Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Տարեգրություն 13։1-14

13  Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր առաջնորդների հետ+  և Իսրայելի ամբողջ ժողովին ասաց. «Եթե ձեզ հաճելի է և եթե ընդունելի է մեր Աստված Եհովային, մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր երկրներում մնացած մեր եղբայրների+, նաև քահանաների+ ու ղևտացիների+ մոտ՝ նրանց քաղաքներն+ ու արոտավայրերը, որպեսզի նրանք հավաքվեն մեզ մոտ,  և մեր Աստծու տապանակը+ մեզ մոտ բերենք» (քանի որ Սավուղի օրերում դրա մասին հոգ չէին տարել)+։  Եվ ամբողջ ժողովը համաձայնվեց այդպես անել, որովհետև այդ բանը ժողովրդի աչքին ճիշտ երևաց+։  Ուստի Դավիթը հավաքեց+ ողջ Իսրայելին՝ Եգիպտոսի գետից*+ մինչև Եմաթի+ մուտքը, որպեսզի ճշմարիտ Աստծու տապանակը+ բերեն Կարիաթարիմից+։  Դավիթը և իր հետ ողջ Իսրայելը վեր ելան Բաալա+՝ Հուդայի Կարիաթարիմ, որպեսզի այնտեղից բերեն քերովբեների վրա նստած ճշմարիտ Աստծու՝ Եհովայի տապանակը+, որը նրա անունով է կոչվում։  Վերցնելով ճշմարիտ Աստծու տապանակը Աբինադաբի տնից ՝ նրանք այն մի նոր սայլի+ վրա դրեցին, իսկ Օզան ու Աքիովը+ քշում էին սայլը։  Դավիթը և բոլոր իսրայելացիները ողջ ուժով ուրախանում էին+ ճշմարիտ Աստծու առաջ՝ երգերով+, քնարներով+, տավիղներով+, դափերով+, ծնծղաներով ու փողերով+։  Երբ նրանք հասան Քիդոնի կալը+, Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը+, որովհետև քիչ էր մնում, որ եզները այն շուռ տային։ 10  Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ, և նա հարվածեց նրան այն բանի համար, որ ձեռքը մեկնել էր տապանակին+. և նա մեռավ այնտեղ՝ Աստծու առաջ+։ 11  Դավիթը բարկացավ+, որ Եհովան իր զայրույթը թափեց Օզայի վրա, և այդ վայրը մինչև այսօր Փարեզ-Օզա* են անվանում։ 12  Դավիթը այդ օրը վախեցավ ճշմարիտ Աստծուց+ և ասաց. «Ճշմարիտ Աստծու տապանակը ինչպե՞ս բերեմ ինձ մոտ»+։ 13  Եվ Դավիթը տապանակը չտեղափոխեց իր մոտ՝ Դավթի քաղաք, այլ տարավ գեթացի+ Աբդեդոմի+ տուն։ 14  Ճշմարիտ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի հետ՝ նրա տանը+, և Եհովան օրհնեց+ Աբդեդոմի ընտանիքը և այն ամենը, ինչ նա ուներ։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Եգիպտոսի Սիորից»։
Նշ. է «զայրույթ Օզայի դեմ»։