Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Սամուել 13։1-23

13  Սավուղը...* տարեկան էր, երբ սկսեց թագավորել+։ Նա Իսրայելի վրա արդեն երկու տարի թագավորություն էր արել։  Սավուղը Իսրայելից երեք հազար մարդ ընտրեց իր համար. երկու հազարը Սավուղի հետ Մաքմասում+ էին և Բեթելի լեռնային շրջանում, հազարը՝ Հովնաթանի+ հետ Բենիամինի Գաբաայում+ էին, իսկ մնացածներին նա արձակեց, որ ամեն մեկն իր վրանը գնա։  Դրանից հետո Հովնաթանը կոտորեց փղշտացիների+ կայազորին+, որը Գեբայում+ էր, և փղշտացիներն իմացան այդ մասին։ Սավուղը եղջերափող հնչեցնել տվեց+ ամբողջ երկրում՝ ասելով. «Թող լսեն եբրայեցիները»։  Բոլոր իսրայելացիները լսելով այդ՝ ասացին. «Սավուղը կոտորել է փղշտացիների կայազորին, և հիմա Իսրայելը գարշելի+ է դարձել փղշտացիների համար»։ Ուստի ժողովրդին կանչեցին, որ Սավուղի հետևից գնա Գաղգաղա+։  Փղշտացիները հավաքվեցին, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Նրանք ունեին երեսուն* հազար մարտակառք+, վեց հազար հեծյալ, իսկ մարդիկ ծովեզերքի ավազահատիկների չափ շատ էին+։ Նրանք բարձրացան ու բանակ դրեցին Մաքմասում՝ Բեթ-Ավանից+ դեպի արևելք։  Իսրայելացիները տեսան, որ իրենք աղետի մեջ են+, որովհետև ժողովուրդը անչափ նեղ վիճակում էր, և սկսեցին թաքնվել քարայրերում+, կիրճերում, ժայռերի մեջ, ստորգետնյա խոռոչներում ու փոսերում։  Եբրայեցիներն անցան Հորդանանն+ ու գնացին Գադի+ երկիր ու Գաղաադ։ Բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ամբողջ ժողովուրդը վախից դողալով նրա հետևից էր գնում+։  Նա յոթ օր սպասեց, այնքան ժամանակ, որքան որ Սամուելն էր նշանակել+. սակայն Սամուելը չեկավ Գաղգաղա, և ժողովուրդը նրա մոտից սկսեց ցիրուցան լինել։  Ի վերջո, Սավուղն ասաց. «Ինձ մոտ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհերը»։ Եվ ինքը մատուցեց ողջակեզը+։ 10  Հենց որ ողջակեզ մատուցելը վերջացրեց, տեսավ, որ Սամուելը գալիս է։ Սավուղը դուրս գնաց նրան դիմավորելու և ողջունելու+։ 11  Սակայն Սամուելն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»+։ Սավուղն էլ պատասխանեց. «Երբ տեսա, որ ժողովուրդը սկսեց ցրվել իմ մոտից+, և դու... դու չեկար նշանակված օրը+, իսկ փղշտացիները հավաքվում էին Մաքմասում+, 12  այդ ժամանակ ինքս ինձ ասացի+. «Հիմա փղշտացիները կիջնեն Գաղգաղա ու կհարձակվեն ինձ վրա, իսկ ես Եհովայի հավանությունը դեռ չեմ ստացել*»։ Ուստի ստիպված եղա+ ինքս ողջակեզ մատուցել»։ 13  Այդ խոսքերը լսելով՝ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն գործեցիր+։ Քո Աստված Եհովայի պատվիրանը+ չկատարեցիր, որ նա տվել էր քեզ+, որովհետև եթե այն կատարեիր, Եհովան քո թագավորությունը Իսրայելի վրա դարեդար կհաստատեր։ 14  Բայց հիմա քո թագավորությունը չի շարունակվելու+։ Եհովան իր համար իր սրտին հաճելի մարդ է գտնելու+։ Եհովան առաջնորդ+ է դնելու նրան իր ժողովրդի վրա, քանի որ դու չկատարեցիր այն, ինչ որ Եհովան պատվիրել էր քեզ»+։ 15  Ապա Սամուելը վեր կացավ և Գաղգաղայից գնաց Բենիամինի Գաբաա։ Իսկ Սավուղը հաշվեց մարդկանց, որոնք իր հետ էին մնացել. նրանց թիվը վեց հարյուր էր+։ 16  Սավուղը, նրա որդի Հովնաթանը և նրա մոտ մնացած մարդիկ բնակվում էին Բենիամինի Գեբայում+, իսկ Փղշտացիները բանակ էին դրել Մաքմասում+։ 17  Կողոպուտ կատարելու նպատակով փղշտացիների բանակատեղից երեք գունդ+ դուրս եկավ։ Մի գունդը ուղղություն վերցրեց դեպի Եփրա+ տանող ճանապարհը՝ Սուալ երկիրը, 18  մյուս գունդը՝ դեպի Բեթ-Օրոն+ տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ դեպի անապատ՝ Սեբոիմի հովտին նայող սահմանի ճանապարհը։ 19  Իսրայելի ամբողջ երկրում ոչ մի դարբին չկար, քանի որ փղշտացիներն ասում էին. «Որ չլինի թե եբրայեցիները սուր կամ նիզակ շինեն»+։ 20  Բոլոր իսրայելացիները իրենց խոփերը, բրիչները, կացիններն ու մանգաղները սրելու+ համար իջնում էին փղշտացիների երկիրը։ 21  Խոփերը, բրիչները, եռաժանի գործիքները, կացինները սրելու և խթաններն+ ամրացնելու դիմաց վճարվող գինը մեկ փիմ* էր։ 22  Այդ պատճառով էլ կռվի օրը Սավուղի և Հովնաթանի հետ եղող մարդկանց ձեռքին սուր+ կամ նիզակ չկար. զենքը միայն Սավուղի+ ու նրա որդի Հովնաթանի մոտ էր։ 23  Փղշտացիների պահապան զորքը+ ուղղություն վերցրեց դեպի Մաքմասի+ լեռնանցքը։

Ծանոթագրություններ

Եբր. տեքստում թիվը բացակայում է։
LXX-ի որոշ ձեռագրերում և Sy-ում նշվում է «երեք»։
Բառացի՝ «երեսը չեմ փափկացրել»։
Կշռի հնագույն միավոր։ Մոտ 8 գ արծաթ։