Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 18։1-30

18  Երբ նա Սավուղի հետ խոսակցությունը վերջացրեց, Հովնաթանի+ հոգին կապվեց+ Դավթի հոգու հետ, և Հովնաթանը նրան իր հոգու պես սիրեց+։  Նույն օրը Սավուղը իր մոտ վերցրեց նրան և թույլ չտվեց, որ վերադառնա իր հոր տուն+։  Հովնաթանն ու Դավիթը ուխտ կապեցին+ իրար հետ, որովհետև Հովնաթանը իր հոգու պես էր սիրում նրան+։  Նա հանեց իր վերնահագուստը* ու Դավթին տվեց, նաև իր հանդերձները, սուրը, աղեղն ու գոտին։  Եվ Դավիթը սկսեց պատերազմների գնալ։ Ուր էլ որ Սավուղը նրան ուղարկեր, նա խելամտորեն էր վարվում+։ Ուստի Սավուղը նրան զինվորների վրա նշանակեց+։ Դա հաճելի երևաց ժողովրդի և Սավուղի ծառաների աչքին։  Երբ նրանք պատերազմից գալիս էին և երբ Դավիթը փղշտացիներին սպանելուց հետո վերադառնում էր, Իսրայելի բոլոր քաղաքներից կանայք երգելով+ ու պարելով դուրս էին գալիս Սավուղ թագավորին դիմավորելու՝ դափերով+, ուրախության բացականչություններով+ և ջնարներով*։  Այդ տոնախմբությանը մասնակցող կանայք երգում էին՝ իրար պատասխան տալով. «Սավուղը հազարավորների զարկեց, Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»+։  Սավուղը սաստիկ զայրացավ+, և այս խոսքերը վատ երևացին նրա աչքին։ Ուստի ասաց. «Դավթին տասնյակ հազարավորները տվեցին, իսկ ինձ՝ հազարավորները։ Մնում է միայն թագավորությունն էլ նրան տան»+։  Այդ օրվանից Սավուղը կասկածանքով էր նայում Դավթին+։ 10  Հետևյալ օրը+, երբ Դավիթը առաջվա օրերի պես քնար էր նվագում+, Աստծուց մի չար ոգի սկսեց գործել Սավուղի վրա+, և նա տան մեջ սկսեց իրեն մարգարեի+ պես պահել։ Սավուղի ձեռքին նիզակ կար+։ 11  Նա նետեց նիզակն+ ու ասաց. «Դավթին պատին գամեմ»+։ Բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց նրանից+։ 12  Սավուղը սկսեց վախենալ+ Դավթից, որովհետև Եհովան նրա հետ էր+, իսկ Սավուղից հեռացել էր+։ 13  Ի վերջո, Սավուղը հեռացրեց նրան իր մոտից+ ու հազարապետ կարգեց. և Դավիթը ժողովրդին առաջնորդում էր պատերազմի+։ 14  Դավիթը իր բոլոր ճանապարհներում խելամտորեն էր վարվում+, և Եհովան նրա հետ էր+։ 15  Սավուղը տեսավ, որ նա չափազանց խելամիտ է+, և սկսեց երկյուղել նրանից։ 16  Իսկ ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, քանի որ նա էր ժողովրդին առաջնորդում պատերազմի։ 17  Մի անգամ Սավուղն ասաց Դավթին. «Ահա իմ մեծ դուստր Մերոբը+։ Ես նրան քեզ կնության կտամ+։ Միայն թե ինձ խիզախորեն ծառայիր և Եհովայի պատերազմները վարիր»+։ Սակայն Սավուղն իր մտքում ասաց. «Թող իմ ձեռքը չլինի նրա վրա, այլ փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»+։ 18  Դավիթն էլ ասաց Սավուղին. «Ո՞վ եմ ես, և ովքե՞ր են իմ ազգականները՝ իմ հոր տոհմը Իսրայելում, որ ես թագավորի փեսան դառնամ»+։ 19  Սակայն երբ Սավուղի դուստր Մերոբը կնության պիտի տրվեր Դավթին, նա արդեն կնության էր տրվել մաուլացի+ Եդրիելին+։ 20  Սավուղի դուստր Մեղքողը+ սիրում էր Դավթին, և երբ այդ մասին հայտնեցին Սավուղին, դա նրան դուր եկավ։ 21  Ուստի Սավուղը մտածեց. «Ես նրան կնության կտամ, որ նրա համար որոգայթ դառնա+ և որ փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Այս երկրորդ աղջկաս հետ ամուսնանալով՝ հիմա դու իմ փեսան կդառնաս»։ 22  Սավուղը պատվիրեց իր ծառաներին. «Դավթի հետ գաղտնի խոսեք ու ասացեք. «Թագավորը քեզ հավանել է, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ։ Ուստի թագավորի փեսան դարձիր»»։ 23  Սավուղի ծառաները Դավթին ասացին այս խոսքերը, բայց նա պատասխանեց. «Ձեր կարծիքով՝ թագավորի փեսա լինելը հե՞շտ բան է, երբ ես մի աղքատ+ ու աննշան+ մարդ եմ»։ 24  Սավուղի ծառաները հայտնեցին նրան՝ ասելով. «Դավիթն այսպիսի խոսքերով պատասխանեց»։ 25  Դա լսելով՝ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասացեք Դավթին. «Թագավորը հարսնագին չի ուզում+, այլ փղշտացիների հարյուր թլիփ+ է ուզում, որպեսզի թագավորը վրեժխնդիր+ լինի իր թշնամիներից»»։ Բայց իրականում Սավուղը ծրագրել էր Դավթին փղշտացիների ձեռքով սպանել։ 26  Նրա ծառաները այս խոսքերը հայտնեցին Դավթին, և թագավորի փեսա դառնալը+ նրան հաճելի երևաց։ Քանի դեռ հատկացված ժամանակը չէր վերջացել, 27  Դավիթը վեր կացավ և իր մարդկանց հետ գնաց ու փղշտացիների միջից երկու հարյուր մարդ սպանեց+, նրանց թլիփները+ բերեց ու բոլորը թագավորին տվեց, որպեսզի թագավորի փեսան դառնա։ Եվ Սավուղը Մեղքողին կնության տվեց նրան+։ 28  Նա տեսավ ու հասկացավ, որ Եհովան Դավթի հետ էր+, և նրա դուստր Մեղքողը սիրում էր Դավթին+։ 29  Սավուղը սկսեց ավելի շատ վախենալ Դավթից և միշտ թշնամությամբ էր վերաբերվում նրան+։ 30  Փղշտացիների իշխանները+ պատերազմի էին դուրս գալիս և ամեն անգամ Դավիթը ավելի խելամտորեն էր գործում+, քան Սավուղի մյուս բոլոր ծառաները. և նրա անունը շատ փառավորվեց+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «անթև վերնահագուստը»։
Լարային նվագարանի տեսակ։