Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 9։1-27

9  Բենիամինից մի շատ հարուստ մարդ կար+. նրա անունը Կիս+ էր։ Նա Բենիամինի+ ցեղից Ափիայի որդի Բեքորաթի որդի Սերորի որդի Աբիելի որդին էր։  Նա մի որդի ուներ Սավուղ+ անունով՝ երիտասարդ ու բարետես, և Իսրայելի որդիների մեջ նրանից ավելի գեղեցիկ տղամարդ չկար. բոլոր մարդկանցից նա մի գլուխ բարձր էր+։  Մի անգամ Սավուղի հոր՝ Կիսի ավանակները+ կորան։ Ուստի Կիսը ասաց իր որդի Սավուղին. «Վերցրու, խնդրում եմ, սպասավորներից մեկին, և վեր կաց ու գնա ավանակներին փնտրելու»։  Նա անցավ Եփրեմի լեռնային շրջանը+ և Սալիսա երկիրը, բայց նրանք նրանց չգտան։ Հետո անցան Սալիմ+ երկիրը, ավանակներն այնտեղ էլ չէին։ Այդ ժամանակ նա գնաց Բենիամինի երկիրը, սակայն այնտեղ էլ նրանց չգտան։  Եվ երբ հասան Սուֆ, Սավուղն ասաց իր հետ եկած սպասավորին. «Արի՛ վերադառնանք, թե չէ հայրս կորած ավանակների փոխարեն՝ մեզ համար կսկսի անհանգստանալ»+։  Բայց ծառան ասաց նրան. «Լսի՛ր ինձ, խնդրո՛ւմ եմ։ Այս քաղաքում Աստծու մարդ+ կա։ Նա մի պատվավոր մարդ է և ինչ որ ասում է, անպայման կատարվում է+։ Արի գնանք նրա մոտ։ Թերևս մեզ ասի, թե որ ճանապարհով գնանք»։  Սավուղն էլ ասաց իր սպասավորին. «Եթե գնանք, ի՞նչ տանենք այդ մարդուն+։ Չէ՞ որ մեր պարկերից հացը պակասել է, և մենք ոչ մի նվեր+ չունենք տալու ճշմարիտ Աստծու մարդուն։ Ի՞նչ կա մեզ մոտ»։  Սպասավորը նորից պատասխան տվեց Սավուղին. «Տե՛ս, ես մեկ քառորդ սիկղ+ արծաթ ունեմ։ Այն ճշմարիտ Աստծու մարդուն կտամ, և նա կասի, թե ուր գնանք»։  (Հին ժամանակներում, երբ մարդիկ Իսրայելում ուզում էին ինչ-որ բան հարցնել Աստծուն, այսպես էին ասում. «Եկեք գնանք տեսանողի մոտ»+, որովհետև նախկինում մարգարեին տեսանող էին անվանում)։ 10  Սավուղն իր սպասավորին ասաց. «Լա՛վ ես ասում+, արի գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, ուր ճշմարիտ Աստծու մարդն էր գտնվում։ 11  Մինչ նրանք բարձրանում էին դեպի քաղաք տանող զառիվերով, հանդիպեցին աղջիկների, որոնք գնում էին ջուր հանելու+, և հարցրին նրանց. «Տեսանողը+ այստե՞ղ է»։ 12  Նրանք էլ պատասխանեցին. «Այստեղ է, ահա ձեր առջևում է։ Միայն թե շտապեք, որովհետև նա այսօր եկել է քաղաք, քանի որ ժողովուրդն այսօր զոհաբերություն+ ունի բարձունքի+ վրա։ 13  Երբ մտնեք քաղաք, նրան այնտեղ կգտնեք, քանի դեռ վեր չի ելել բարձունքը՝ ուտելու։ Ժողովուրդը չի ուտի, մինչև որ նա չգա, որովհետև նա է օրհնում զոհը+, և միայն դրանից հետո կարող են հրավիրվածները ուտել։ Իսկ հիմա գնացեք, որ նրան այնտեղ գտնեք»։ 14  Նրանք բարձրացան քաղաք և երբ քաղաք էին մտնում, նրանց ընդառաջ դուրս եկավ Սամուելը, որը բարձունքն էր ելնում։ 15  Սավուղի գալուց մի օր առաջ Եհովան Սամուելին հայտնել էր+ նրա մասին՝ ասելով. 