Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 27։1-12

27  Սակայն Դավիթն ասաց իր սրտում. «Մի օր ես Սավուղի ձեռքով սպանվելու եմ։ Ինձ համար փղշտացիների+ երկիրը փախչելուց+ ավելի լավ բան չկա։ Սավուղը հույսը կկորցնի ու այլևս չի փնտրի ինձ Իսրայելի ամբողջ տարածքում+, և ես անպատճառ կփրկվեմ նրա ձեռքից»։  Դավիթը վեր կացավ, և ինքն ու իր հետ եղող վեց հարյուր մարդիկ+ գնացին Գեթի թագավոր Անքուսի+՝ Մաոքի որդու մոտ։  Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով+, և Դավիթը իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի+ ու Նաբաղի նախկին կնոջ՝ կարմեղոսցի Աբիգեայի+ հետ բնակվեցին Գեթում՝ Անքուսի մոտ։  Որոշ ժամանակ անց Սավուղին տեղեկացրին, որ Դավիթը փախել է Գեթ, ուստի նա այլևս չփնտրեց նրան+։  Դավիթն ասաց Անքուսին. «Եթե քո աչքում բարեհաճություն եմ գտել, ապա թող գյուղաքաղաքներից մեկում ինձ տեղ տան, որ այնտեղ բնակվեմ։ Ինչի՞ համար քո ծառան քեզ հետ թագավորանիստ քաղաքում բնակվի»։  Այդ օրը Անքուսը նրան տվեց Սիկելակը+։ Ահա թե ինչու է Սիկելակը մինչև հիմա Հուդայի թագավորներին պատկանում։  Դավիթը բնակվեց փղշտացիների երկրում մեկ տարի ու չորս ամիս+։  Դավիթը բարձրանում էր իր մարդկանց հետ ու արշավում գեսուրացիների+, գազերացիների, ամաղեկացիների+ վրա, որոնք բնակվում էին մի երկրում, որը ձգվում էր Տելամից+ մինչև Սուր+ և դեպի ներքև՝ մինչև Եգիպտոս։  Դավիթը հարվածեց այդ երկիրը և ողջ չթողեց ո՛չ տղամարդ և ո՛չ էլ կին+. նա ավար վերցրեց մանր ու խոշոր անասուններին, ավանակներին, ուղտերին ու նաև հագուստներ, որից հետո վերադարձավ Անքուսի մոտ։ 10  Անքուսը հարցրեց. «Ո՞ր կողմը արշավեցիք այսօր»։ Դավիթն էլ պատասխանեց+. «Դեպի Հուդայի հարավային+ կողմերը, հերամելցիների+ երկրի և կենեցիների+ երկրի հարավային կողմերը»։ 11  Դավիթը կենդանի չէր թողնում ո՛չ տղամարդ և ո՛չ էլ կին, որ նրանց բերեր Գեթ։ Նա ասում էր. «Որպեսզի մեր մասին չպատմեն՝ ասելով, թե՝ «ահա Դավիթն ինչ արեց»»+։ (Նա այսպես էր վարվում ամեն ժամանակ, քանի դեռ բնակվում էր փղշտացիների երկրում)։ 12  Անքուսը հավատում էր+ Դավթին ու իր մտքում ասում էր. «Այս մարդը գարշելի է դարձել իր Իսրայել ժողովրդի մեջ+, ուրեմն ընդմիշտ իմ ծառան կդառնա»։

Ծանոթագրություններ