Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Պետրոս 3։1-22

3  Այդպես էլ դուք+, կանա՛յք, հպատակվեք+ ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում+ խոսքին, առանց խոսքի շահվեն+ իրենց կանանց վարքով+՝  տեսնելով ձեր մաքուր վարքն+ ու խոր հարգանքը։  Եվ թող ձեր զարդարանքը չլինի արտաքուստ. մազեր հյուսելը+, ոսկյա զարդեր կրելը+ կամ հանդերձներ հագնելը։  Այլ ձեր զարդարանքը թող լինի սրտի ծածուկ մարդը+՝ հանդարտ ու մեղմ ոգու+ անապականելի հագուստը հագած+, ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում։  Նախկինում այն սուրբ կանայք, ովքեր իրենց հույսը Աստծու վրա էին դրել, այդպես էին զարդարում իրենց անձերը՝ հպատակվելով իրենց ամուսիններին,  ինչպես Սառան էր հնազանդվում Աբրահամին՝ նրան «տեր» կոչելով+։ Եվ դուք Սառայի դուստրերը կլինեք, եթե շարունակեք բարին գործել և չվախենալ ոչ մի բանից, ինչը կարող է սարսափեցնել ձեզ+։  Դուք, ամուսիննե՛ր, նույն ձևով վարվեք+ նրանց հետ՝ ձգտելով հասկանալ նրանց+, և պատիվ տվեք+ կանանց որպես ավելի փխրուն անոթի, քանի որ նրանց հետ դուք էլ եք կյանքի պարգևի ժառանգներ+. այդ դեպքում ձեր աղոթքների դեմ արգելքներ չեն լինի+։  Վերջապես, բոլորդ մեկ մտքի եղեք+, ցավակից, եղբայրասեր, խորապես կարեկցող+, խոնարհամիտ+,  չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք+, ոչ էլ չարախոսության փոխարեն՝ չարախոսությամբ+, ընդհակառակը՝ օրհնեք+, որովհետև դուք դեպի այս ուղին եք կանչվել, որպեսզի օրհնություն ժառանգեք։ 10  «Ով ուզում է սիրել կյանքը և լավ օրեր տեսնել+, թող իր լեզուն հետ պահի+ չարիքից և շուրթերը՝ սուտ խոսելուց+ 11  և թող հեռանա չարից+ ու բարին գործի, թող խաղաղություն փնտրի ու հետամուտ լինի դրան+, 12  որովհետև Եհովայի աչքերն+ արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց աղաչանքներին+։ Բայց Եհովայի երեսը չարագործների դեմ է»+։ 13  Ո՞վ կվնասի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու+։ 14  Բայց եթե հանուն արդարության չարչարվեք էլ, երջանիկ եք+։ Սակայն մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում+, ոչ էլ անհանգստացեք+։ 15  Այլ ձեր սրտերում Քրիստոսին սրբացրեք+՝ որպես Տիրոջ, և միշտ պատրաստ եղեք պատասխան տալու+ ամեն մարդու, ով ձեզանից բացատրություն կպահանջի ձեր մեջ եղած հույսի համար։ Սակայն դա արեք մեղմությամբ+ ու խոր հարգանքով։ 16  Մաքուր խիղճ ունեցեք+, որպեսզի ինչ բանում որ ձեր դեմ խոսում են, ամոթով մնան+ նրանք, ովքեր արհամարհանքով են խոսում ձեր քրիստոնեական լավ վարքի մասին+, 17  քանի որ ավելի լավ է չարչարվել բարիք գործելու համար+, եթե դա է Աստծու կամքը, քան թե չարիք գործելու+։ 18  Քրիստոսն էլ մեկընդմիշտ մահացավ մեղքերի համար+՝ արդարը անարդարների համար+, որպեսզի ձեզ դեպի Աստված առաջնորդի+. նա, ով մահվան մատնվեց մարմնով+, բայց կենդանացավ ոգով+։ 19  Հետո նա գնաց ու քարոզեց բանտում+ գտնվող ոգիներին, 20  ովքեր մի ժամանակ անհնազանդ էին+, երբ Աստված համբերությամբ սպասում էր+ Նոյի օրերում, մինչ կառուցվում էր տապանը+, որի մեջ մի քանի մարդ, այսինքն՝ ութ հոգի, ապահով անցան ջրերի միջով+։ 21  Այն, ինչը համապատասխանում է սրան, այսինքն՝ մկրտությունը (դա ոչ թե մարմնի կեղտը հեռացնելն է, այլ ասես խնդրանք է Աստծուն՝ մաքուր խիղճ ունենալու համար)+, հիմա էլ ձեզ է փրկում+ Հիսուս Քրիստոսի հարության միջոցով+։ 22  Նա գնաց երկինք և հիմա Աստծու աջ կողմում է+, և հրեշտակները+, իշխանություններն ու զորությունները իրեն հպատակեցվեցին+։

Ծանոթագրություններ