Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 5։1-12

5  Փղշտացիները վերցրին ճշմարիտ Աստծու տապանակը+ և այն Աբենեզերից տարան Ազոտոս+։  Վերցնելով ճշմարիտ Աստծու տապանակը՝ փղշտացիները բերեցին այն Դագոնի տուն ու կանգնեցրին Դագոնի+ կողքին։  Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, ազոտոսցիները զարթնեցին ու տեսան, որ Դագոնի արձանը Եհովայի տապանակի առջև երեսի վրա ընկած է+։ Նրանք էլ վերցրին Դագոնին ու դրեցին իր տեղը+։  Հաջորդ առավոտյան, երբ նրանք նորից կանուխ վեր կացան, Դագոնը երեսնիվայր ընկած էր Եհովայի տապանակի առջև, իսկ Դագոնի գլուխն ու ձեռքի երկու թաթերը կոտրված ու շեմքի վրա էին ընկած։ Նրա մարմնի միայն ձկան տեսք ունեցող մասն էր* մնացել+։  Այդ պատճառով է, որ Դագոնի քրմերը և Դագոնի տուն մտնողները մինչև օրս Ազոտոսում եղող Դագոնի շեմքի վրա ոտք չեն դնում։  Եհովայի ձեռքը+ ծանրացավ ազոտոսցիների վրա. նա նրանց խուճապի մատնեց և Ազոտոսն ու նրա տարածքները թութքով+ հարվածեց։  Դա տեսնելով՝ Ազոտոսի բնակիչներն ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող չմնա մեզ մոտ, քանի որ նրա ձեռքը ծանրացել է մեզ վրա և մեր աստծու՝ Դագոնի վրա»+։  Ուստի նրանք մարդ ուղարկեցին, փղշտացիների բոլոր դաշնակից կառավարիչներին իրենց մոտ հավաքեցին ու հարցրին. «Ի՞նչ անենք Իսրայելի Աստծու տապանակը»։ Նրանք էլ ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող Գեթ+ տեղափոխվի»։ Եվ Իսրայելի Աստծու տապանակը ուղարկեցին այնտեղ։  Երբ որ այնտեղ տարան, Եհովայի ձեռքով+ այդ քաղաքի մեջ մեծ խռովություն բարձրացավ, և նա այդ քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, հարվածեց, ու նրանց վրա թութքի+ ուռուցքներ հայտնվեցին։ 10  Եվ այդ ժամանակ ճշմարիտ Աստծու տապանակը նրանք ուղարկեցին Ակկարոն+։ Հենց որ ճշմարիտ Աստծու տապանակը մտավ Ակկարոն, ակկարոնցիները սկսեցին բղավել՝ ասելով. «Իսրայելի Աստծու տապանակը մեզ մոտ բերեցին, որ մեզ և մեր ժողովրդին մահվան մատնեն»+։ 11  Նրանք մարդ ուղարկեցին, հավաքեցին փղշտացիների բոլոր դաշնակից կառավարիչներին ու ասացին. «Հե՛տ ուղարկեք Իսրայելի Աստծու տապանակը։ Թող հետ դառնա իր տեղը, որպեսզի մեզ ու մեր ժողովրդին մահվան չմատնի»։ Մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքին+։ Ճշմարիտ Աստծու ձեռքը շատ էր ծանրացել այնտեղ+. 12  մահից կենդանի մնացածները թութքով+ էին տառապում։ Եվ քաղաքի օգնության աղաղակը+ մինչև երկինք էր հասնում։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «միայն Դագոնը», քանի որ Դագոնի կուռքը, ըստ երևույթին, կես-մարդ կես-ձուկ էր։