Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Պետրոս 4։1-19

4  Ուստի քանի որ Քրիստոսը չարչարվեց մարմնով+, դուք էլ զինվեք Քրիստոսի նույն մտածելակերպով+, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղք գործելուց+,  որպեսզի կյանքի մնացած ժամանակը+ նա ոչ թե մարդկանց ցանկությունները կատարելու համար ապրի, այլ Աստծու կամքը+։  Բավական է, ինչքան ժամանակ+ որ անցյալում ազգերի կամքը կատարեցիք+, երբ տրվել էիք անառակ վարքին+, կրքերին, չափից շատ գինի խմելուն+, խրախճանքներին, խմելու մրցումներին և անօրեն կռապաշտությանը+։  Քանի որ դուք չեք շարունակում նրանց հետ վազել ցոփության նույն ճահճի մեջ+, նրանք տարակուսանքի մեջ են ու ձեր մասին վիրավորական խոսքերով են արտահայտվում+։  Բայց այս մարդիկ հաշիվ պիտի տան նրան+, ով պատրաստ է դատելու ողջերին ու մահացածներին+,  որովհետև հենց սրա համար բարի լուրը հռչակվեց նաև մահացածներին*+, որպեսզի մարդկային տեսանկյունից նրանք դատվեն մարմնով+, իսկ Աստծու տեսանկյունից ապրեն ոգով+։  Ամեն ինչի վերջը մոտեցել է+։ Ուրեմն ողջամիտ եղեք+ և միշտ աղոթեք+։  Ամենից շատ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ+, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը+։  Հյուրասեր եղեք իրար հանդեպ՝ առանց փնթփնթալու+։ 10  Ինչ չափով որ ամեն մեկը պարգև է ստացել, այդ չափով էլ օգտագործեք այն՝ իրար ծառայելով որպես հիանալի տնտեսներ Աստծու անզուգական բարության, որ զանազան կերպերով է դրսևորվում+։ 11  Եթե մեկը խոսում է, թող Աստծու սրբազան պատգամները+ հայտնի։ Ով ծառայում է+, թող ծառայի ինչպես մեկը, ով ապավինում է Աստծու տված ուժին+, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի+ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Փառքն+ ու հզորությունը նրանն են հավիտյանս հավիտենից։ Ամեն։ 12  Սիրելինե՛ր, մի՛ զարմացեք և տարօրինակ մի՛ համարեք, երբ փորձությունները+ այրող կրակի պես վառվում են ձեր մեջ։ 13  Ընդհակառակը՝ ուրախացեք+, քանի որ մասնակից եք Քրիստոսի չարչարանքներին+, որպեսզի նրա փառքի հայտնության+ ժամանակ էլ ուրախանաք ու ցնծաք։ 14  Եթե Քրիստոսի անվան համար նախատվում եք+, երջանիկ եք+, որովհետև փառքի ոգին, այո՛, Աստծու ոգին մնում է ձեզ վրա+։ 15  Սակայն ձեզանից ոչ մեկը թող չչարչարվի+ իբրև մարդասպան, գող, չարագործ կամ էլ ուրիշների գործերին խառնվող+։ 16  Իսկ եթե որպես քրիստոնյա է չարչարվում+, թող չամաչի+, այլ թող փառավորի Աստծուն՝ ապրելով այդ անվան համաձայն։ 17  Եկել է նշանակված ժամանակը, որ դատաստանը սկսվի Աստծու տնից+։ Եթե այն մեզանից սկսվի+, ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, ովքեր չեն հնազանդվում Աստծու բարի լուրին+։ 18  «Եվ եթե արդարը դժվարությամբ է փրկվում+, ապա ի՞նչ պիտի լինի ամբարշտին ու մեղավորին»+։ 19  Դրա համար էլ նրանք, ովքեր չարչարվում են Աստծու կամքը կատարելու պատճառով, բարին գործելով՝ թող իրենց հոգիները հանձնեն հավատարիմ Արարչին+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ հոգևոր իմաստով մահացածներին։ Տե՛ս Եփ 2։1։