Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 16։1-23

16  Որոշ ժամանակ անց Եհովան ասաց Սամուելին. «Մինչև ե՞րբ պիտի սուգ անես Սավուղի համար+, ես նրան մերժել եմ Իսրայելի վրա թագավոր լինելուց+։ Եղջյուրդ յուղով+ լցրու և գնա։ Ես քեզ բեթլեհեմցի Հեսսեի+ մոտ եմ ուղարկում, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր եմ ընտրել»+։  Բայց Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ։ Եթե Սավուղը լսի այդ մասին, անշուշտ ինձ կսպանի»+։ Եհովան ասաց. «Իսկ դու քեզ հետ մի մատղաշ կով վերցրու նախրի միջից և ասա. «Եկել եմ, որ Եհովային զոհ մատուցեմ»+։  Կանչիր Հեսսեին զոհաբերությանը, և ես քեզ կհայտնեմ, թե ինչ պիտի անես+։ Դու կօծես+ ինձ համար նրան, ում որ քեզ ցույց կտամ»։  Սամուելն արեց այնպես, ինչպես որ Եհովան ասել էր։ Երբ նա եկավ Բեթլեհեմ+, քաղաքի երեցները, տեսնելով նրան, սարսռացին+։ «Խաղաղությա՞մբ ես եկել»+,– հարցրին նրանք։  Նա ասաց. «Խաղաղությամբ։ Եհովային զոհ մատուցելու համար եմ եկել։ Սրբացրեք+ ձեր անձերը և եկեք ինձ հետ զոհ մատուցելու»։ Այնուհետև սրբացրեց Հեսսեին ու նրա որդիներին և նրանց կանչեց զոհաբերությանը։  Եվ երբ եկան, Եղիաբին+ տեսնելով՝ նա ասաց. «Հիրավի, Եհովայի օծյալն իր առջևում է»։  Բայց Եհովան ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ նրա հասակի բարձրությանը+, որովհետև ես մերժել եմ նրան։ Աստված այնպես չի նայում, ինչպես որ մարդն է նայում+, քանի որ մարդը տեսնում է իր աչքի տեսածը+, իսկ Եհովան սիրտն է տեսնում»+։  Ապա Հեսսեն կանչեց Աբինադաբին+ և պատվիրեց նրան, որ անցնի Սամուելի առջևով, սակայն նա ասաց. «Եհովան սրան էլ չի ընտրել»։  Հաջորդը Սամմային+ պատվիրեց, որ անցնի, բայց նա ասաց. «Ոչ էլ սրան է Եհովան ընտրել»։ 10  Այսպես Հեսսեի որդիներից յոթը անցան Սամուելի առջևով։ Սամուելը Հեսսեին ասաց. «Եհովան սրանցից ոչ մեկին չի ընտրել»։ 11  Այդ ժամանակ Սամուելը հարցրեց Հեսսեին. «Սրա՞նք են քո բոլոր որդիները»։ Հեսսեն պատասխանեց. «Ամենակրտսերն է մնացել+, բայց նա ոչխարներին է արածեցնում»+։ Այդ խոսքի վրա Սամուելն ասաց Հեսսեին. «Մարդ ուղարկիր ու նրան բերել տուր, որովհետև մինչև նա չգա, մենք սեղան չենք նստի»։ 12  Նա էլ մարդ ուղարկեց ու նրան բերել տվեց։ Նա մի կարմրաշեկ+ պատանի էր՝ գեղեցիկ աչքերով ու հաճելի արտաքինով։ Եհովան ասաց. «Վեր կաց օծիր նրան, որովհետև սա է»+։ 13  Սամուելն էլ վերցրեց յուղով լի եղջյուրը+ և նրա եղբայրների մեջ օծեց նրան։ Այդ օրվանից Եհովայի ոգին սկսեց գործել Դավթի վրա+։ Դրանից հետո Սամուելը վեր կացավ ու գնաց Ռամա+։ 14  Եհովայի ոգին հեռացավ+ Սավուղից, և Եհովայից մի չար ոգի+ սկսեց ահաբեկել նրան։ 15  Սավուղի ծառաները նրան ասացին. «Աստծուց մի չար ոգի է ահաբեկում քեզ։ 16  Խնդրում ենք, թող մեր տերը պատվիրի իր ծառաներին, որ նրանք քնարի+ վրա նվագող հմուտ մարդու+ փնտրեն։ Եվ երբ Աստծուց չար ոգի գա քեզ վրա, նա կնվագի, և քեզ համար լավ կլինի»։ 17  Ուստի Սավուղը իր ծառաներին ասաց. «Ինձ համար լավ նվագող մի մարդ գտեք և նրան ինձ մոտ բերեք»+։ 18  Այդ ժամանակ սպասավորներից մեկն ասաց. «Ես տեսել եմ, թե ինչպես է բեթլեհեմցի Հեսսեի որդին հմտորեն նվագում+։ Նա խիզախ և ուժեղ մարդ է+, ռազմիկ է+, ճարտասան+, տեսքով գեղեցիկ+, և Եհովան նրա հետ է»+։ 19  Սավուղը պատգամաբերներ ուղարկեց Հեսսեի մոտ՝ ասելով. «Ինձ մոտ ուղարկիր քո որդի Դավթին, որը հոտն է արածեցնում»+։ 20  Ուստի Հեսսեն մի էշ վերցրեց, հաց, մի տիկ+ գինի, ուլ և իր որդի Դավթի հետ ուղարկեց Սավուղին+։ 21  Այսպիսով՝ Դավիթը եկավ Սավուղի մոտ և սկսեց նրան սպասավորություն անել+։ Սավուղը շատ սիրեց նրան, և Դավիթը դարձավ նրա զինակիրը+։ 22  Սավուղը մարդ ուղարկեց Հեսսեի մոտ՝ ասելով. «Խնդրում եմ, թող Դավիթն ինձ մոտ մնա՝ սպասավորություն անելու, քանի որ հաճություն է գտել իմ աչքում»։ 23  Երբ Աստծուց չար ոգի էր գալիս Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարը և նվագում։ Սավուղը հանգստանում էր ու իրեն լավ էր զգում, և չար ոգին հեռանում էր նրանից+։

Ծանոթագրություններ