Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 2։1-36

2  Եվ Աննան սկսեց աղոթել+. «Սիրտս ցնծում է Եհովայով+, Եղջյուրս բարձրացվում է Եհովայով+։ Բերանս լայն բաց եմ անում թշնամիներիս դեմ, Ուրախանում եմ, որ դու փրկեցիր ինձ+։   Եհովայի նման սուրբ չկա, որովհետև քեզանից բացի ուրիշը չկա+. Եվ մեր Աստծու նման վեմ չկա+։   Մի՛ ասացեք այդքան շատ մեծամիտ խոսքեր, Եվ թող ձեր բերանից ամբարտավանություն դուրս չգա+, Որովհետև Եհովան ամեն ինչ իմացող Աստված է+, Եվ գործերը նա արդարությամբ է գնահատում+։   Աղեղ կրող զորավորները սարսափի մեջ են+, Բայց տկարները զորությամբ են գոտևորված+։   Կուշտերը վարձվում են հաց վաստակելու համար+, Իսկ սովածներն այլևս չեն սովածանում+։ Նույնիսկ ամուլը յոթ զավակ ծնեց+, Իսկ շատ որդիներ ունեցողը ուժասպառ եղավ+։   Եհովան է կյանքից զրկում ու կյանք տալիս+, Գերեզման*+ իջեցնում ու այնտեղից դուրս բերում+։   Եհովան է աղքատացնում+ ու հարստացնում+, Նվաստացնում ու նաև բարձրացնում+։   Խեղճին բարձրացնում է փոշու միջից+, Աղքատին հանում է մոխրի միջից+, Նստեցնում է իշխանավորների հետ և փառքի+ գահը նրանց որպես սեփականություն է տալիս+. Որովհետև Եհովայինն են երկրի հենարանները+, Եվ աշխարհը նրանց վրա է նա հաստատում։   Իրեն նվիրվածների ոտքերը նա պահպանում է+, Իսկ ամբարիշտները պապանձվում են խավարի մեջ+, Քանի որ իր ուժով չէ, որ մարդը հաղթում է+։ 10  Եհովայի հետ վիճողները սարսափահար կլինեն+, Երկնքից նա կորոտա նրանց վրա+։ Եհովան ինքն է դատելու երկրի ծայրերը+, Որ զորություն տա իր թագավորին+ Եվ բարձրացնի իր օծյալի եղջյուրը»+։ 11  Հետո Եղկանան գնաց իր տուն՝ Ռամա, իսկ տղան Եհովայի սպասավորը+ դարձավ Հեղի քահանայի մոտ։ 12  Հեղիի որդիները անպիտան մարդիկ էին+. նրանք չէին ընդունում Եհովային+։ 13  Ահա թե ինչպես էին նրանք վարվում այն հասանելիքի հետ, որ քահանաները ստանում էին ժողովրդից+. ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը զոհ էր մատուցում, հենց այն պահին, երբ միսը եփվում էր+, գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի պատառաքաղը ձեռքին, 14  և այն մտցնում էր տաշտի, կաթսայի, սանի կամ պուտուկի մեջ։ Ինչ որ պատառաքաղը հանում էր այնտեղից, քահանան իրեն էր վերցնում։ Նրանք այդպես էին վարվում բոլոր իսրայելացիների հետ, որոնք գալիս էին Սելով+։ 15  Նաև նախքան ճարպն այրելը+ գալիս էր քահանայի սպասավորն ու զոհ մատուցողին ասում. «Քահանայի համար խորովելու միս տուր։ Քեզանից նա եփած միս չի վերցնի, հում միս տուր»+։ 16  Եթե այդ մարդը ասեր նրան՝ «թող նախ ճարպն այրեն+, հետո նոր վերցրու այնքան, ինչքան որ հոգիդ կցանկանա»+, սա պատասխանում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ բռնի ուժով կառնեմ»+։ 17  Այդպիսով՝ սպասավորները մեծ մեղք էին գործում Եհովայի առաջ+, որովհետև անհարգալից էին վերաբերվում Եհովայի ընծաներին+։ 18  Իսկ մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած+, ծառայություն էր անում+ Եհովայի առաջ։ 19  Նրա մայրը ամեն տարի փոքր վերնահագուստ* էր պատրաստում նրա համար ու իր հետ բերում, երբ ամուսնու հետ գալիս էր տարեկան զոհը մատուցելու+։ 20  Հեղին Եղկանային ու նրա կնոջը օրհնելով+՝ ասաց. «Թող Եհովան այդ կնոջից քեզ զավակներ պարգևի՝ Եհովային փոխ տվածի փոխարեն»+։ Եվ նրանք իրենց բնակավայրը գնացին։ 21  Եհովան ուշադրություն դարձրեց Աննային+. ժամանակի ընթացքում նա հղիացավ ու ծնեց երեք տղա և երկու աղջիկ+։ Իսկ մանուկ Սամուելը մեծանում էր Եհովայի մոտ+։ 22  Հեղին շատ ծեր էր։ Նա լսել էր+ այն մասին, թե ինչպես էին իր որդիները վարվում+ ողջ Իսրայելի հետ, նաև այն մասին, որ նրանք պառկում էին հանդիպման վրանի մուտքի մոտ ծառայող+ կանանց հետ+։ 23  Նա ասում էր նրանց+. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում+։ Բոլոր մարդկանցից ձեր մասին վատ բաներ եմ լսում+։ 24  Չէ՛+, որդյակնե՛րս, ինչպես լսում եմ, ձեր մասին վատ լուրեր են շրջում Եհովայի ժողովրդի մեջ+։ 25  Եթե մարդը մեղք է գործում մարդու դեմ+, ապա Աստված պաշտպան կկանգնի նրան+, բայց եթե մարդը Եհովայի դեմ է մեղք գործում+, ապա ո՞վ կաղոթի նրա համար»+։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր ձայնին+, որովհետև Եհովան որոշել էր մահվան մատնել նրանց+։ 26  Այդ ընթացքում մանուկ Սամուելը շարունակում էր մեծանալ և ավելի հաճելի էր դառնում թե՛ Եհովային և թե՛ մարդկանց+։ 27  Աստծուց մի մարդ+ եկավ Հեղիի մոտ ու ասաց նրան. «Այսպես է ասում Եհովան. «Մի՞թե ես հայտնապես չերևացի քո նախահայրերի տանը, երբ նրանք Եգիպտոսում՝ փարավոնի տան մեջ, ստրուկ էին+։ 28  Իսրայելի բոլոր տոհմերից ես նրան ընտրեցի ինձ համար+, որ քահանա ծառայի և իմ զոհասեղանի+ վրա ելնի, զոհերի ծուխը վեր բարձրացնի և եփուդ կրի իմ առջև։ Իսրայելի որդիների բոլոր ողջակեզները ես քո նախահայրերի տանը տվեցի+։ 29  Ինչո՞ւ եք արհամարհում իմ զոհն+ ու ընծան, որոնք ես պատվիրեցի իմ բնակավայրում+։ Ինչո՞ւ ես դու քո որդիներին ինձանից ավելի պատվում, և ինչո՞ւ եք դուք ինքներդ ձեզ գիրացնում+ իմ Իսրայել ժողովրդի բերած զոհերի լավագույնով+։ 30  Ահա թե ինչու է Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում. «Ես ասել եմ, որ քո տունը և քո հոր տունը դարեդար+ իմ առջև պիտի քայլեն»։ Բայց հիմա Եհովան ասում է. «Այլևս այդպես չի լինի, որովհետև ես կպատվեմ+ նրանց, ովքեր պատվում են ինձ+, իսկ ովքեր ինձ արհամարհում են, կնվաստացվեն»+։ 31  Ահա օրեր են գալիս, երբ կտրելու եմ քո բազուկը և քո հոր տան բազուկը, որպեսզի քո տան մեջ ծեր մարդ չլինի+։ 32  Այն բոլոր բարիքների մեջ, որ արվում է Իսրայելի համար, դու միայն թշնամու կտեսնես իմ բնակավայրում+, և քո տան մեջ երբեք ծեր չի լինի։ 33  Բայց քեզ մոտ մի մարդ կմնա, որին ես չեմ հեռացնի իմ զոհասեղանից, որպեսզի քո աչքերը նվաղեն, և հոգիդ հալումաշ լինի, իսկ քո տան անդամների մեծ մասը մարդկանց սրով կընկնի+։ 34  Եվ թող սա նշան լինի քեզ համար, ինչ որ պատահելու է քո երկու որդիներին՝ Օֆնիին ու Փենեհեսին+. մեկ օրվա մեջ երկուսն էլ կմեռնեն+։ 35  Իսկ ինձ համար մի հավատարիմ քահանա վեր կկացնեմ+։ Նա կկատարի այն ամենը, ինչ որ կա իմ սրտում ու իմ հոգում։ Ես նրա համար մի հաստատուն տուն կկառուցեմ, և նա միշտ իմ օծյալի+ առջև կքայլի։ 36  Եվ քո տնից ով որ մնա+, կգա ու կխոնարհվի նրա առաջ՝ աշխատանք ու հաց խնդրելով, ու կասի. «Աղաչո՛ւմ եմ, ինձ մի քահանայական պաշտոն տուր, որ մի պատառ հաց ուտեմ»»»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Կամ՝ «անթև վերնահագուստ»։