Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 26։1-25

26  Որոշ ժամանակ անց Զիփի+ բնակիչները եկան Սավուղի մոտ՝ Գաբաա+, ու ասացին. «Մի՞թե Դավիթը թաքնված չէ Եքելա+ բլրի վրա, որը Եսիմոնի+ դիմացն է»։  Սավուղն էլ վեր կացավ+ և իսրայելացի երեք հազար ընտրյալներով+ իջավ Զիփ անապատ, որպեսզի այնտեղ Դավթին փնտրի։  Սավուղը բանակ դրեց ճանապարհի մոտ՝ Եսիմոնի դիմացը գտնվող Եքելայի բլրի վրա։ Այդ ժամանակ Դավիթը անապատում էր։ Երբ նա իմացավ, որ Սավուղն իր հետևից անապատ է եկել,  հետախույզներ+ ուղարկեց, որպեսզի համոզվի, որ Սավուղը իսկապես եկել է։  Դավիթը վեր կացավ ու գնաց այնտեղ, ուր Սավուղը բանակ էր դրել, և տեսավ, թե որտեղ են պառկել Սավուղն ու նրա զորագլուխ Աբեները+՝ Ների որդին. Սավուղը պառկել էր ճամբարի մեջ՝ շրջապատված գումակով+, իսկ մարդիկ նրա շուրջը ճամբար էին դրել։  Դավիթը հարցրեց քետացի+ Աքիմելեքին ու Շարուհեայի+ որդի՝ Հովաբի եղբայր Աբեսսային+. «Ո՞վ կիջնի ինձ հետ բանակատեղի՝ Սավուղի մոտ»։ Աբեսսան պատասխանեց. «Ե՛ս կիջնեմ քեզ հետ»+։  Եվ Դավիթն ու Աբեսսան գիշերով եկան այդ մարդկանց մոտ ու տեսան, որ Սավուղը քնած է գումակով շրջապատված ճամբարի մեջտեղը, իսկ նիզակը նրա գլխի մոտ էր՝ գետնի մեջ ցցված։ Աբեներն ու մնացած մարդիկ պառկած էին նրա շուրջը։  Աբեսսան ասաց Դավթին. «Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքն է տվել+։ Թույլ տուր նիզակի մեկ հարվածով գետին գամեմ նրան և էլ հարվածս չկրկնեմ»։  Սակայն Դավիթն ասաց Աբեսսային. «Մի՛ կործանիր նրան։ Ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի+ վրա ու անմեղ մնալ»+։ 10  Ապա ավելացրեց. «Կենդանի՛ է Եհովան+, Եհովան ինքը կզարկի նրան+. կամ նրա օրը կգա+, ու նա կմեռնի, կամ էլ պատերազմի+ մեջ կմտնի ու կսպանվի+։ 11  Անհնար է+, որ Եհովան+ թույլ տա ինձ ձեռք բարձրացնել+ Եհովայի օծյալի+ վրա։ Միայն թե եկ վերցնենք նրա գլխի մոտի նիզակն ու ջրի կուժը և գնանք»։ 12  Դավիթը Սավուղի գլխի մոտից վերցրեց նիզակն ու ջրի կուժը, ու նրանք գնացին։ Ոչ ոք ոչինչ չտեսավ+ ու չնկատեց, և ոչ մեկը չզարթնեց։ Բոլորը քնած էին, որովհետև Եհովան նրանց վրա խոր քուն+ էր բերել։ 13  Դավիթը մյուս կողմն անցավ ու կանգնեց հեռվում՝ լեռան գագաթին. նրանց միջև մեծ տարածություն կար։ 14  Դավիթը բարձր ձայնով կանչեց մարդկանց ու Ների որդի Աբեներին՝ ասելով. «Պատասխանի՛ր ինձ, Աբենե՛ր»։ Աբեներն+ ասաց. «Ո՞վ ես դու, որ թագավորին ես կանչում»։ 15  Դավիթն էլ ասաց Աբեներին. «Ի՞նչ է, դու տղամարդ չե՞ս։ Ո՞վ կա Իսրայելում քեզ նման։ Ինչո՞ւ չես պահպանում քո տեր թագավորին։ Մարդ էր մտել քո տեր թագավորի մոտ, որ նրան կործաներ+։ 16  Դու ճիշտ բան չարեցիր։ Կենդանի՛ է Եհովան+, դուք արժանի եք մահվան+, որովհետև չպահպանեցիք+ ձեր տիրոջը՝ Եհովայի օծյալին+։ Եվ հիմա նայիր, ո՞ւր են թագավորի գլխի մոտ դրված նրա նիզակն ու ջրի կուժը»+։ 17  Սավուղը ճանաչեց Դավթի ձայնն ու հարցրեց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»+։ Դավիթը պատասխանեց. «Իմ ձայնն է, տե՛ր իմ թագավոր»։ 18  Եվ ավելացրեց. «Ինչո՞ւ է իմ տերն ընկել իր ծառայի հետևից+, ի՞նչ եմ ես արել, և ի՞նչ չարություն կա իմ ձեռքում+։ 19  Խնդրում եմ, թող հիմա իմ տեր թագավորը լսի իր ծառայի խոսքերը։ Եթե Եհովան է քեզ իմ դեմ հրահրել, ապա թող որ նա հացի ընծա+ ընդունի ինձնից։ Բայց եթե մարդկանց+ որդիներն են արել, թող անիծյալ լինեն նրանք Եհովայի առաջ+, քանի որ ինձ այսօր վտարեցին Եհովայի տված ժառանգությունից+՝ ասելով. «Գնա՛ ուրիշ աստվածների ծառայիր»+։ 20  Թող իմ արյունը չթափվի Եհովայի երեսի առաջ+, քանի որ Իսրայելի թագավորը լու+ փնտրելու է դուրս եկել, ինչպես մեկը, որ լեռներում կաքավի հետևից է ընկնում»+։ 21  Սավուղն ասաց. «Մեղք եմ գործել+։ Վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ, ես այլևս քեզ չարիք չեմ պատճառի։ Չէ՞ որ իմ հոգին այսօր թանկ է քո աչքին+։ Ես հիմարություն գործեցի և մեծապես սխալվեցի»։ 22  Այդ ժամանակ Դավիթը պատասխանեց. «Ահա՛ թագավորի նիզակը։ Թող քո մարդկանցից մեկը գա ու վերցնի։ 23  Եհովան ամեն մեկին կհատուցի իր արդարության+ ու հավատարմության համար։ Այսօր Եհովան քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցա իմ ձեռքը բարձրացնել Եհովայի օծյալի վրա+։ 24  Եվ ահա, ինչպես որ այսօր քո հոգին թանկ է իմ աչքին, թող որ իմ հոգին էլ թանկ լինի Եհովայի աչքին+, և թող որ նա ազատի ինձ բոլոր նեղություններից»+։ 25  Այս խոսքերը լսելով՝ Սավուղն ասաց Դավթին. «Օրհնյա՜լ լինես, որդյա՛կ իմ Դավիթ։ Դու ոչ միայն մեծամեծ բաներ կանես, այլև հաղթող կլինես»+։ Դավիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադարձավ իր տեղը+։

Ծանոթագրություններ