16  «Վաղը՝ մոտավորապես այս ժամին, Բենիամինի+ երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մոտ, և դու նրան իմ Իսրայել ժողովրդի վրա առաջնորդ կօծես+։ Նա իմ ժողովրդին պիտի փրկի փղշտացիների ձեռքից+, որովհետև ես տեսա իմ ժողովրդի տառապանքը, և նրանց աղաղակը ինձ հասավ»+։ 17  Երբ Սամուելը տեսավ Սավուղին, Եհովան ասաց նրան. «Ահա սա է այն մարդը, որի մասին ասացի քեզ, թե՝ «նա՛ պիտի հսկողության տակ պահի իմ ժողովրդին»»+։ 18  Դարպասների միջով անցնելիս Սավուղը մոտեցավ Սամուելին ու հարցրեց. «Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ է տեսանողի տունը»։ 19  Սամուելը պատասխանեց Սավուղին. «Ե՛ս եմ տեսանողը։ Իմ առջևից գնա ու ելիր բարձունքը։ Այսօր ինձ հետ պիտի ուտեք+, իսկ առավոտյան քեզ կարձակեմ, և այն ամենը, ինչ որ կա քո սրտում, կպատմեմ քեզ+։ 20  Իսկ երեք օր առաջ կորած քո ավանակների համար+ մի՛ անհանգստացիր+. դրանք գտնվել են։ Ո՞ւմ է պատկանում Իսրայելում ամեն ցանկալիքը+. մի՞թե ոչ քեզ և քո հոր ամբողջ տանը»։ 21  Սավուղն էլ պատասխանեց. «Չէ՞ որ ես Իսրայելի+ ամենափոքր+ ցեղին պատկանող մի Բենիամինյան եմ, և իմ տոհմը Բենիամինի ցեղի մեջ ամենաաննշանն է+։ Ուստի ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»+։ 22  Սամուելը վերցրեց Սավուղին ու նրա սպասավորին և տարավ ճաշասրահ, ապա նստեցրեց նրանց հրավիրվածների մեջ ամենապատվավոր տեղը+. հրավիրվածները մոտ երեսուն հոգի էին։ 23  Ավելի ուշ Սամուելն ասաց խոհարարին. «Բե՛ր ինձ այն բաժինը, որ քեզ տվեցի, և որի մասին ասացի, որ այն մի կողմ դնես»։ 24  Խոհարարն էլ վերցրեց ազդրը ու դրեց Սավուղի առաջ։ Սամուելն ասաց. «Ահա այն, ինչը որ մի կողմ են դրել։ Առջևդ դիր ու կեր։ Այս հատուկ առիթով են քեզ համար պահել, որ դու հրավիրվածների հետ ուտես»։ Եվ Սավուղը այդ օրը կերավ Սամուելի հետ։ 25  Դրանից հետո նրանք բարձունքից+ իջան քաղաք, և Սամուելը տանիքի վրա շարունակեց խոսել Սավուղի հետ+։ 26  Նրանք կանուխ վեր կացան, և հենց որ լույսը բացվեց, Սամուելը կանչեց Սավուղին, որ տանիքի վրա էր, ու ասաց. «Վե՛ր կաց, ես քեզ կուղեկցեմ»։ Սավուղը վեր կացավ, և ինքն ու Սամուելը դուրս եկան տնից։ 27  Երբ նրանք իջնում էին դեպի քաղաքի ծայրամասը, Սամուելն ասաց Սավուղին. «Ասա՛ սպասավորին+, որ մեզանից առաջ անցնի նա առաջ անցավ), իսկ դու կանգնիր, որ քեզ Աստծու խոսքը հայտնեմ»։

Ծանոթագրություններ