Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 31։1-13

31  Փղշտացիները կռվի դուրս եկան Իսրայելի դեմ+։ Իսրայելացիները փղշտացիների առաջից փախուստի դիմեցին ու սպանված ընկան+ Գելբուե լեռան վրա+։  Կրնկակոխ հետապնդելով Սավուղին ու նրա որդիներին՝ փղշտացիները սպանեցին Հովնաթանին+, Աբինադաբին+ ու Մելքիսավեին+՝ Սավուղի որդիներին։  Սավուղի դեմ կռիվը սաստկացավ. աղեղնավորները գտան նրան և ծանր վիրավորեցին+։  Սավուղն ասաց իր զինակրին. «Հանի՛ր սուրդ+ և ինձ խոցի՛ր, որպեսզի այս անթլփատները+ չգան ու չխոցեն ինձ և ծաղրուծանակի չենթարկեն»։ Բայց նրա զինակիրը չկամեցավ դա անել+, որովհետև շատ վախեցավ։ Այդ ժամանակ Սավուղը վերցրեց սուրը և ընկավ դրա վրա+։  Երբ զինակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ+, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու նրա հետ մեռավ+։  Այսպիսով՝ Սավուղը, նրա երեք որդիները, զինակիրը և Սավուղի հետ եղող բոլոր մարդիկ նույն օրը մահացան+։  Երբ հովտում և Հորդանանի շրջանում եղող իսրայելացիները տեսան, որ իսրայելացիների զորքը փախավ, և որ Սավուղն ու նրա որդիները մեռան, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին+։ Դրանից հետո փղշտացիները եկան ու բնակվեցին նրանց քաղաքներում+։  Հաջորդ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածների վրայից հանդերձները հանելու+, Սավուղին ու նրա երեք որդիներին գտան Գելբուե+ լեռան վրա ընկած։  Նրանք կտրեցին նրա գլուխը+, զենքերը հանեցին և լուր ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը՝ այդ մասին հայտնելու+ իրենց կուռքերի+ տներին և ժողովրդին։ 10  Նրա զենքերը+ դրեցին Աստարտների*+ տանը, իսկ մարմինը կախեցին Բեթ-Սանի+ պարսպից։ 11  Երբ Հաբիս-Գաղաադի+ բնակիչները լսեցին, թե փղշտացիները ինչ էին արել Սավուղին, 12  անմիջապես բոլոր խիզախ տղամարդիկ վեր կացան ու ամբողջ գիշեր գնացին, Բեթ-Սանի պարսպից վերցրին Սավուղի ու նրա որդիների մարմինները, եկան Հաբիս և նրանց այնտեղ այրեցին+։ 13  Այնուհետև նրանց ոսկորները+ վերցրին ու տարան թաղեցին+ Հաբիսում՝ կարմրանի+ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 7։3-ի ծնթ.։