Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 6։1-21

6  Եհովայի տապանակը+ յոթ ամիս փղշտացիների երկրում մնաց։  Փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակներին+ և հարցրին. «Ի՞նչ անենք Եհովայի տապանակը։ Ասացե՛ք մեզ, թե այն ինչո՞վ իր տեղը ուղարկենք»։  Նրանք էլ ասացին. «Եթե Իսրայելի Աստծու ուխտի տապանակը ուղարկեք, ապա այն դատարկ մի՛ ուղարկեք, հանցանքի ընծաներ մատուցեք նրան+։ Այդ ժամանակ դուք կբուժվեք, ու ձեզ հայտնի կլինի, թե ինչու նրա ձեռքը ձեզանից չի հեռանում»։  Փղշտացիները հարցրին. «Ի՞նչ մատուցենք նրան որպես հանցանքի ընծա»։ Սրանք էլ պատասխանեցին. «Փղշտացիների դաշնակից կառավարիչների թվի համեմատ+՝ հինգ ոսկե թութքի ուռուցքներ ու հինգ ոսկե ճագարամկներ, քանի որ ձեզանից ամեն մեկի ու ձեր դաշնակից կառավարիչների վրա նույն աղետն է եկել։  Եվ այսպես՝ ձուլե՛ք ձեր թութքի ուռուցքները ու ձեր երկիրն ավերող ճագարամկների+ արձանիկները և փա՛ռք տվեք+ Իսրայելի Աստծուն։ Գուցե նա հեռացնի իր ձեռքը և նրա ծանրությունը վերցնի ձեր վրայից, ձեր աստծու ու ձեր երկրի վրայից+։  Ինչի՞ համար եք ձեր սրտերը կարծրացնում, ինչպես որ Եգիպտոսն ու փարավոնը իրենց սրտերը կարծրացրին+։ Չէ՞ որ միայն այն ժամանակ, երբ Նա նրանց հետ դաժանորեն վարվեց+, նրանք արձակեցին իսրայելացիներին, և սրանք գնացին իրենց ճանապարհով+։  Եվ հիմա մի նոր սայլ պատրաստեք+, երկու կաթնատու կով վերցրեք, որոնց վրա դեռ լուծ+ չի դրվել, կովերը սայլին լծեք, իսկ նրանց հորթերին գոմ տարեք, որ նրանց հետևից չգնան։  Հետո վերցրեք Եհովայի տապանակն ու սայլի վրա դրեք, իսկ ոսկե առարկաները+, որոնք որպես հանցանքի ընծա+ պիտի տաք նրան, դրեք մի արկղի մեջ՝ տապանակի կողքին։ Ապա բաց թողեք, որ գնա։  Հետևեք ու տեսեք. եթե այն գնա իր երկիրը տանող ճանապարհով՝ դեպի Բեթսամյուս+, ուրեմն նա է մեզ այս մեծ չարիքը պատճառել, իսկ եթե ոչ, կիմանանք, որ նրա ձեռքը չէ, որ մեզ դիպել է, այլ դա մեզ հետ պատահաբար+ է տեղի ունեցել»։ 10  Այդ մարդիկ այդպես էլ արեցին. վերցրին երկու կաթնատու կով, լծեցին սայլին, իսկ նրանց հորթերին պահեցին գոմում։ 11  Այնուհետև սայլի վրա դրեցին Եհովայի տապանակը+, նաև արկղը, որի մեջ էին ոսկե ճագարամկներն ու թութքի ուռուցքների քանդակները։ 12  Կովերը բառաչելով ուղիղ Բեթսամյուս տանող ճանապարհը բռնեցին+ և աջ կամ ձախ չխոտորվեցին։ Փղշտացիների դաշնակից կառավարիչները+ նրանց հետևից մինչև Բեթսամյուսի սահմանը գնացին։ 13  Այդ ժամանակ Բեթսամյուսի բնակիչները հովտում ցորեն էին հնձում+։ Բարձրացնելով իրենց աչքերը՝ նրանք տեսան տապանակը և ուրախացան։ 14  Սայլը մտավ բեթսամյուսցի Հեսուի դաշտը ու կանգնեց մի մեծ քարի մոտ։ Նրանք կոտրեցին սայլի փայտերը և կովերին+ ողջակեզ մատուցեցին Եհովային+։ 15  Ղևտացիները+ վերցրին Եհովայի տապանակը, արկղը և նրա միջի ոսկե քանդակներն ու դրեցին մեծ քարի վրա։ Բեթսամյուսի+ բնակիչները այդ օրը ողջակեզներ ու զոհեր մատուցեցին Եհովային։ 16  Այս բանը տեսնելուց հետո փղշտացիների հինգ դաշնակից կառավարիչները+ նույն օրը վերադարձան Ակկարոն։ 17  Ահա թութքի ոսկե ուռուցքները, որոնք փղշտացիները որպես հանցանքի ընծա տվեցին Եհովային+. մեկ հատ Ազոտոսի+ համար, մեկ հատ Գազայի+ համար, մեկ հատ Ասկաղոնի+ համար, մեկ հատ Գեթի+ համար և մեկ հատ Ակկարոնի+ համար։ 18  Իսկ ոսկե ճագարամկները փղշտացիների բոլոր քաղաքների թվի համեմատ էին, որոնք հինգ դաշնակից կառավարիչներին էին պատկանում՝ բերդաքաղաքներից մինչև անպարիսպ գյուղերը։ Իսկ այն մեծ քարը, որի վրա դրեցին Եհովայի տապանակը, մինչև օրս դրա վկան է բեթսամյուսցի Հեսուի դաշտում։ 19  Եվ Նա սկսեց կոտորել Բեթսամյուսի+ բնակիչներին այն բանի համար, որ նրանք նայել էին Եհովայի տապանակին։ Նա ժողովրդից յոթանասուն մարդ (հիսուն հազար մարդ)* կոտորեց, և ժողովուրդը սգի մեջ էր, որովհետև Եհովան ժողովրդի մեջ մեծ կոտորած արեց+։ 20  Այդ ժամանակ Բեթսամյուսի բնակիչներն ասացին. «Ո՞վ կարող է կանգնել Եհովայի՝ այս սուրբ Աստծու+ առաջ, և մեզանից ո՞ւմ մոտ կգնա նա»+։ 21  Ի վերջո, նրանք պատգամաբերներ ուղարկեցին Կարիաթարիմի+ բնակիչների մոտ, որ ասեն նրանց. «Փղշտացիները վերադարձրին Եհովայի տապանակը։ Եկե՛ք և այն ձեզ մո՛տ տարեք»+։

Ծանոթագրություններ

Ոմանց կարծիքով՝ «հիսուն հազար մարդ» արտահայտ-ը ավելացվել է տեքստում ավելի ուշ։