաքում տներ+ շինեց և ճշմարիտ Աստծու տապանակի համար տեղ+ պատրաստեց ու դրա համար մի վրան կանգնեցրեց։  Այդ ժամանակ Դավիթն ասաց. «Ղևտացիներից բացի, ուրիշ ոչ մեկը չպետք է վերցնի ճշմարիտ Աստծու տապանակը, որովհետև Եհովան նրանց է ընտրել, որ կրեն Եհովայի տապանակը+ ու նրան ծառայեն+ դարեդար»։  Եվ Դավիթը ողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում+, որպեսզի Եհովայի տապանակը+ բերեն այն տեղը, որը նա պատրաստել էր։  Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին+ և ղևտացիներին։  Կահաթի որդիներից՝ Ուրիել+ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի։  Մերարիի+ որդիներից՝ Ասայիա+ իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի։  Գերսամի+ որդիներից՝ Հովել+ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի։  Ելիսաֆանի+ որդիներից՝ Սեմայիա+ իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի։  Քեբրոնի որդիներից՝ Ելիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի։ 10  Օզիելի+ որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։ 11  Դավիթը կանչեց նաև Սադոկ+ և Աբիաթար+ քահանաներին, ղևտացիներից՝ Ուրիելին+, Ասայիային+, Հովելին+, Սեմայիային+, Ելիելին+ և Ամինադաբին, 12  ու ասաց նրանց. «Դուք ղևտացիների ազգատոհմերի գլուխներ եք+։ Սրբացրե՛ք+ ձեզ, դուք և ձեր եղբայրները, և Իսրայելի Աստված Եհովայի տապանակը բերեք այն տեղը, որը պատրաստել եմ դրա համար։ 13  Քանի որ առաջին անգամ այդպես չարեցիք+, մեր Աստվածը՝ Եհովան, իր զայրույթը թափեց մեզ վրա+, որովհետև մենք չփնտրեցինք նրան, ինչպես որ կարգն է»+։ 14  Ուստի քահանաներն ու ղևտացիները Իսրայելի Աստված Եհովայի տապանակը բերելու համար սրբացրին+ իրենց։ 15  Ղևտացիների որդիները տարան+ ճշմարիտ Աստծու տապանակը՝ ձողերով իրենց ուսերին դրած, ինչպես որ Մովսեսն էր Եհովայի խոսքի համեմատ պատվիրել+։ 16  Դավիթը պատվիրեց ղևտացիների իշխաններին, որ իրենց երգիչ+ եղբայրներին կանգնեցնեն երաժշտական գործիքներով+՝ տավիղներով+, քնարներով+ ու ծնծղաներով+, որպեսզի ուրախության ձայներ հնչեցնեն։ 17  Ուստի ղևտացիները կանգնեցրին Հովելի որդի Եմանին+ և նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին+, նրանց եղբայրներից՝ Մերարիի որդիներից Կիսեայի որդի Եթանին+, 18  և նրանց հետ երկրորդ խմբից նրանց եղբայրներին+՝ Զաքարիային+, Բենին, Հաասիելին, Սեմիրամոթին, Հեիելին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Ելիֆալեին, Մակենիային և դռնապաններ Աբդեդոմին+ ու Հեյելին, 19  երգիչներ Եմանին+, Ասափին+ և Եթանին՝ պղնձե ծնծղաներ հնչեցնելու համար+, 20  Զաքարիային, Ազիելին+, Սեմիրամոթին, Հեիելին, Ուննիին, Եղիաբին, Մաասիային և Բանեային, որպեսզի տավիղներ նվագեն ալամոթով*+. 21  Մատաթիային+, Ելիֆալեին, Մակենիային, Աբդեդոմին, Հեյելին և Ազազիային, որպեսզի քնարներ+ նվագեն շեմինիթով*+ և նվագավարներ լինեն. 22  Քոնոնիային+՝ ղևտացիների իշխանին, որպեսզի առաջնորդի տապանակի փոխադրումը և հրահանգներ տա, քանի որ գիտակ+ էր այդ գործում. 23  դռնապաններ+ Բարաքիային և Եղկանային, որ ծառայում էին տապանակի մոտ. 24  քահանաներ Սաբանիային, Հոսափատին, Նաթանայելին, Ամեսայիին, Զաքարիային, Բանեային և Եղիեզերին, որ ճշմարիտ Աստծու տապանակի առջև բարձրաձայն հնչեցնեն փողերը+, և դռնապաններ Աբդեդոմին ու Հեիային, որոնք տապանակի մոտ էին ծառայում։ 25  Դավիթը+, Իսրայելի երեցներն+ ու հազարապետները+ գնացին, որ Եհովայի ուխտի տապանակը Աբդեդոմի+ տնից ուրախությամբ+ բերեն։ 26  Երբ ճշմարիտ Աստվածը օգնեց+ Եհովայի ուխտի տապանակը կրող ղևտացիներին, այդ ժամանակ նրանք յոթ մատղաշ ցուլ և յոթ խոյ զոհաբերեցին+։ 27  Դավիթը բարձրորակ կտորից վերնահագուստ* էր հագել, այդպես էին հագնված նաև տապանակը կրող բոլոր ղևտացիները, երգիչներն ու Քոնոնիան+, որը երգիչների+ միջոցով իրերը փոխադրելիս առաջնորդում էր նրանց։ Բայց Դավթի հագին նաև կտավե եփուդ+ կար։ 28  Բոլոր իսրայելացիները Եհովայի ուխտի տապանակը բերեցին ուրախության բացականչություններով+ և եղջերափողերի ձայնով+, փողերով+ ու ծնծղաներով+, տավիղներ ու քնարներ հնչեցնելով+։ 29  Երբ Եհովայի ուխտի տապանակը+ մտավ Դավթի քաղաքը, Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից ցած նայեց և տեսնելով, թե ինչպես է Դավիթ թագավորը ցատկոտում և ուրախանում+՝ սկսեց արհամարհել+ նրան իր սրտում։

Ծանոթագրություններ

Անհայտ երաժշտ. տերմին։ Բռց.՝ «երիտասարդ կանայք»։ Հվնբր խոսքը կանացի սոպրանոյի կամ արական ֆալցետի մասին է։
Բռց.՝ «ութերորդ»։ Հվնբր խոսքը ութերորդ տոնի կամ ավելի ցածր օկտավայի մասին է։
Կամ՝ «անթև վերնահագուստ»։